2 Տարեգրություն 33:1-25
33 Տասներկու տարեկան էր Մանասեն+, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում+։
2 Նա չարիք գործեց Եհովայի աչքում+՝ հետևելով այն ազգերի գարշելի+ սովորություններին, որոնց Եհովան վռնդել էր Իսրայելի որդիների առաջից+։
3 Մանասեն նորից կառուցեց այն բարձունքները+, որոնք իր հայր Եզեկիան քանդել էր+, Բահաղների+ համար զոհասեղաններ+ դրեց ու սուրբ ձողեր+ շինեց։ Նա սկսեց խոնարհվել+ երկնքի ողջ զորքի+ առջև ու նրան ծառայել+։
4 Նաև զոհասեղաններ+ շինեց Եհովայի տան մեջ, որի մասին Եհովան ասել էր. «Իմ անունը հավիտյան Երուսաղեմում պիտի լինի»+։
5 Եհովայի տան երկու գավիթներում+ էլ նա երկնքի ողջ զորքի+ համար զոհասեղաններ շինեց+։
6 Մանասեն Հիննոմի որդու հովտում+ իր որդիներին կրակի մեջ այրեց*+, մոգությամբ+, գուշակությամբ+ ու կախարդությամբ զբաղվեց+, ոգեհարցներ+ ու գուշակներ+ նշանակեց։ Նա մեծ չարիք գործեց Եհովայի աչքում և վիրավորեց նրան+։
7 Այնուհետև նա մի կուռք+ շինեց ու դրեց ճշմարիտ Աստծու տան մեջ+, որի մասին Աստված ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տանը և Երուսաղեմում, որն ընտրել եմ+ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ+ հավիտյան+։
8 Իսրայելի ոտքը այլևս չեմ կտրելու այն երկրից, որը նրանց նախահայրերին եմ տվել+, միայն թե նրանք կատարեն այն ամենը, ինչ Մովսեսի+ միջոցով պատվիրել եմ նրանց+՝ ամբողջ օրենքը+, կանոններն+ ու դատավճիռները»+։
9 Մանասեն+ մոլորեցրեց Հուդան+ ու Երուսաղեմի բնակիչներին, և նրանք ավելի մեծ չարիք գործեցին+, քան այն ազգերը, որոնց Եհովան բնաջինջ էր արել Իսրայելի որդիների առաջ+։
10 Եհովան խոսեց Մանասեի ու նրա ժողովրդի հետ, բայց նրանք ուշադրություն չդարձրին+։
11 Ի վերջո, Եհովան նրանց դեմ հանեց+ Ասորեստանի+ թագավորի զորապետներին, որոնք բռնեցին Մանասեին կիրճի+ մեջ, պղնձե կրկնակի շղթաներով կապեցին+ ու տարան Բաբելոն։
12 Եվ երբ նա նեղության մեջ հայտնվեց+, սկսեց իր Աստված Եհովայի հավանությունը փնտրել*+ և մեծապես խոնարհվեց+ իր հայրերի Աստծու առաջ։
13 Մանասեն աղոթեց նրան, և նա լսեց նրա աղաչանքը+։ Նա լսեց իր բարեհաճությունը ստանալու նրա խնդրանքը և Մանասեին վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը+։ Մանասեն իմացավ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը+։
14 Դրանից հետո նա Դավթի քաղաքի+ դրսի կողմից+՝ Գեհոնի+ արևմտյան կողմում՝ գետահովտի երկայնքով՝ ընդհուպ մինչև Ձկների դարպասը+ մի պարիսպ շինեց՝ մեջն առնելով Օֆելը+, և այն շատ բարձրացրեց։ Նաև Հուդայի բոլոր բերդաքաղաքներում+ զորապետներ նշանակեց։
15 Մանասեն օտար աստվածներն ու կուռքերը+ Եհովայի տնից վերացրեց+, ինչպես նաև բոլոր զոհասեղանները+, որ կառուցել էր Եհովայի տան սարի վրա ու Երուսաղեմում, ապա հրամայեց դրանք քաղաքից դուրս թափել։
16 Բացի դրանից, նա վերականգնեց Եհովայի զոհասեղանը+ և սկսեց դրա վրա խաղաղության զոհեր+ ու երախտագիտության զոհեր+ մատուցել։ Նա պատվիրեց Հուդային, որ Իսրայելի Աստված Եհովային ծառայեն+։
17 Այնուհանդերձ, ժողովուրդը շարունակում էր զոհաբերություններ անել բարձունքների+ վրա, չնայած որ իր Աստված Եհովային էր մատուցում։
18 Մանասեի մնացած գործերի, իր Աստծուն ուղղված նրա աղոթքի+, տեսանողների+ խոսքերի մասին, որոնք իր հետ խոսել էին Իսրայելի Աստված Եհովայի անունից, գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։
19 Նրա աղոթքի+ մասին, նաև թե ինչպես նրա աղաչանքը+ լսվեց, նրա բոլոր մեղքերի+ և անհավատարմության+ մասին, այն վայրերի մասին, որտեղ նա բարձունքներ շինեց+, սուրբ ձողեր+ ու քանդակված կուռքեր+ կանգնեցրեց մինչև իր անձը խոնարհեցնելը+, գրված է նրա տեսանողների գրառումներում։
20 Ի վերջո, Մանասեն ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին+ իր տան մոտ։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ամոնը+։
21 Քսաներկու տարեկան էր Ամոնը+, երբ սկսեց թագավորել, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում+։
22 Իր հայր Մանասեի նման+ նա էլ չարիք գործեց Եհովայի աչքում+։ Ամոնը իր հայր Մանասեի+ շինած բոլոր քանդակված կուռքերին+ զոհեր մատուցեց+ և դրանց ծառայեց+։
23 Նա չխոնարհվեց+ Եհովայի առաջ, ինչպես որ իր հայր Մանասեն խոնարհվեց+։ Ամոնը ավելի շատացրեց հանցանքը+։
24 Նրա ծառաները դավադրություն կազմակերպեցին+ նրա դեմ և սպանեցին նրան հենց իր տան մեջ+։
25 Սակայն երկրի ժողովուրդը+ սպանեց+ բոլոր նրանց, ովքեր Ամոն թագավորի դեմ+ դավադրություն էին կազմակերպել+, և նրա փոխարեն նրա որդի Հովսիային+ թագավոր դարձրեց։