2 Տիմոթեոս 3:1-17
3 Բայց իմացիր, որ վերջին օրերում+ չափազանց դժվար ժամանակներ են լինելու+,
2 որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ+, անշնորհակալ, անհավատարիմ+,
3 բնական կապվածություն չունեցող+, համաձայնության չեկող+, զրպարտող+, ինքնատիրապետում չունեցող, դաժան+, առաքինություն* չսիրող+,
4 մատնիչ+, համառ, հպարտ+, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր+,
5 որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն+, բայց նրա զորությունն ուրանում են+։ Այդպիսիներից հեռո՛ւ մնա+,
6 որովհետև նրանց միջից են դուրս գալիս այն մարդիկ, ովքեր խորամանկորեն սողոսկում են տները+ և գերի են դարձնում մեղքերով ծանրաբեռնված թույլ կանանց, որոնք տարված են զանազան ցանկություններով+,
7 որ միշտ սովորում են, բայց երբեք չեն կարողանում լիովին հասկանալ ճշմարտությունը+։
8 Եվ ինչպես Հանեսն ու Համբրեսը+ հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ այս մարդիկ են շարունակում հակառակվել ճշմարտությանը+։ Նրանք ամբողջովին ապականված են մտքով+ և հավատի հարցում արժանի չեն հավանության+։
9 Սակայն նրանք շատ առաջ չեն գնա, որովհետև նրանց հիմարությունը ակնհայտ կդառնա բոլորին, ինչպես որ այն երկուսի հիմարությունը ակնհայտ դարձավ+։
10 Բայց դու սերտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, ապրելակերպին+, նպատակին, հավատին, համբերատարությանը, իմ ունեցած սիրուն և տոկունությանը։
11 Դու տեղյակ ես իմ հալածանքներին, չարչարանքներին, այն ամենին, ինչ պատահեց ինձ Անտիոքում+, Իկոնիոնում+ և Լյուստրայում+։ Բայց այդ բոլոր հալածանքներից Տերն ազատեց ինձ+։
12 Իրականում, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն+։
13 Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ մոլորեցնելով ու մոլորվելով+։
14 Բայց դու հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր+՝ իմանալով, թե ումից սովորեցիր դրանք+,
15 և որ վաղ մանկությունից+ գիտես սուրբ գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար+ Քրիստոս Հիսուսում ունեցած հավատի միջոցով+։
16 Ամբողջ Գիրքը* ներշնչված է Աստծուց+ և օգտակար է սովորեցնելու+, հանդիմանելու+, ուղղելու+, արդարությամբ խրատելու+ համար,
17 որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի+, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար+։