2 Օրենք 18:1-22
18 «Ղևտացի քահանաները՝ Ղևիի ամբողջ ցեղը, Իսրայելի հետ բաժին կամ ժառանգություն չպետք է ունենան+։ Նրանք պետք է ուտեն հրկիզվող ընծաները, որոնք մատուցվում են Եհովային՝ նրա բաժինը+։
2 Իր եղբայրների մեջ նա ժառանգություն չպետք է ունենա։ Եհովան է նրա ժառանգությունը+, ինչպես որ ասել է նրան։
3 Սա է քահանաների հասանելիքը ժողովրդի կողմից՝ նրանցից, ովքեր զոհ են մատուցում՝ լինի ցուլ թե ոչխար. քահանային պետք է տրվի թիակը, ծնոտը և ստամոքսը։
4 Նրան տուր քո առաջին հացահատիկը, նոր գինին և յուղը, ինչպես նաև քո ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը+,
5 քանի որ հենց նրան է քո Աստված Եհովան ընտրել քո բոլոր ցեղերից, որպեսզի միշտ կանգնի ու ծառայություն մատուցի Եհովայի անունով, ինչպես նա, այնպես էլ նրա որդիները+։
6 Եթե ղևտացին Իսրայելի քաղաքներից մեկում+ որոշ ժամանակ ապրելուց հետո գնա և իր հոգու ցանկությամբ գա այն վայրը, որը Եհովան կընտրի+,
7 ապա պետք է իր Աստծու՝ Եհովայի անունով ծառայություն մատուցի իր բոլոր եղբայրների՝ ղևտացիների պես, որոնք կանգնում են այնտեղ՝ Եհովայի առաջ+։
8 Նա հավասար բաժին պետք է ուտի+, բացի այն ամենից, ինչ կստանա իր նահապետական ունեցվածքը վաճառելուց։
9 Երբ մտնես այն երկիրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ, չսովորես անել այն գարշելի բաները, որ այնտեղի ազգերն են անում+։
10 Ձեր մեջ չպետք է լինի իր որդուն կամ աղջկան կրակի մեջ այրող*+, գուշակություն անող+, մոգությամբ զբաղվող+, նախանշաններ մեկնող+, կախարդ+,
11 ուրիշներին հմայող*+, ոգեհարցի+ կամ գուշակի հետ խորհրդակցող+ կամ էլ մեռելներին հարցուփորձ անող+,
12 որովհետև բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, գարշելի են Եհովայի համար, և այս գարշելի բաների պատճառով քո Աստված Եհովան այդ ազգերին քշում է քո առաջից+։
13 Անարատ եղիր քո Աստված Եհովայի առաջ+։
14 Այս ազգերը, որոնց հողերը դու զավթում ես, լսում էին մոգությամբ զբաղվողներին+ և գուշակողներին+, բայց քո Աստված Եհովան թույլ չի տալիս քեզ այդպես անել+։
15 Քո Աստված Եհովան քո միջից՝ քո եղբայրներից, ինձ նման մի մարգարե կտա քեզ (նրան պետք է լսեք)+՝
16 ի պատասխան այն ամենի, ինչ Քորեբում քո Աստված Եհովայից խնդրեցիր այն օրը, երբ ժողովը հավաքվել էր+, և ասացիր. «Այնպես արա, որ այլևս չլսեմ իմ Աստված Եհովայի ձայնը և այլևս չտեսնեմ այս մեծ կրակը, որ չմեռնեմ»+։
17 Այդ ժամանակ Եհովան ինձ ասաց. «Ինչ որ նրանք ասացին, լավ է+։
18 Նրանց եղբայրների միջից քեզ նման մի մարգարե կտամ նրանց+ ու իմ խոսքերը նրա բերանը կդնեմ+, և նա կասի նրանց այն ամենը, ինչ կպատվիրեմ նրան+։
19 Եթե որևէ մարդ չլսի իմ խոսքերին, որոնք նա կասի իմ անունից, այդ մարդուց հաշիվ կպահանջեմ+։
20 Սակայն եթե այդ մարգարեն հանդգնի իմ անունից ասել մի խոսք, որը ես չեմ պատվիրել+, կամ ուրիշ աստվածների անունից խոսի+, ապա այդ մարգարեն պետք է մեռնի+։
21 Եթե սրտումդ ասես՝ «ինչպե՞ս իմանանք, թե ո՛ր խոսքը Եհովան չի ասել»+,
22 ապա իմացիր. եթե մարգարեն խոսի Եհովայի անունից, և այդ խոսքը չկատարվի ու չիրականանա, դա Եհովայի ասած խոսքը չէ։ Մարգարեն հանդգնությամբ է խոսել+։ Նրանից չվախենաս»»+։