2 Տարեգրություն 27:1-9
27 Քսանհինգ տարեկան էր Հովաթամը+, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա+, որը Սադոկի դուստրն էր։
2 Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, և ամեն ինչում վարվեց իր հայր Օզիայի պես+, միայն թե Եհովայի տաճարը չմտավ+։ Իսկ ժողովուրդը շարունակում էր կործանարար գործեր անել+։
3 Հովաթամը կառուցեց Եհովայի տան վերին դարպասը+ և Օֆելի+ պարսպի վրա շինարարական մեծ աշխատանքներ կատարեց։
4 Նաև քաղաքներ+ կառուցեց Հուդայի լեռնային տարածքներում+ և անտառներում+ ամրոցներ+ ու աշտարակներ+ կանգնեցրեց։
5 Հովաթամը պատերազմեց Ամմոնի որդիների+ թագավորի դեմ և նրանցից ավելի ուժեղ գտնվեց, այդ պատճառով էլ Ամմոնի որդիները այդ տարի նրան հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ*+ ցորեն+ և տասը հազար քոռ գարի+ տվեցին։ Ամմոնի որդիները նույնչափ վճարեցին նաև երկրորդ ու երրորդ տարում+։
6 Հովաթամը գնալով հզորացավ, որովհետև ուղղեց իր ճանապարհները իր Աստված Եհովայի առաջ+։
7 Հովաթամի մնացած գործերի+, նրա բոլոր պատերազմների ու նրա ճանապարհների մասին գրված է Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում+։
8 Քսանհինգ տարեկան էր նա, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում+։
9 Ի վերջո, Հովաթամը ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին Դավթի քաղաքում+։ Իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Աքազը+։
Ծանոթագրություններ
^ Մեկ քոռը հվսր է 220 լ.։