2 Տարեգրություն 36:1-23

36  Դրանից հետո երկրի ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին+ նրա հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում+։  Քսաներեք տարեկան էր Հովաքազը, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում+։  Եգիպտոսի թագավորը հեռացրեց նրան Երուսաղեմում իր իշխանությունից+ և հարյուր տաղանդ արծաթ+ ու մի տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։  Եգիպտոսի թագավորը+ նրա եղբայր Եղիակիմին+ թագավոր նշանակեց Հուդայի և Երուսաղեմի վրա ու նրա անունը փոխեց ու Հովակիմ դրեց, իսկ նրա եղբորը՝ Հովաքազին, Նեքաոն+ տարավ Եգիպտոս+։  Քսանհինգ տարեկան էր Հովակիմը+, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում+։ Նա չարիք գործեց իր Աստված Եհովայի աչքում+։  Նրա դեմ դուրս եկավ+ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը, պղնձե կրկնակի շղթաներով կապեց նրան ու տարավ Բաբելոն+։  Նաբուգոդոնոսորը+ Եհովայի տան պատկանելիքների+ մի մասը նույնպես տարավ Բաբելոն ու դրեց Բաբելոնում՝ իր պալատում+։  Հովակիմի մնացած գործերի+, նրա արած գարշությունների+ և նրա դեմ գտնված բոլոր բաների մասին գրված է Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում+։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովաքինը+։  Տասնութ տարեկան էր Հովաքինը+, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս+ ու տասը օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Եհովայի աչքում+։ 10  Տարվա սկզբին+ Նաբուգոդոնոսոր թագավորը մարդիկ ուղարկեց+ և Եհովայի տան թանկարժեք իրերի+ հետ միասին նրան բերեց Բաբելոն+, իսկ Հուդայի և Երուսաղեմի վրա թագավոր դրեց+ նրա հորեղբայր Սեդեկիային+։ 11  Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան+, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում+։ 12  Նա չարիք+ գործեց իր Աստված Եհովայի աչքում և իրեն չխոնարհեցրեց+ Երեմիա մարգարեի+ առաջ+, որը Եհովայի կարգադրությամբ էր խոսում։ 13  Նաև Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ ապստամբեց+, որը նրան Աստծով երդվել էր տվել+։ Նա իր պարանոցը խստացրեց*+ և սիրտը կարծրացրեց+, որպեսզի հետ չդառնա դեպի Իսրայելի Աստված Եհովան։ 14  Նույնիսկ քահանաների+ բոլոր գլխավորներն ու ժողովուրդը, մյուս ազգերի բոլոր գարշություններին+ հետևելով, մեծ անհավատարմություն գործեցին և պղծեցին Եհովայի տունը, որը նա սրբացրել էր Երուսաղեմում+։ 15  Նրանց հայրերի Աստված Եհովան նորից ու նորից ուղարկում էր իր պատգամաբերներին+, որ նախազգուշացնեն նրանց, որովհետև խնայում էր իր ժողովրդին+ ու իր բնակավայրը+։ 16  Բայց նրանք շարունակ անարգում էին+ ճշմարիտ Աստծու պատգամաբերներին, արհամարհում էին նրա խոսքերը+ և ծաղրում+ նրա մարգարեներին, մինչև որ Եհովայի բարկությունը+ բորբոքվեց իր ժողովրդի դեմ, այնպես որ էլ բուժում չմնաց+։ 17  Նա նրանց վրա բերեց քաղդեացիների+ թագավորին, որը սրով կոտորեց+ նրանց երիտասարդներին իրենց սրբարանում+ և չխնայեց ո՛չ երիտասարդին, ո՛չ կույսին, ո՛չ ծերին և ո՛չ էլ զառամյալին+։ Աստված ամենն էլ նրա ձեռքը մատնեց։ 18  Ճշմարիտ Աստծու տան բոլոր պատկանելիքները+՝ թե՛ մեծ+, թե՛ փոքր, Եհովայի տան գանձերը+ և թագավորի ու նրա իշխանների գանձերը+, ամենն էլ տարավ Բաբելոն։ 19  Նա այրեց ճշմարիտ Աստծու տունը+ և Երուսաղեմի պարիսպը քանդեց+։ Բոլոր ամրոցները և ամեն թանկարժեք բան+ հրի մատնեց. ամեն ինչ ոչնչացվեց+։ 20  Իսկ սրից ազատվածներին գերի տարավ Բաբելոն+, և նրանք մինչև Պարսկաստանի+ տիրակալության հաստատվելը նրա ու նրա որդիների ծառաները դարձան+։ 21  Այսպես կատարվեց Երեմիայի բերանով ասված՝ Եհովայի խոսքը+, մինչև որ երկիրը լրացներ իր շաբաթները+։ Ամայության բոլոր օրերին երկիրը պահեց շաբաթը, մինչև որ յոթանասուն տարին լրացավ+։ 22  Պարսկաստանի+ Կյուրոս+ թագավորի իշխանության առաջին տարում Եհովան արթնացրեց Պարսկաստանի Կյուրոս թագավորի ոգին+, որպեսզի կատարվի Եհովայի խոսքը+, որ ասվել էր Երեմիայի բերանով+, և նա հրամայեց, որ իր ողջ թագավորությունում բանավոր ու գրավոր+ կերպով հայտարարվի. 23  «Այսպես է ասում Պարսկաստանի Կյուրոս թագավորը+. «Եհովան՝ երկնքի Աստվածը, ինձ է տվել+ երկրի բոլոր թագավորությունները և ինձ հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում, որը Հուդայում է+։ Ձեզնից ով որ Աստծու ժողովրդից է+, թող նրա Աստված Եհովան նրա հետ լինի+, և թող նա գնա»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «համառություն արեց»։