2 Օրենք 11:1-32
11 «Միշտ սիրիր քո Աստված Եհովային+, պահիր նրա հանդեպ ունեցած քո պարտականությունը, նրա կանոնները, դատավճիռներն+ ու պատվիրանները։
2 Դուք լավ գիտեք, որ այսօր ես ձեզ եմ դիմում։ (Ես չեմ դիմում ձեր որդիներին, ովքեր չեն իմացել ու չեն տեսել ձեր Աստված Եհովայի խրատը*+, նրա մեծությունը+, նրա զորավոր ձեռքն+ ու մեկնած բազուկը+,
3 չեն տեսել նրա նշանները, նրա գործերը, որոնք Եգիպտոսի մեջ արեց+ փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, ու նրա ամբողջ երկրին,
4 թե ինչ արեց Եգիպտոսի զորքին, նրա ձիերին ու մարտակառքերին, որոնց երեսի առաջ հեղեղեց Կարմիր ծովի ջրերը, երբ նրանք հետապնդում էին ձեզ+, և Եհովան հիմնահատակ կործանեց նրանց+,
5 թե ինչ արեց ձեզ համար անապատում մինչև ձեր այստեղ գալը,
6 թե ինչ արեց Ռուբենի որդի Եղիաբի որդիներ Դաթանին ու Աբիրոնին+, երբ ողջ Իսրայելի մեջ երկիրը բացեց իր բերանն ու կուլ տվեց նրանց, նրանց տնեցիներին, վրանները, բոլոր կենդանիներին և մարդկանց, որոնք հետևեցին նրանց)+։
7 Ձեր աչքերն էին, որ տեսան Եհովայի արած բոլոր մեծ գործերը+։
8 Պահեք այն բոլոր պատվիրանները+, որոնք այսօր պատվիրում եմ ձեզ պահել, որպեսզի ուժեղանաք և գնաք ու տիրեք այն երկրին, ուր գնում եք նրան տիրելու+,
9 և երկար օրեր ապրեք+ այն երկրում, որի մասին Եհովան երդվել է տալ ձեր նախահայրերին ու նրանց սերնդին+. մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում+։
10 Այն երկիրը, ուր գնում ես դրան տիրելու, Եգիպտոսի նման չէ, որտեղից դուրս եկաք. այնտեղ դու ցանում էիր քո սերմը և ստիպված էիր ոտքերովդ* ոռոգել այն, ինչպես բանջարանոցը։
11 Իսկ այն երկիրը, ուր գնում եք դրան տիրելու, լեռների ու դաշտահովիտների+ երկիր է։ Երկնքի անձրևից է այն ջուր խմում.
12 մի երկիր, որի մասին քո Աստված Եհովան հոգ է տանում։ Տարվա սկզբից մինչև վերջ քո Աստված Եհովայի աչքերը+ անդադար դրա վրա են։
13 Եթե հնազանդվեք իմ պատվիրաններին+, որոնք պատվիրում եմ ձեզ այսօր, և սիրեք ձեր Աստված Եհովային, ծառայեք նրան ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով+,
14 ապա նշանակված ժամանակին ես երկրին անձրև կտամ+՝ աշնանային ու գարնանային անձրև+, և դու կամբարես քո հացահատիկը, քաղցր գինին ու յուղը։
15 Ընտանի կենդանիներիդ համար դաշտում խոտ կաճեցնեմ+. դու կուտես և կկշտանաս+։
16 Զգույշ եղեք, որ չլինի թե ձեր սիրտը հրապուրվի+, և շեղվեք ճանապարհից ու երկրպագեք ուրիշ աստվածների և խոնարհվեք նրանց առաջ+,
17 այլապես Եհովայի բարկությունը կբռնկվի ձեր դեմ, նա կփակի երկինքը, որ անձրև չգա+, ու երկիրն իր պտուղը չի տա, և դուք արագ կվերանաք այն լավ երկրից, որը Եհովան տալիս է ձեզ+։
18 Իմ այս խոսքերը ձեր սրտում+ և հոգում դրեք, որպես նշան կապեք ձեր ձեռքին, և դրանք որպես ժապավեն կլինեն ձեր ճակատին*+։
19 Սովորեցրեք դրանք ձեր որդիներին. դրանց մասին խոսիր, երբ տանդ նստած ես, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում+։
20 Դրանք գրիր քո տան դռան կողափայտերի ու քո դարպասների վրա+,
21 որպեսզի այն երկրում, որը Եհովան երդվել է տալ ձեր նախահայրերին+, ձեր և ձեր որդիների օրերը շատ լինեն+, ինչպես որ երկնքի օրերն են երկրի վրա+։
22 Եթե ճշգրտորեն պահեք այն բոլոր պատվիրանները+, որոնք պատվիրում եմ ձեզ, կատարեք դրանք, սիրեք ձեր Աստված Եհովային+, քայլեք նրա բոլոր ճանապարհներով+ ու կառչեք նրանից+,
23 Եհովան հանուն ձեզ կքշի այս բոլոր ազգերին+, և դուք կզավթեք ձեզնից մեծ ու բազմամարդ ազգերի հողերը+։
24 Ցանկացած վայր, որի վրա ոտք կդնեք, ձերը կլինի+։ Անապատից մինչև Լիբանան, Գետից՝ Եփրատ գետից մինչև արևմտյան ծովը ձեր սահմանը կլինի+։
25 Ոչ ոք ձեզ չի ընդդիմանա+։ Ձեր Աստված Եհովան ձեր հանդեպ սարսափ ու վախ կտարածի այն ողջ երկրի վրա+, որով կքայլեք, ինչպես որ նա խոստացել է ձեզ։
26 Ահա ես այսօր ձեր առաջ օրհնություն և անեծք եմ դնում+.
27 օրհնություն, եթե հնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին+, որոնց այսօր պատվիրում եմ հնազանդվել,
28 և անեծք+, եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին+ ու շեղվեք այն ճանապարհից, որով այսօր պատվիրում եմ ձեզ գնալ, և գնաք ուրիշ աստվածների հետևից, որոնց չեք ճանաչում։
29 Երբ քո Աստված Եհովան քեզ բերի այն երկիրը, ուր գնում ես նրան տիրելու+, այդ ժամանակ օրհնություն տուր Գարիզին+ լեռան վրա և անեծք՝ Գեբալ+ լեռան վրա։
30 Չէ՞ որ դրանք Հորդանանի այն կողմում՝ մայրամուտի կողմում են՝ քանանացիների երկրում, որոնք ապրում են Արաբայում+՝ Գաղգաղայի+ դիմաց՝ Մորեի+ մեծ ծառերի մոտ։
31 Դուք անցնում եք Հորդանանը, որպեսզի գնաք ու տիրեք այն երկրին, որը ձեր Աստված Եհովան ձեզ է տալիս։ Տիրեք նրան ու բնակվեք նրանում+։
32 Զգույշ եղեք, որ կատարեք այն բոլոր կանոններն ու դատավճիռները+, որ այսօր դնում եմ ձեր առաջ»+։