2 Տիմոթեոս 1:1-18

1  Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով+ Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ՝ այն կյանքի+ խոստման համաձայն, որը տրվում է նրանց, ովքեր միության մեջ են Քրիստոս Հիսուսի հետ+,  գրում եմ Տիմոթեոսին՝ իմ սիրելի զավակին+։ Թող անզուգական բարություն* և ողորմություն դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ Աստծուց՝ Հորից, և մեր Տեր Հիսուս Քրիստոսից+։  Երախտապարտ եմ Աստծուն, որին սուրբ ծառայություն եմ մատուցում+, ինչպես որ իմ նախահայրերն+ էին անում (և դա անում եմ մաքուր խղճով)+, և երբեք չեմ դադարում գիշեր ու ցերեկ հիշել քեզ իմ աղաչանքներում+։  Երբ հիշում եմ քո արցունքները, փափագում եմ տեսնել քեզ+, որպեսզի ուրախությամբ լցվեմ։  Մտաբերում եմ կեղծավորությունից զերծ+ քո հավատը+, որը սկզբից ունեին Լոիդան՝ քո տատը, և քո մայր Եվնիկեն, և որը, վստահ եմ, ունես նաև դու։  Հենց այս պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ կրակի+ նման վառ պահես Աստծու պարգևը+, որը քո մեջ է իմ ձեռքերը քեզ վրա դնելու+ շնորհիվ։  Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի+ տվեց, այլ զորության+, սիրո և ողջամտության+։  Ուրեմն ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջ մասին վկայություն տալը+ և ոչ էլ հանուն նրա իմ բանտարկյալ լինելը+, այլ պատրաստ եղիր Աստծու զորությամբ+ չարչարվելու+ բարի լուրի համար։  Նա փրկեց+ և կանչեց մեզ սուրբ լինելու+ ոչ թե մեր գործերի+, այլ իր իսկ նպատակի և անզուգական բարության համար, որը տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով վաղեմի ժամանակներից առաջ+։ 10  Իսկ հիմա այն հստակորեն ակնհայտ դարձավ մեր Փրկչի՝ Քրիստոս Հիսուսի հայտնվելով+, որը վերացրեց մահը+ ու լույս+ սփռեց կյանքի+ և անապականության+ վրա բարի լուրի միջոցով+, 11  որի համար էլ ես նշանակվեցի քարոզիչ, առաքյալ և ուսուցիչ+։ 12  Հենց այս պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները+։ Սակայն չեմ ամաչում+, քանի որ գիտեմ, թե ում եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է մինչև դատաստանի օրը+ պահպանել+ իմ կողմից իրեն վստահվածը։ 13  Շարունակիր այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսում է, ամուր բռնել առողջ խոսքերի+ օրինակը, որ լսեցիր ինձանից+։ 14  Քեզ վստահված+ այս բարի գանձը պահպանիր սուրբ ոգով, որը բնակվում է մեր մեջ+։ 15  Դու գիտես, որ բոլոր նրանք, ովքեր Ասիայում*+ էին, երես թեքեցին ինձանից+. նրանց թվում են նաև Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։ 16  Թող Տերը ողորմություն շնորհի Օնեսիֆորոսի տնեցիներին+, որովհետև նա հաճախ էր ինձ քաջալերում+ և իմ շղթաները+ ամոթ չհամարեց։ 17  Իսկ երբ նա Հռոմում էր, ջանաց փնտրել ինձ ու գտավ+։ 18  Թող որ Տեր Եհովան ողորմի+ նրան դատաստանի օրը+։ Իսկ թե որքան ծառայություն նա մատուցեց Եփեսոսում, դու շատ լավ գիտես։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։
Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։