2 Օրենք 13:1-18

13  «Եթե քո միջից մարգարե+ կամ երազահան+ հայտնվի և քեզ նշան կամ նախանշան տա+,  ու այն նշանը կամ նախանշանը, որի մասին նա քեզ ասել է, կատարվի+, և նա քեզ ասի՝ «եկ գնանք ուրիշ աստվածների հետևից, որոնց դու չես ճանաչում, և ծառայենք նրանց»,  ապա այդ մարգարեի կամ երազահանի խոսքերին չլսես+, որովհետև ձեր Աստված Եհովան ստուգում է ձեզ+, որ իմանա, թե արդյոք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով եք սիրում ձեր Աստված Եհովային+։  Միայն ձեր Աստված Եհովայի հետևից գնացեք, նրանից վախեցեք, նրա պատվիրանները պահեք, նրա ձայնին լսեք, նրան ծառայեք և նրանից կառչեք+։  Այդ մարգարեն+ կամ այդ երազահանը պետք է մահվան մատնվի+, որովհետև նա ձեր Աստված Եհովայի դեմ (որը հանեց ձեզ Եգիպտոսից ու փրկագնեց ստրուկների տնից) ապստամբություն է հրահրել, որպեսզի շեղի քեզ այն ճանապարհից, որով քո Աստված Եհովան պատվիրել է քեզ գնալ+։ Քո միջից հեռացրու չարիքը+։  Եթե եղբայրդ՝ քո մոր որդին, քո որդին կամ աղջիկը, քնքշորեն սիրված կինդ կամ ընկերդ, որին քո հոգու պես սիրում ես+, փորձի գաղտնաբար հրապուրել քեզ ու ասել, թե՝ «եկ գնանք ուրիշ աստվածների ծառայենք»+, որոնց ո՛չ դու ես ճանաչել, ո՛չ էլ քո նախահայրերը,  աստվածների, որոնք քեզ շրջապատող, քեզ մոտիկ կամ քեզնից հեռու՝ երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը գտնվող ժողովուրդների աստվածներն են,  ապա նրա ցանկությանը հավանություն չտաս ու նրան չլսես+, թող քո աչքը չխնայի նրան, մի՛ կարեկցիր+ ու մի՛ թաքցրու նրան,  այլ անպատճառ սպանիր նրան+։ Նրան մահվան մատնելու համար նախևառաջ քո ձեռքը պետք է լինի նրա վրա և հետո ամբողջ ժողովրդի ձեռքը+։ 10  Քարկոծիր նրան։ Նա պետք է մեռնի+, քանի որ փորձեց հեռացնել քեզ քո Աստված Եհովայից, որը հանել է քեզ Եգիպտոսից՝ ստրուկների տնից+։ 11  Այդ ժամանակ ամբողջ Իսրայելը կլսի ու կվախենա և այլևս ոչ մի այդպիսի չար բան չի անի քո մեջ+։ 12  Եթե լսես, որ քո քաղաքներից մեկում, որոնք քո Աստված Եհովան քեզ է տալիս այնտեղ բնակվելու, ասում են, թե՝ 13  «քո միջից անպետք մարդիկ են դուրս եկել+, որ իրենց քաղաքի բնակիչներին ճանապարհից շեղեն+՝ ասելով՝ «եկեք գնանք և ծառայենք ուրիշ աստվածների», որոնց դու չես ճանաչում», 14  ապա քննիր, հետազոտիր և մանրակրկիտ հարցուփորձ արա այդ մասին+։ Եվ եթե պարզվի, որ դա ճիշտ է, ու այդ գարշելի բանը արվել է քո մեջ, 15  անպատճառ սրի քաշիր այդ քաղաքի բնակիչներին+։ Սրի բերանով կործանման+ մատնիր քաղաքը, դրանում եղած ամեն բան և դրա ընտանի կենդանիներին։ 16  Դրա ամբողջ ավարը հավաքիր հրապարակի մեջտեղը և քաղաքն ու նրա ամբողջ ավարը կրակով այրիր+ իբրև ընծա քո Աստված Եհովայի համար, և այն ավերակների կույտ կդառնա դարեդար+. այն երբեք չպետք է վերակառուցվի։ 17  Կործանման մատնված ոչ մի բան չպետք է քո ձեռքում լինի+, որպեսզի Եհովայի բորբոքված բարկությունն անցնի+, և քո հանդեպ նա ողորմություն ցուցաբերի, որպեսզի ողորմություն դրսևորի+ քո հանդեպ ու շատացնի քեզ, ինչպես որ երդվել է քո նախահայրերին+։ 18  Լսիր քո Աստված Եհովայի ձայնին՝ պահելով նրա բոլոր պատվիրանները+, որ այսօր պատվիրում եմ քեզ պահել, որպեսզի անես այն, ինչ ճիշտ է քո Աստված Եհովայի աչքին»+։

Ծանոթագրություններ