2 Տարեգրություն 28:1-27

28  Քսան տարեկան էր Աքազը+, երբ սկսեց թագավորել, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում+։ Նա չարեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, ինչը որ իր նախահայր Դավիթն էր արել+։  Նա քայլեց Իսրայելի թագավորների ճանապարհներով+ և նույնիսկ Բահաղների+ ձուլածո+ արձաններ պատրաստեց։  Աքազը զոհերի ծուխը վեր հանեց+ Հիննոմի+ որդու հովտում և իր որդիներին կրակի մեջ այրեց+՝ հետևելով այն ազգերի գարշելի+ գործերին, որոնց Եհովան վռնդել էր Իսրայելի որդիների առաջից+։  Նա զոհեր էր մատուցում+ ու զոհերի ծուխն էր վեր հանում բարձունքների+ և բլուրների վրա+ ու ամեն մի սաղարթախիտ ծառի տակ+։  Այդ պատճառով էլ նրա Աստված Եհովան ասորիների+ թագավորի ձեռքը մատնեց+ նրան։ Ասորիները հարվածեցին նրան և նրանից մեծ թվով գերիներ վերցնելով՝ տարան Դամասկոս+։ Նա նաև Իսրայելի թագավորի+ ձեռքը մատնվեց, որը մեծ կոտորածով կոտորեց նրան։  Ռոմելիայի որդի+ Փակեեն+ մեկ օրում հարյուր քսան հազար մարդ սպանեց Հուդայում՝ բոլորն էլ քաջազուն ռազմիկներ, քանի որ նրանք թողել էին Եհովային+՝ իրենց հայրերի Աստծուն։  Զեքրին՝ Եփրեմի+ ցեղից զորեղ մի ռազմիկ, սպանեց թագավորի որդի Մաասիային, տան առաջնորդ Եզրիկամին և Եղկանային, որը թագավորից հետո երկրորդն էր։  Բացի այդ, Իսրայելի որդիները իրենց եղբայրներից երկու հարյուր հազար հոգու՝ նրանց կանանց, որդիներին ու դուստրերին, գերի վերցրին։ Նաև մեծ ավար առան նրանցից ու ավարը տարան Սամարիա+։  Այնտեղ Եհովայի մի մարգարե կար՝ Օդեդ անունով։ Նա դուրս եկավ Սամարիա եկող զորքի դեմ ու ասաց. «Հուդայի դեմ ձեր հայրերի Աստված Եհովայի բարկության+ պատճառով է, որ նա նրանց ձեր ձեռքը մատնեց, և դուք սպանեցիք նրանց այնպիսի բարկությամբ+, որը մինչև երկինք հասավ+։ 10  Եվ հիմա մտածում եք Հուդայի ու Երուսաղեմի որդիներին ձեր ծառաներն+ ու աղախինները դարձնել։ Մի՞թե դուք երբեք հանցավոր չեք եղել ձեր Աստված Եհովայի առաջ։ 11  Հիմա ինձ լսեցեք և վերադարձրեք այն գերիներին, որոնց ձեր եղբայրներից եք գերեվարել+, որովհետև Եհովայի բարկությունը ձեր դեմ է բորբոքվել»+։ 12  Սա լսելով՝ Եփրեմի+ որդիների գլխավորներից+ մի քանիսը՝ Հովհանանի որդի Ազարիան, Մեսելամոթի որդի Բարաքիան, Սեղումի որդի Հեզեկիան և Ադլիայի որդի Ամեսան, կանգնեցին պատերազմից եկողների դեմ 13  ու ասացին նրանց. «Այստեղ մի՛ բերեք գերիներին, այլապես Եհովայի առաջ մեզ հանցավոր կդարձնեք։ Ինչ է, ուզում եք մեր մեղքերի ու հանցանքի վրա էլի՞ ավելացնել։ Չէ՞ որ առանց այդ էլ մեր հանցանքը մեծ է+, և Իսրայելի դեմ բարկություն կա բորբոքված»+։ 14  Ուստի ռազմիկները+ գերիներին+ ու ավարը թողեցին իշխանների+ ու ամբողջ ժողովի առաջ։ 15  Ապա ըստ իրենց անունների+ նշանակում ստացած տղամարդիկ վերցրին գերիներին ու ավարի մեջ եղած հագուստներից հագցրին բոլոր նրանց, ովքեր մերկ էին։ Նրանց հագուստներ ու սանդալներ հագցրին+, կերակրեցին+, խմեցրին+ ու յուղով օծեցին։ Ովքեր դժվարությամբ էին քայլում, էշերի վրա նստեցրին+ ու տարան Երիքով+՝ արմավենիների քաղաքը+՝ իրենց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա+։ 16  Այդ ընթացքում Աքազ+ թագավորը մարդիկ ուղարկեց Ասորեստանի թագավորների+ մոտ՝ օգնություն խնդրելու։ 17  Եդոմացիները+ նորից եկան ու հարվածեցին Հուդան և գերիներ վերցրին։ 18  Իսկ փղշտացիները+ հարձակվեցին Շեֆելայի+ քաղաքների և Նեգևի+ վրա, որ Հուդայում է, և գրավեցին Բեթսամյուսը+, Այելոնը+, Գադերոթը+, Սոքովն+ ու նրա կախյալ քաղաքները, ինչպես նաև Թամնան+ ու նրա կախյալ քաղաքները, Գամզոն ու նրա կախյալ քաղաքները և սկսեցին այնտեղ ապրել։ 19  Այսպես Եհովան խոնարհեցրեց+ Հուդան Իսրայելի Աքազ թագավորի պատճառով, որովհետև նա թույլ տվեց, որ անառակությունը աճի Հուդայում+, և մեծ անհավատարմությամբ վարվեց Եհովայի հանդեպ։ 20  Ի վերջո, նրա մոտ եկավ Ասորեստանի Թգլատպալասար+ թագավորը և փոխանակ զորացնելու նրան՝ սկսեց նեղել+։ 21  Աքազը վերցրեց ամեն թանկարժեք բան, որ կար Եհովայի տանը+ և թագավորի+ ու իշխանների+ տանը ու տվեց Ասորեստանի թագավորին+, բայց դա օգուտ չտվեց։ 22  Եվ երբ Ասորեստանի թագավորը նեղում էր Աքազին, սա ավելի մեծ անհավատարմություն գործեց Եհովայի հանդեպ+։ 23  Աքազը սկսեց զոհեր մատուցել Դամասկոսի+ աստվածներին+, որոնք հարվածել էին իրեն, և ասաց. «Քանի որ Ասորիքի թագավորների աստվածներն օգնում են նրանց+, ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ էլ օգնեն»+։ Սակայն այդ աստվածները անկման պատճառ դարձան թե՛ նրա և թե՛ ամբողջ Իսրայելի համար+։ 24  Աքազը հավաքեց ճշմարիտ Աստծու տան պատկանելիքները+ և ճշմարիտ Աստծու տան պատկանելիքները կտոր-​կտոր արեց+։ Նա փակեց Եհովայի տան դռները+ և Երուսաղեմի ամեն մի անկյունում իր համար զոհասեղաններ շինեց+։ 25  Բոլոր քաղաքներում և հենց Հուդայի քաղաքներում նա բարձունքներ+ շինեց, որպեսզի զոհերի ծուխը վեր հանի ուրիշ աստվածների համար+, և վիրավորեց+ իր հայրերի Աստված Եհովային։ 26  Նրա մնացած գործերի+ ու բոլոր ճանապարհների մասին, ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների, գրված է Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում+։ 27  Ի վերջո, Աքազը ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմ քաղաքում, բայց ոչ Իսրայելի թագավորների գերեզմանոցում+։ Իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Եզեկիան։

Ծանոթագրություններ