2 Տարեգրություն 4:1-22
4 Դրանից հետո նա սարքեց պղնձե զոհասեղանը+, երկարությունը՝ քսան կանգուն, լայնությունը՝ քսան կանգուն, և բարձրությունը՝ տասը կանգուն+։
2 Հետո նա պատրաստեց կլոր ձուլածո ծովը+, որի մի եզերքից մինչև մյուս եզերքը տասը կանգուն էր, բարձրությունը՝ հինգ կանգուն, իսկ շրջագիծը, եթե լարով չափվեր, երեսուն կանգուն էր+։
3 Եզերքից ներքև ծովի շուրջը դդմաձև+ նախշեր կային, ամեն կանգունի վրա՝ տասը նախշ։ Երկու շարք դդմաձև նախշերը ձուլման ժամանակ ծովի հետ միասին էին ձուլվել+։
4 Ծովը դրված էր տասներկու եզների վրա+, որոնցից երեքը նայում էին դեպի հյուսիս, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, և երեքը՝ դեպի արևելք։ Այն ամրացված էր եզների վրա, և եզների հետևամասերը դեպի ներս էին ուղղված+։
5 Դրա հաստությունը ափի լայնության* չափ էր, իսկ եզերքը գավաթի եզերքի պես էր արված՝ շուշան ծաղկի+ նման։ Ծովի տարողությունը+ երեք հազար մար*+ էր։
6 Նա նաև տասը տաշտ պատրաստեց լվացվելու+ համար, հինգը դրեց աջ կողմում, հինգը՝ ձախ+։ Ողջակեզին+ առնչվող բոլոր բաներն այդ տաշտերի մեջ էին լվանում։ Իսկ ծովը քահանաների համար էր, որպեսզի դրա միջի ջրով լվացվեն+։
7 Նա տասը միանման+ ոսկե ճրագակալ+ պատրաստեց և դրեց տաճարում, հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ+։
8 Այնուհետև տասը սեղան շինեց և տեղադրեց տաճարում, հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ+, և հարյուր ոսկե գավաթ պատրաստեց։
9 Հետո շինեց քահանաների+ գավիթը+, մեծ գավիթը+, գավիթի դռները և դռները պղնձով պատեց,
10 իսկ ծովը տեղավորեց աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք+։
11 Քիրամը մոխրի ամաններ+, թիեր+ ու գավաթներ+ էլ շինեց։
Ի վերջո, Քիրամն ավարտեց այն գործերը, որ արեց Սողոմոն թագավորի մոտ ճշմարիտ Աստծու տան համար։
12 Երկու սյուները+ և դրանց գլուխների շրջանաձև խոյակները+, սյուների գլուխների երկու շրջանաձև խոյակները զարդարող երկու ցանցերը+,
13 երկու ցանցերի վրայի չորս հարյուր նռները+՝ երկու շարք՝ ամեն մի ցանցի համար, որոնք ծածկում էին սյուների գլուխների երկու շրջանաձև խոյակները+,
14 տասը սայլերն+ ու սայլերի վրայի տասը տաշտերը+,
15 ծովը+ և ծովի տակի տասներկու եզները+,
16 նաև մոխրի ամանները, թիերը+, եղաններն+ ու մյուս բոլոր իրերը+ Քիրամ-Աբին+ Սողոմոն թագավորի մոտ փայլուն պղնձից պատրաստեց Եհովայի տան համար։
17 Թագավորը դրանք ձուլեց կավուտ հողի մեջ Հորդանանի Շրջանում*՝ Սոկքոթի+ ու Սարեդայի+ միջև։
18 Այս բոլոր իրերը Սողոմոնը ահռելի քանակությամբ պատրաստեց, այնքան, որ պղնձի կշիռը հնարավոր չէր հաշվել+։
19 Սողոմոնը պատրաստեց ճշմարիտ Աստծու տան բոլոր պատկանելիքները+՝ ոսկե զոհասեղանը+, ընծայված հացերի սեղանները+,
20 մաքուր ոսկուց ճրագակալները+ և դրանց ճրագները+, որպեսզի, պահանջվածի համաձայն, վառեն խորքի սենյակի+ առաջ,
21 ոսկե ծաղիկները, ճրագները, այրուքը հանելու ունելիները+՝ ամենամաքուր ոսկուց,
22 մաքուր ոսկուց կրակմարիչները, գավաթները, բաժակներն ու կրակամանները+ և տան դռները+՝ Սրբությունների Սրբության ներսի դռները և տաճարի տան դռները+՝ բոլորը ոսկուց։