2 Օրենք 10:1-22
10 «Այդ ժամանակ Եհովան ինձ ասաց. «Քեզ համար երկու քարե տախտակ պատրաստիր նախորդների նման+ և ինձ մոտ՝ լեռը բարձրացիր, նաև քեզ համար փայտե տապանակ+ պատրաստիր։
2 Տախտակների վրա ես կգրեմ այն խոսքերը, որոնք գրված էին քո կոտրած նախորդ տախտակների վրա. դրանք դիր տապանակի մեջ»։
3 Ես էլ ակացիայի փայտից մի տապանակ պատրաստեցի, նաև երկու քարե տախտակ նախորդների պես+ ու բարձրացա լեռը, և երկու տախտակները իմ ձեռքին էին։
4 Դրանից հետո տախտակների վրա նա գրեց այն նույն գրությունը, որը նախորդների վրա էր+՝ այն Տասը խոսքերը*+, որոնք Եհովան լեռան վրա հայտնեց ձեզ կրակի միջից+ այն օրը, երբ ժողովը հավաքվել էր+, ինչից հետո Եհովան դրանք ինձ տվեց։
5 Այնուհետև ես շրջվեցի, իջա լեռան վրայից+ ու տախտակները դրեցի իմ պատրաստած տապանակի մեջ, որպեսզի դրանք այնտեղ մնան, ինչպես որ Եհովան պատվիրել էր ինձ+։
6 Իսրայելի որդիները Բերոթ-Բանե-Յականից+ ճանապարհ ընկան դեպի Մոսերա։ Այնտեղ Ահարոնը մահացավ և այնտեղ էլ թաղվեց+։ Նրա փոխարեն սկսեց քահանայություն անել նրա որդի Եղիազարը+։
7 Այնտեղից նրանք ճանապարհ ընկան դեպի Գալգադ, հետո Գալգադից՝ դեպի Ետեբաթա+՝ մի երկիր, որտեղ գետահովիտներում ջուր է հոսում։
8 Այդ ժամանակ Եհովան առանձնացրեց Ղևիի ցեղը+, որ կրեն Եհովայի ուխտի տապանակը+, կանգնեն Եհովայի առաջ՝ նրան ծառայելու համար+, և նրա անունով օրհնեն, ինչը որ անում են մինչև օրս+։
9 Դա է պատճառը, որ Ղևին ո՛չ բաժին, ո՛չ էլ ժառանգություն+ ունի իր եղբայրների հետ։ Եհովան է նրա ժառանգությունը, ինչպես որ քո Աստված Եհովան ասել է նրան+։
10 Նախորդ անգամվա պես ես մնացի լեռան վրա քառասուն օր ու քառասուն գիշեր+, և այդ անգամ նույնպես Եհովան լսեց ինձ+։ Եհովան չցանկացավ վերացնել քեզ+։
11 Հետո Եհովան ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ ժողովրդի առաջից, որպեսզի նրանք գնան ու տիրեն այն երկրին, որի մասին նրանց նախահայրերին երդվել եմ նրանց տալ»+։
12 Եվ հիմա, ո՛վ Իսրայել, ի՞նչ է քո Աստված Եհովան խնդրում քեզանից+, բացի նրանից, որ վախենաս+ քո Աստված Եհովայից, քայլես նրա բոլոր ճանապարհներով+, սիրես նրան+ և քո Աստված Եհովային ծառայես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով+,
13 պահես Եհովայի պատվիրաններն ու կանոնները+, որոնք այսօր պատվիրում եմ քեզ պահել, որպեսզի քեզ լավ լինի+։
14 Տե՛ս, քո Աստված Եհովային են պատկանում երկինքը+, նույնիսկ երկինքների երկինքը, երկիրը+ և այն ամենը, ինչ նրանում է։
15 Միայն քո նախահայրերին էր, որ Եհովան թանկ համարեց, սիրեց նրանց ու ընտրեց նրանց հետնորդներին+, այո՛, ձեզ ընտրեց բոլոր ժողովուրդների միջից, ինչը և այսօր ակնհայտ է։
16 Թլփատե՛ք ձեր սրտի թլիփը+ և այլևս համառ մի՛ եղեք*+։
17 Ձեր Աստված Եհովան աստվածների Աստվածն է+ և տերերի Տերը+՝ մեծ, հզոր ու ահազդու Աստված է+, որը ոչ մեկի հետ կողմնապահությամբ չի վարվում+ ու կաշառք չի վերցնում+,
18 որը արդար դատ է տեսնում որբի* և այրու համար+ ու սիրում է պանդուխտին+՝ տալով նրան հաց և թիկնոց։
19 Դուք նույնպես պետք է սիրեք պանդուխտին+, քանի որ Եգիպտոսում դուք էլ պանդուխտներ էիք+։
20 Վախեցիր քո Աստված Եհովայից+։ Նրան ծառայիր+, նրանից կառչիր+ և նրա անունով երդվիր+։
21 Նրա՛ն պետք է գովաբանես+. նա քո Աստվածն է, որը քեզ համար արեց այս մեծ ու ահազդու բաները, որոնք քո աչքերով տեսար+։
22 Երբ քո նախահայրերը գնացին Եգիպտոս, յոթանասուն հոգի էին+, իսկ հիմա քո Աստված Եհովան քեզ երկնքի աստղերի չափ շատացրել է»+։