2 Տարեգրություն 3:1-17
3 Ի վերջո, Սողոմոնը սկսեց կառուցել Եհովայի տունը+ Երուսաղեմում՝ Մորիա լեռան+ վրա, որտեղ Եհովան երևացել էր նրա հայր Դավթին+, այն տեղում, որը Դավիթը պատրաստել էր հեբուսացի Օռնայի կալում+։
2 Նա սկսեց կառուցել իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսվա երկրորդ օրը+։
3 Ճշմարիտ Աստծու տունը շինելու համար Սողոմոնի դրած հիմքի չափը սա էր. երկարությունը՝ կանգունի նախկին չափով վաթսուն կանգուն, լայնությունը՝ քսան կանգուն+։
4 Տան առջևի նախասրահի+ երկարությունը քսան կանգուն էր, ինչքան որ տան լայնությունն էր, իսկ բարձրությունը հարյուր քսան կանգուն էր։ Սողոմոնը ներսից այն մաքուր ոսկով պատեց։
5 Տան մեծ սենյակը+ նա երեսապատեց գիհու փայտով, հետո ծածկեց լավագույն ոսկով+ և վրան արմավենիներ+ ու շղթայաձև նախշեր+ քանդակեց։
6 Շքեղության համար նա տունը թանկարժեք քարերով պատեց+. և ոսկին+ ոսկու երկրից էր։
7 Տունը, գերանները, շեմքը, պատերն ու դռները ոսկով պատեց+ և պատերի վրա քերովբեներ քանդակեց+։
8 Նա կառուցեց նաև Սրբությունների Սրբության+ տունը, որի երկարությունը տան լայնության պես քսան կանգուն էր, և լայնությունը՝ քսան կանգուն+։ Հետո այն լավագույն ոսկով պատեց՝ վեց հարյուր տաղանդի չափ։
9 Մեխերի+ համար օգտագործվեց հիսուն սիկղ ոսկի։ Վերնասենյակները նույնպես ոսկով պատեց։
10 Սրբությունների Սրբությունում նա քերովբեների+ երկու քանդակներ պատրաստեց և դրանք ոսկով պատեց+։
11 Քերովբեների+ թևերի երկարությունը քսան կանգուն էր. մի թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևը նույնպես հինգ կանգուն էր և դիպչում էր մյուս քերովբեի թևին+։
12 Քերովբեի՝ հինգ կանգուն երկարություն ունեցող մի թևը դիպչում էր տան պատին, իսկ հինգ կանգուն երկարություն ունեցող մյուս թևը դիպչում էր մյուս քերովբեի թևին+։
13 Այս քերովբեների տարածված թևերի ընդհանուր երկարությունը քսան կանգուն էր։ Նրանք կանգնած էին ոտքերի վրա՝ երեսով դեպի մեծ սենյակը։
14 Այնուհետև նա կապույտ թելից+, ծիրանիով ներկված բրդից, մուգ կարմիր մանվածքից և բարձրորակ կտորից վարագույր+ պատրաստեց և վրան քերովբեներ ասեղնագործեց+։
15 Տան առաջ նա երկու սյուն+ շինեց՝ երեսունհինգ կանգուն երկարությամբ, և դրանց վրա խոյակներ+ դրեց, յուրաքանչյուրի երկարությունը՝ հինգ կանգուն։
16 Հետո շղթաներ+ պատրաստեց, որպեսզի մանյակի պես զարդարեն սյուների գլուխները, ապա հարյուր նուռ+ շինեց ու ամրացրեց շղթաներին։
17 Եվ նա այդ սյուները կանգնեցրեց տաճարի առջև, մեկը՝ աջ կողմում, մյուսը՝ ձախ. աջ կողմի սյան անունը Հաքին* դրեց, իսկ ձախ կողմինը՝ Բոոս*+։