2 Օրենք 3:1-29
3 «Այնուհետև շրջվեցինք ու գնացինք Բասանի ճանապարհով։ Այդ ժամանակ Բասանի թագավոր Օգը+ իր ողջ ժողովրդի հետ դուրս եկավ, որպեսզի պատերազմի մեր դեմ Եդրայիի+ մոտ։
2 Եհովան ասաց ինձ. «Նրանից մի՛ վախեցիր+, քանի որ նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա երկիրը քո ձեռքն եմ տալու։ Նրա հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր ամորհացիների թագավոր Սեհոնի հետ+, որն ապրում էր Եսեբոնում»։
3 Ուստի մեր Աստված Եհովան Բասանի թագավոր Օգին և նրա ողջ ժողովրդին մեր ձեռքը տվեց, և նրան այնքան զարկեցինք, մինչև որ ոչ մեկը ողջ չմնաց նրա մոտ+։
4 Այդ ժամանակ գրավեցինք նրա բոլոր քաղաքները։ Քաղաք չմնաց, որ նրանցից վերցրած չլինեինք՝ վաթսուն քաղաք+՝ Արգոբի ողջ շրջանը+՝ Բասանում գտնվող Օգի թագավորությունը+։
5 Սրանք բոլորը բարձր պարիսպներով, դռներով ու նիգերով բերդաքաղաքներ էին. բացի դրանցից, խիստ շատ գյուղաքաղաքներ կային։
6 Բայց դրանք կործանման մատնեցինք+, ինչպես որ արել էինք Եսեբոնի թագավոր Սեհոնին՝ կործանման մատնելով յուրաքանչյուր քաղաք, նաև տղամարդկանց, կանանց ու փոքր երեխաներին+։
7 Իսկ բոլոր ընտանի կենդանիներն ու քաղաքի ավարը մեզ վերցրինք+։
8 Այդ ժամանակ Հորդանանի շրջանում գտնվող ամորհացիների+ երկու թագավորի ձեռքից վերցրինք Առնոնի գետահովտից+ մինչև Հերմոն+ լեռն ընկած երկիրը
9 (սիդոնացիները Հերմոնը Սարիոն+ էին կոչում, իսկ ամորհացիները՝ Սանիր)+,
10 բարձրավանդակի վրա գտնվող բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադը, ամբողջ Բասանը մինչև Սելքա+ և Եդրայի+՝ Բասանում եղող Օգի թագավորության քաղաքները։
11 Ռաֆայիմներից+ միայն Բասանի Օգ թագավորն էր մնացել։ Նրա պատգարակը երկաթե պատգարակ էր*։ Չէ՞ որ այն Ամմոնի որդիների Ռաբայում է+։ Դրա երկարությունը ինը կանգուն* է, իսկ լայնությունը՝ չորս կանգուն՝ սովորական կանգունով։
12 Այդ ժամանակ մենք տիրեցինք այդ երկրին, որը տարածվում է Առնոնի գետահովտի մոտ գտնվող Արոերից+, նաև տիրեցինք Գաղաադ լեռնային շրջանի կեսին. նրա քաղաքները Ռուբենյաններին ու Գադյաններին տվեցի+։
13 Գաղաադի+ մնացած մասը և ամբողջ Բասանը+՝ Օգի թագավորությունը, Մանասեի կես ցեղին տվեցի։ Չէ՞ որ Արգոբի ողջ շրջանը+, որն ամբողջ Բասանին է պատկանում, ռաֆայիմների+ երկիր է կոչվում։
14 Մանասեի որդի Հայիրը+ վերցրեց Արգոբի ողջ շրջանը+ մինչև գեսուրացիների+ ու մաքաթացիների+ սահմանը։ Բասանի այս գյուղերը նա իր անունով Հավոթ-Հայիր*+ կոչեց. դրանք այդպես են կոչվում մինչև օրս։
15 Մաքիրին+ ես Գաղաադը+ տվեցի։
16 Ռուբենյաններին+ ու Գադյաններին տվեցի Գաղաադից+ մինչև Առնոնի գետահովիտը (այդ գետահովտի մեջտեղը սահման է) և մինչև Հաբոկի գետահովիտը, որը Ամմոնի որդիների սահմանն է+,
17 նաև մինչև Արաբա, այսինքն՝ Հորդանան գետն իր ափով, Քեներեթից+ մինչև Արաբա ծովը՝ Աղի ծովը+, որը Փասգայի+ զառիթափի հիմքի մոտ է՝ արևածագի կողմը։
18 Այդ ժամանակ ես պատվիրեցի ձեզ. «Ձեր Աստված Եհովան այս երկիրը ձեզ է տվել, որ տիրեք նրան։ Ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ դուք՝ բոլոր խիզախներդ, սպառազինված կանցնեք+։
19 Միայն ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները (ես գիտեմ, որ դուք շատ անասուններ ունեք) կապրեն ձեր քաղաքներում, որոնք տվեցի ձեզ+,
20 մինչև որ Եհովան ձեր եղբայրներին հանգստություն տա, ինչպես որ ձեզ է տվել, և մինչև որ նրանք էլ տիրեն այն երկրին, որը ձեր Աստված Եհովան տալու է նրանց Հորդանանի մյուս կողմում։ Դրանից հետո ձեզնից յուրաքանչյուրը կվերադառնա իր կալվածքը, որը տվել եմ ձեզ»+։
21 Այդ ժամանակ ես պատվիրեցի Հեսուին+. «Քո աչքերը տեսան այն բոլոր բաները, որ քո Աստված Եհովան արեց այն երկու թագավորներին։ Հենց այդպես էլ Եհովան կանի այն բոլոր թագավորություններին, որտեղ դու գնում ես+։
22 Չվախենաք նրանցից, քանի որ ձեր փոխարեն՝ ձեր Աստվածը՝ Եհովան է պատերազմելու»+։
23 Այդ ժամանակ Եհովայից հաճություն աղերսեցի՝ ասելով.
24 «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, դու սկսեցիր ցույց տալ քո ծառային քո մեծությունն+ ու հզոր բազուկը+։ Մի՞թե երկնքում կամ երկրի վրա կա մի աստված, որ քո գործերի նման գործեր անի և իր հզորությունը ցույց տա այնպես, ինչպես դու+։
25 Խնդրում եմ, թույլ տուր՝ անցնեմ ու տեսնեմ այն լավ երկիրը+, որը Հորդանանից այն կողմ է՝ այն չքնաղ լեռնային շրջանը+ և Լիբանանը»+։
26 Բայց Եհովան ձեր պատճառով դեռ զայրացած էր ինձ վրա+ ու չլսեց ինձ։ Եհովան ինձ ասաց. «Բավակա՛ն է, այլևս չխոսես ինձ հետ այդ մասին։
27 Բարձրացիր Փասգայի գագաթը+, աչքերդ դեպի արևմուտք, հյուսիս, հարավ և արևելք բարձրացրու ու աչքերովդ նայիր, քանի որ դու չես անցնելու այս Հորդանանը+։
28 Հեսուին առաջնորդ նշանակիր+, քաջալերիր ու զորացրու նրան, քանի որ նա է անցնելու այս ժողովրդի առջևով+ և նա է տանելու նրան, որ ժառանգի այն երկիրը, որը դու տեսնելու ես»+։
29 Այս ամբողջ ընթացքում մենք ապրում էինք Բեթ-Փեգորի+ դիմաց գտնվող հովտում»։