2 Տարեգրություն 29:1-36
29 Քսանհինգ տարեկան էր Եզեկիան+, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Աբիա, որը Զաքարիայի դուստրն էր+։
2 Եզեկիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, և ամեն ինչում վարվեց իր հայր Դավթի պես+։
3 Իր թագավորության առաջին տարում, առաջին ամսին նա բացեց Եհովայի տան դռները և նորոգեց դրանք+։
4 Հետո բերեց քահանաներին ու ղևտացիներին և հավաքեց նրանց հրապարակում+՝ արևելյան կողմում։
5 Նա ասաց նրանց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ ղևտացիներ։ Սրբացրեք+ ինքներդ ձեզ, սրբացրեք ձեր հայրերի Աստված Եհովայի տունը և ամեն անմաքուր բան դուրս հանեք այդ սուրբ վայրից+։
6 Մեր հայրերը անհավատարիմ գտնվեցին+ և չարիք գործեցին մեր Աստծու՝ Եհովայի աչքում+։ Նրանք թողեցին նրան+, իրենց երեսները շուռ տվեցին Եհովայի խորանից+ և թիկունք դարձրին նրան։
7 Սրահի դռները+ փակեցին, ճրագները հանգցրին+, խունկ չծխեցին+ և սուրբ վայրում ողջակեզ չմատուցեցին Իսրայելի Աստծուն+։
8 Եվ Եհովայի բարկությունը+ բորբոքվեց Հուդայի ու Երուսաղեմի դեմ, և նա նրանց այնպիսի տեսարան դարձրեց, որին նայելով՝ մարդիկ սարսափում են+, զարմանում են+ և սուլում+, ինչպես որ ինքներդ եք ձեր աչքերով տեսնում։
9 Այդ պատճառով մեր հայրերը սրով ընկան+, մեր որդիները, դուստրերն ու կանայք գերության մեջ են+։
10 Հիմա սա է իմ սրտի ցանկությունը. ուխտ+ կապել Իսրայելի Աստված Եհովայի հետ, որպեսզի իր բորբոքված բարկությունը հետ դարձնի մեզանից։
11 Որդյակնե՛րս, հիմա անհոգ լինելու ժամանակը չէ+, որովհետև Եհովան ընտրել է ձեզ, որպեսզի նրա առաջ կանգնեք իրեն սպասավորություն անելու համար+, միշտ նրա ծառաները լինեք+ և զոհերի ծուխը վեր հանեք»+։
12 Այս խոսքերից հետո ղևտացիները+ ոտքի ելան. Կահաթյանների+ որդիներից՝ Ամեսայիի որդի Մաաթը և Ազարիայի որդի Հովելը, Մերարիի+ որդիներից՝ Աբդիի որդի Կիսը և Հալելելի որդի Ազարիան, Գերսոնյաններից+՝ Զամմայի որդի Հովաքը և Հովաքի որդի Եդենը,
13 Ելիսաֆանի+ որդիներից՝ Հեուելի որդի Սամարին, Ասափի+ որդիներից՝ Զաքարիան ու Մաթանիան,
14 Եմանի+ որդիներից՝ Հեիելն ու Սեմեին, և Իդիթունի+ որդիներից՝ Սեմայիան ու Օզիելը։
15 Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին, սրբացրին+ իրենց և գնացին Եհովայի տունը մաքրելու+, ինչպես որ Եհովայի խոսքի համաձայն կարգադրել էր թագավորը+։
16 Քահանաները մտան Եհովայի տուն՝ մաքրելու, և ամեն անմաքուր բան, որ գտան Եհովայի տաճարում, դուրս հանեցին Եհովայի տան գավիթը+։ Ղևտացիներն էլ դրանք վերցրին, որ տանեն Կեդրոն հեղեղատը+։
17 Սրբացնելու գործը նրանք սկսեցին առաջին ամսվա առաջին օրը և այդ նույն ամսվա ութերորդ օրը եկան Եհովայի տաճարի նախասրահ+։ Ութ օրում սրբացրին Եհովայի տունը և առաջին+ ամսվա տասնվեցերորդ օրը ավարտեցին։
18 Դրանից հետո նրանք գնացին Եզեկիա թագավորի մոտ ու ասացին. «Եհովայի ամբողջ տունը մաքրել ենք, նաև ողջակեզի սեղանն+ ու դրա բոլոր պատկանելիքները+ և ընծայված հացի սեղանն+ ու դրա բոլոր պատկանելիքները+։
19 Բացի դրանից, մենք պատրաստել և սրբացրել ենք+ բոլոր այն իրերը+, որոնք չէին օգտագործվել անհավատարիմ+ Աքազ+ թագավորի իշխանության օրոք. և հիմա դրանք Եհովայի զոհասեղանի առջև են»։
20 Եզեկիա+ թագավորը առավոտ վաղ վեր կացավ+, հավաքեց քաղաքի իշխաններին+ ու գնաց Եհովայի տուն։
21 Նրանք բերեցին յոթ ցուլ+, յոթ խոյ, յոթ արու գառ և յոթ նոխազ՝ որպես մեղքի ընծա+ թագավորության, սրբարանի և Հուդայի համար։ Նա կարգադրեց Ահարոնի որդիներին՝ քահանաներին+, որ դրանք Եհովայի զոհասեղանի վրա մատուցեն։
22 Ցլերին մորթեցին+, և քահանաները դրանց արյունը+ զոհասեղանի վրա շաղ տվեցին+, մորթեցին խոյերին+ և արյունը զոհասեղանի վրա շաղ տվեցին+, ապա մորթեցին գառներին և արյունը զոհասեղանի վրա շաղ տվեցին։
23 Հետո մեղքի ընծայի նոխազները+ բերեցին թագավորի ու ժողովի առաջ և իրենց ձեռքերը դրանց վրա դրեցին+։
24 Քահանաները մորթեցին նոխազներին և դրանց արյունը որպես մեղքի ընծա բերեցին զոհասեղանի վրա՝ ամբողջ Իսրայելին քավություն անելու համար+, որովհետև թագավորը կարգադրել էր ողջակեզ ու մեղքի ընծա+ մատուցել ամբողջ Իսրայելի+ համար։
25 Այդ ընթացքում նրա կարգադրությամբ ղևտացիները+ ծնծղաներով+, տավիղներով+ ու քնարներով+ կանգնել էին Եհովայի տան մոտ, ինչպես պատվիրել էին Դավիթը+, թագավորի տեսանող Գադը+ և Նաթան+ մարգարեն, որովհետև Եհովան էր տվել այս պատվիրանը իր մարգարեների միջոցով+։
26 Ղևտացիները կանգնել էին Դավթի նվագարաններով+, իսկ քահանաները՝ փողերով+։
27 Այդ ժամանակ Եզեկիան կարգադրեց, որ ողջակեզ մատուցեն զոհասեղանի վրա, և երբ մատուցում էին ողջակեզը, սկսեցին Եհովայի համար երգել+ և Իսրայելի Դավիթ թագավորի նվագարանների նվագակցությամբ փողերը հնչեցնել։
28 Երբ երգեցողությունը սկսվեց+, և փողերը հնչեցրին, ամբողջ ժողովը խոնարհվեց+։ Եվ այդպես շարունակվեց, մինչև որ ողջակեզ մատուցելը վերջացրին։
29 Երբ մատուցեցին վերջացրին, թագավորն ու նրա հետ եղող բոլոր մարդիկ ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին+։
30 Եզեկիա թագավորն ու իշխանները+ ղևտացիներին կարգադրեցին Դավթի+ ու Ասափ+ տեսանողի սաղմոսներով Եհովային գովաբանել։ Ղևտացիները սկսեցին ցնծությամբ գովաբանել+ և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին+։
31 Եզեկիան ասաց. «Հիմա դուք լիազորություն եք ստացել*+ Եհովային ծառայելու համար։ Եկեք ու Եհովայի տուն բերեք ձեր զոհաբերություններն+ ու երախտագիտության+ զոհերը»։ Եվ ժողովը սկսեց զոհեր ու երախտագիտության զոհեր բերել, և ում սիրտը որ կամենում էր, ողջակեզ էր մատուցում+։
32 Ժողովի բերած ողջակեզների թիվն էր՝ յոթանասուն ցուլ, հարյուր խոյ, երկու հարյուր արու գառ. այս ամենը ողջակեզ էր Եհովայի համար+,
33 նաև սուրբ ընծաներ՝ վեց հարյուր ցուլ և երեք հազար ոչխար։
34 Սակայն քահանաները+ թվով քիչ էին, ուստի չէին կարողանում հասցնել բոլոր ողջակեզները մորթահան անել+։ Այդ պատճառով էլ նրանց եղբայրները+՝ ղևտացիները, օգնեցին նրանց, մինչև որ ամբողջ գործը ավարտվեց+, և քահանաները սրբացվեցին+, որովհետև ղևտացիներն ավելի մեծ եռանդով+ էին սրբացվում, քան քահանաները։
35 Ողջակեզները+, խաղաղության զոհերի+ ճարպը+ և ողջակեզի ժամանակ մատուցվող ըմպելիքի+ ընծաները շատ էին։ Այսպես Եհովայի տան ծառայությունը վերականգնվեց+։
36 Եզեկիան և ամբողջ ժողովուրդը ուրախացան այն ամենի համար, ինչ որ ճշմարիտ Աստվածը ժողովրդի համար արեց+, քանի որ այդ ամենը շատ անսպասելի եղավ+։