2 Օրենք 22:1-30

22  «Եթե տեսնես, որ եղբորդ ցուլը կամ ոչխարը մոլորվել է, չթողնես հեռանաս+, այլ դրան անպատճառ եղբորդ մոտ տար+։  Բայց եթե եղբայրդ հեռու է և դու չես ճանաչում նրան, ապա տար քո տուն, և թող քեզ մոտ մնա, մինչև որ եղբայրդ սկսի փնտրել դրան։ Այդ ժամանակ այն վերադարձրու նրան+։  Նույն ձևով վարվիր նրա էշի հետ, նրա թիկնոցի հետ և նույն ձևով վարվիր եղբորդ կորցրած ցանկացած բանի հետ, որը նա կորցրել է, և դու գտել ես։ Դու չես կարող թողնել հեռանալ։  Եթե տեսնես, որ եղբորդ էշը կամ ցուլը ընկել է ճանապարհի վրա, չթողնես հեռանաս։ Անպատճառ օգնիր բարձրացնել դրան+։  Կինը չպետք է տղամարդու հագուստ հագնի, և տղամարդը չպետք է կանացի թիկնոց հագնի+, որովհետև այս բաներն անողը գարշելի է քո Աստված Եհովայի համար։  Եթե ճանապարհին ծառի վրա կամ գետնին քեզ թռչնի բույն հանդիպի, դրանում ձագեր+ կամ ձվեր լինեն, և մայրը նստած լինի ձագերի կամ ձվերի վրա, ապա մորը ձագերի հետ չվերցնես+։  Անպատճառ մորը բաց թող, իսկ ձագերին կարող ես վերցնել, որ քեզ լավ լինի և քո օրերը երկար լինեն+։  Նոր տուն կառուցելիս տանիքիդ վրա եզրապատ շինիր+, որպեսզի այնտեղից ոչ ոք չընկնի, ու քո պատճառով տունդ արյունապարտ չլինի։  Քո խաղողի այգում երկու տեսակ սերմ չցանես+, որ չլինի թե քո ցանած սերմից ստացված ողջ բերքն ու խաղողի այգու պտուղները սրբարանին տրվեն։ 10  Հերկելիս եզն ու էշը միասին չլծես+։ 11  Բրդից ու վուշից գործված հագուստ չհագնես+։ 12  Ծոպեր պատրաստիր թիկնոցիդ չորս անկյուններին, որով ծածկվում ես+։ 13  Եթե մի մարդ կին առնի, նրա հետ հարաբերություն ունենա և հետո ատի նրան+, 14  նրան մեղադրի ամոթալի գործեր անելու մեջ ու վարկաբեկի նրա անունը+՝ ասելով, թե՝ «այս կնոջը ես կնության առա, մերձեցա նրան ու տեսա, որ նա կույս չէր»+, 15  ապա այդ աղջկա հայրն ու մայրը պետք է վերցնեն նրա կուսության ապացույցը և բերեն քաղաքի երեցների մոտ՝ դարպասների մոտ+։ 16  Աղջկա հայրը երեցներին թող ասի. «Աղջկաս այս մարդուն կնության տվեցի, իսկ նա ատեց+ նրան 17  և հիմա նրան մեղադրում է ամոթալի գործերի մեջ+ ու ասում. «Քո աղջիկը կույս չէր»+։ Բայց ահա իմ աղջկա կուսության ապացույցը»։ Եվ թիկնոցը պետք է փռեն քաղաքի երեցների առաջ։ 18  Քաղաքի երեցները+ պետք է վերցնեն այդ մարդուն ու խրատեն նրան+։ 19  Նրան պետք է տուգանեն հարյուր սիկղ արծաթով և փողը տան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը+։ Նա կշարունակի նրա կինը լինել, և այդ մարդն իր ողջ կյանքում չի կարող բաժանվել* նրանից։ 20  Սակայն եթե ապացուցվի, որ դա ճիշտ է, և աղջիկը կույս չի եղել+, 21  ապա աղջկան պետք է հանեն նրա հոր տան մուտքի մոտ, ու նրա քաղաքի մարդիկ պետք է քարկոծեն նրան. նա պետք է մեռնի, քանի որ Իսրայելում խայտառակ ու անմիտ արարք է գործել+՝ իր հոր տանը մարմնավաճառություն անելով+։ Այդպես հեռացրու չարիքը քո միջից+։ 22  Եթե մի տղամարդու գտնեն ամուսին* ունեցող կնոջ հետ պառկած+, ապա երկուսն էլ պետք է մեռնեն, ինչպես կնոջ հետ պառկող տղամարդը, այնպես էլ կինը+։ Այդպես հեռացրու չարիքը Իսրայելից+։ 23  Եթե քաղաքում մի տղամարդ հանդիպի մի կույս աղջկա, որը նշանված է մեկ ուրիշի հետ+, և պառկի նրա հետ+, 24  ապա երկուսին էլ բերեք այդ քաղաքի դարպասների մոտ ու քարկոծեք։ Նրանք պետք է մեռնեն. աղջկան սպանեք այն բանի համար, որ չի բղավել քաղաքում, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ ստորացրել է իր մերձավորի կնոջը+։ Այդպես հեռացրու չարիքը քո միջից+։ 25  Բայց եթե տղամարդը նշանված աղջկան հանդիպել է դաշտում, բռնել է նրան ու պառկել նրա հետ, ապա միայն նրա հետ պառկող տղամարդը պիտի մեռնի, 26  իսկ աղջկան ոչինչ չանես։ Աղջիկը մահվան արժանի մեղք չի գործել, որովհետև սա նման է այն դեպքին, երբ մարդ հարձակվում է իր մերձավորի վրա ու սպանում նրան+՝ նրա հոգին։ 27  Նա դաշտում է հանդիպել նշանված աղջկան. աղջիկը բղավել է, բայց ազատող չի եղել։ 28  Եթե մի տղամարդ հանդիպի մի կույս աղջկա, որը նշանված չէ, բռնի նրան ու պառկի նրա հետ+, և դա բացահայտվի+, 29  ապա աղջկա հետ պառկող տղամարդը նրա հորը հիսուն սիկղ արծաթ պետք է տա+, և աղջիկը նրա կինը կդառնա, քանի որ նա ստորացրել է նրան։ Իր ողջ կյանքում նա չի կարող բաժանվել նրանից+։ 30  Ոչ ոք իր հոր կնոջը չպետք է կնության առնի, որպեսզի իր հոր հանդերձը չբարձրացնի»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արձակել»։
Բռց.՝ «տեր»։