2 Օրենք 30:1-20
30 «Երբ քեզ վրա կատարվեն այս բոլոր խոսքերը՝ օրհնությունն+ ու անեծքը+, որոնք դրեցի քո առաջ, և քո սրտում հիշես դրանք+, երբ ապրելիս լինես այն բոլոր ազգերի մեջ, ուր քո Աստված Եհովան կցրի քեզ+,
2 վերադառնաս քո Աստված Եհովայի մոտ+ ու քո ամբողջ սրտով և ամբողջ հոգով լսես նրա ձայնին՝ կատարելով այն ամենը, ինչ պատվիրում եմ քեզ այսօր, ինչպես դու, այնպես էլ քո որդիները+,
3 այդ ժամանակ քո Աստված Եհովան կվերադարձնի քո գերիներին+, կողորմի քեզ+ ու դարձյալ կհավաքի քեզ այն բոլոր ժողովուրդներից, ուր քո Աստված Եհովան կցրի քեզ+։
4 Եթե ցիրուցան եղած ժողովուրդդ երկնքի ծայրին էլ լինի, այնտեղից քո Աստված Եհովան կհավաքի ու կվերցնի քեզ+։
5 Քո Աստված Եհովան կբերի քեզ այն երկիրը, որին քո հայրերը տիրեցին, և դու կտիրես դրան։ Նա քեզ բարիք կանի ու կշատացնի քեզ, այնպես որ քո հայրերից ավելի շատ կլինես+։
6 Քո Աստված Եհովան կթլփատի քո սիրտը+ և զավակներիդ սիրտը+, որպեսզի ամբողջ սրտովդ ու ամբողջ հոգովդ սիրես քո Աստված Եհովային և ապրես+։
7 Այս բոլոր անեծքները քո Աստված Եհովան կբերի թշնամիներիդ վրա, ովքեր ատում ու հալածում են քեզ+։
8 Իսկ դու հետ կդառնաս ու կլսես Եհովայի ձայնին և կկատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք այսօր պատվիրում եմ քեզ+։
9 Քո Աստված Եհովան առատություն կտա ձեռքիդ բոլոր գործերին+, որովայնիդ պտղին, ընտանի կենդանիներիդ պտղին+ և հողիդ պտղին+, և դու կբարգավաճես+, որովհետև Եհովան դարձյալ կցնծա քեզնով ու բարիք կանի քեզ, ինչպես որ ցնծաց քո նախահայրերով+,
10 քանի որ դու կլսես քո Աստված Եհովայի ձայնին ու կկատարես նրա պատվիրաններն ու կանոնները, որոնք գրված են օրենքի այս գրքում+, որովհետև քո ամբողջ սրտով և ամբողջ հոգով կվերադառնաս քո Աստված Եհովայի մոտ+։
11 Այս պատվիրանը, որ այսօր տալիս եմ քեզ, դժվար չէ քեզ համար և ոչ էլ հեռու է քեզնից+։
12 Այն երկնքում չէ, որ ասես՝ «ո՞վ մեզ համար կբարձրանա երկինք և այն կբերի ու մեզ լսել կտա, որ կարողանանք կատարել այն»+,
13 ոչ էլ ծովի մյուս կողմում է, որ ասես՝ «ո՞վ մեզ համար կանցնի ծովի մյուս կողմը և այն կբերի ու մեզ լսել կտա, որ կարողանանք կատարել այն»։
14 Չէ՞ որ այդ խոսքը շատ մոտ է քեզ՝ քո բերանում է և քո սրտում+, որ կարողանաս կատարել այն+։
15 Ահա այսօր կյանքն ու բարիքը, մահն ու չարիքը քո առաջ եմ դնում+։
16 Եթե հնազանդվես քո Աստված Եհովայի պատվիրաններին, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, սիրես քո Աստված Եհովային+, քայլես նրա ճանապարհներով, պահես նրա պատվիրանները+, կանոններն ու դատավճիռները+, այդ ժամանակ կապրես+ ու կշատանաս, և քո Աստված Եհովան կօրհնի քեզ այն երկրում, ուր գնում ես նրան տիրելու+։
17 Բայց եթե սիրտդ շրջվի, և դու չլսես+ ու հրապուրվելով խոնարհվես ուրիշ աստվածների առաջ և ծառայես դրանց+,
18 ապա այսօր ասում եմ ձեզ, որ անպատճառ կվերանաք+։ Դուք երկար օրեր չեք ապրի այն երկրում, որտեղ գնալու համար անցնում եք Հորդանանը, որպեսզի տիրեք այդ երկրին։
19 Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ+. կյանքն ու մահը+, օրհնությունն+ ու անեծքը+ ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես+ դու և քո սերունդը+՝
20 սիրելով քո Աստված Եհովային+, լսելով նրա ձայնին և նրան կառչած լինելով+։ Չէ՞ որ նա է քեզ կյանք ու երկար օրեր տալիս+, որպեսզի բնակվես այն երկրում, որը Եհովան երդվել է տալ քո նախահայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»+։