2 Օրենք 23:1-25
23 «Ոչ մի ամորձատված մարդ+, ում ամորձիքը վնասված+ կամ առնանդամը կտրված է, չի կարող Եհովայի ժողովը մտնել։
2 Ոչ մի ապօրինի+ տղա չի կարող Եհովայի ժողովը մտնել։ Նույնիսկ մինչև տասներորդ սերունդը նրա հետնորդներից ոչ ոք չի կարող Եհովայի ժողովը մտնել։
3 Ոչ մի ամմոնացի կամ մովաբացի չի կարող Եհովայի ժողովը մտնել+։ Նույնիսկ մինչև տասներորդ սերունդը նրանց հետնորդներից ոչ մեկը չի կարող Եհովայի ժողովը մտնել դարեդար,
4 որովհետև երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից+, ճանապարհին նրանք ձեզ օգնության չհասան+ և հաց ու ջուր չտվեցին, նաև ընդդեմ քեզ վարձեցին Միջագետքի Փաթուրից Բեորի որդի Բաղաամին, որպեսզի նա անիծի քեզ+։
5 Սակայն քո Աստված Եհովան չուզեց լսել Բաղաամին+, այլ քո Աստված Եհովան անեծքը օրհնության վերածեց+, քանի որ քո Աստված Եհովան սիրում է քեզ+։
6 Նրանց խաղաղությանն ու բարգավաճմանը չնպաստես կյանքիդ բոլոր օրերում, դարեդար+։
7 Եդոմացուն չատես, քանի որ քո եղբայրն է+։
Եգիպտացուց չգարշես, քանի որ դու պանդուխտ էիր նրա երկրում+։
8 Նրանց որդիները, որոնք կծնվեն ու կլինեն երրորդ սերունդը, կարող են մտնել Եհովայի ժողովը։
9 Երբ ճամբար դնես թշնամիներիդ վրա հարձակվելու համար, ամեն տեսակ վատ բանից հեռու մնա+։
10 Եթե քեզ մոտ լինի մի տղամարդ, որը մաքուր չի լինի գիշերային սերմնահոսության պատճառով+, ապա պետք է դուրս գա ճամբարից։ Նա չի կարող ճամբար մտնել+։
11 Իրիկնամուտին նա պետք է ջրով լվացվի և արևամուտին կարող է մտնել ճամբար+։
12 Ճամբարից դուրս առանձնացված մի տեղ պետք է ունենաս, որպեսզի այնտեղ դուրս գաս։
13 Գործիքներիդ մեջ մի բահ պետք է լինի, ու երբ ճամբարից դուրս գնաս և նստես, մի փոս փորիր, շրջվիր ու ծածկիր արտաթորանքդ+,
14 որովհետև քո Աստված Եհովան շրջում է քո ճամբարում, որպեսզի ազատի քեզ+ ու թշնամիներիդ քեզ տա+, և քո ճամբարը պետք է սուրբ լինի+, որպեսզի ոչ մի անվայել բան չտեսնի քո մեջ ու չլքի քեզ+։
15 Եթե ծառան իր տիրոջից փախչի ու քեզ մոտ գա, նրան իր տիրոջը չհանձնես+։
16 Թող նա բնակվի քեզ մոտ այն վայրում, որը նա կընտրի քո քաղաքներից մեկում+, որտեղ որ ուզենա։ Նրան վատ չվերաբերվես+։
17 Իսրայելի դուստրերից ոչ մեկը չպետք է տաճարային պոռնիկ դառնա+, ոչ էլ Իսրայելի որդիներից որևէ մեկը պետք է տաճարային պոռնիկ*+ դառնա։
18 Որևէ երդման համար պոռնիկի վճարը+ կամ շան* գինը+ քո Աստված Եհովայի տուն չբերես, որովհետև դրանք երկուսն էլ գարշելի են քո Աստված Եհովայի համար։
19 Եղբորդ մի ստիպիր տոկոս վճարել փողից+, ուտելիքից+ ու ցանկացած բանից, ինչից կարելի է տոկոս պահանջել։
20 Օտարականին+ կարող ես ստիպել տոկոս վճարել, բայց եղբորդ չստիպես վճարել+, որպեսզի քո Աստված Եհովան օրհնի քո բոլոր ձեռնարկումները այն երկրում, ուր գնում ես նրան տիրելու+։
21 Երբ քո Աստված Եհովային երդում ես տալիս+, մի՛ դանդաղիր կատարել այն+, քանի որ քո Աստված Եհովան անպատճառ կպահանջի այն քեզնից, և դու մեղք գործած կլինես+։
22 Բայց եթե երդում չանես, մեղք գործած չես լինի+։
23 Ինչ որ դուրս է գալիս շուրթերիցդ, կատարիր+ և վարվիր քո երդումների համաձայն, որոնք քո Աստված Եհովային տալիս ես իբրև կամավոր ընծա+։
24 Երբ դրացուդ խաղողի այգին մտնես, այնքան խաղող կեր, մինչև որ հոգիդ կշտանա, բայց պարկիդ մեջ ոչինչ չհավաքես+։
25 Երբ դրացուդ հացահատիկի արտը մտնես, հասած հասկերը ձեռքով քաղիր, բայց դրացուդ հացահատիկի արտում մանգաղ չգործածես»+։