2 Օրենք 32:1-52
32 «Ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ու ես կխոսեմ,
Թող երկիրը լսի բերանիս խոսքերը+։
2 Իմ խրատը անձրևի պես կկաթի+,
Իմ խոսքերը ցողի+ պես կշաղեն,
Ինչպես մեղմ անձրևը՝ խոտի վրա+,
Եվ հորդառատ անձրևը՝ բույսերի վրա+։
3 Ես կհռչակեմ Եհովայի անունը+.
Մեծարե՛ք մեր Աստծուն+։
4 Նա Վեմ է, նրա գործերը կատարյալ են+։
Նրա բոլոր ճանապարհները արդար են+։
Հավատարմության Աստված է նա+, նրա մեջ անարդարություն չկա+,
Արդար և ազնիվ է նա+։
5 Նրանք են, որ կործանարար գործեր արեցին+,
Նրա զավակները չեն, իրենցն է արատը+։
Սա ծուռ և ապականված մի սերունդ է+։
6 Եհովայի հետ այդպե՞ս եք վարվում+,
Ո՛վ հիմար և իմաստությունից զուրկ ժողովուրդ+։
Չէ՞ որ նա քո Հայրն է, որը ստեղծեց քեզ+,
Որն արարեց ու հաստատուն դարձրեց քեզ+։
7 Հիշիր վաղեմի օրերը+,
Մտածիր անցած սերունդների տարիների մասին,
Հարցրու քո հորը, և նա կպատմի քեզ+,
Ծերերին, և նրանք կասեն քեզ+։
8 Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն տվեց+
Ու երբ Ադամի որդիներին բաժանեց իրարից+,
Նա հաստատեց ժողովուրդների սահմանները+՝
Հաշվի առնելով Իսրայելի որդիների թիվը+։
9 Եհովայի բաժինը իր ժողովուրդն է+,
Հակոբը նրա ժառանգական կալվածքն է+։
10 Նա գտավ նրան ամայի երկրում+,
Դատարկ, ոռնոցներով լի անապատում+։
Նա պաշտպանեց նրան+, իր հոգատարությամբ շրջապատեց+,
Իր աչքի բիբի պես պահպանեց նրան+։
11 Ինչպես արծիվն է թևերը թափահարելով ձագերին կանչում բնից,
Սովորեցնում նրանց թռչել+,
Տարածում է թևերն ու վերցնում նրանց,
Տանում է իր փետուրների վրա+,
12 Այնպես էլ Եհովան մենակ առաջնորդեց նրան+,
Ու նրա հետ ոչ մի օտար աստված չկար+։
13 Նրան վեր հանեց երկրի բարձունքները+,
Որպեսզի նա ուտի դաշտի պտուղը+։
Ապառաժից ծորացող մեղրով+
Եվ կայծքարե ժայռից հոսող յուղով կերակրեց նրան+,
14 Խոշոր անասունների տված կարագով և մանր անասունների տված կաթով+,
Խոյերի ճարպով,
Բասանում սնված արու ոչխարներով, նոխազներով+
Եվ պարարտ ցորենով+։
Եվ նա խաղողի արյունը՝ գինին+ էր խմում։
15 Երբ Հեսուրունը*+ պարարտացավ, աքացի տվեց+։
Դու ճարպակալեցիր, դու գիրացար, դու կուշտ կերար+։
Նա թողեց իր Աստծուն, որը ստեղծել էր իրեն+,
Արհամարհեց իր փրկության Վեմին+։
16 Օտար աստվածներով+ նրա խանդը* շարժեցին+,
Գարշելի բաներով վիրավորեցին նրան+։
17 Նրանք զոհեր մատուցեցին դևերին և ոչ թե Աստծուն+,
Աստվածների, որոնց չէին ճանաչում+,
Նոր աստվածների, որոնք վերջերս են հայտնվել+,
Որոնց ձեր նախահայրերը ծանոթ չէին։
18 Դու մոռացար Վեմին, որը քո հայրն էր դարձել+,
Մտքիցդ հանեցիր Աստծուն՝ Նրան, ով երկունքի ցավերով ծնեց քեզ+։
19 Դա տեսնելով՝ Եհովան արհամարհեց նրանց+,
Քանի որ իր որդիներն ու դուստրերը վրդովեցրին նրան։
20 Ուստի ասաց. «Երեսս ծածկեմ նրանցից+,
Տեսնեմ՝ ինչ կլինի նրանց վերջը։
Նրանք այլասերված սերունդ են+,
Որդիներ, որոնց մեջ հավատարմություն չկա+։
21 Խանդս շարժեցին այնպիսի բանով, ինչը իրականում աստված չէ+,
Նրանք վրդովեցրին ինձ ունայն կուռքերով+։
Ես էլ նրանց խանդն եմ շարժելու նրանցով, ովքեր ժողովուրդ չեն+,
Մի հիմար ազգի միջոցով վիրավորելու եմ նրանց+։
22 Իմ բարկությունից կրակ բռնկվեց+,
Այն կայրի մինչև իսկ գերեզմանը*՝ ամենացածր տեղը+։
Այն կկլանի երկիրն ու նրա պտուղը+,
Լեռների հիմքերը կվառի+։
23 Նրանց վրա պատուհասներ կշատացնեմ+,
Նետերս կարձակեմ նրանց վրա+։
24 Սովից ուժասպառ կլինեն+, տենդից կսպառվեն+,
Եվ նրանց վրա սարսափելի կործանում կգա+։
Ժանիքավոր գազաններ կուղարկեմ նրանց վրա+,
Նաև թունավոր սողուններ, որ սողում են հողի վրա+։
25 Դրսում՝ սուրը+,
Իսկ ներսում սարսափը+
Կզրկի նրանց երիտասարդից ու կույսից+,
Ծծկեր երեխայից և ալևոր ծերունուց+։
26 Պիտի ասեի՝ «կցրեմ նրանց+,
Նրանց մասին հիշատակումը կվերացնեմ մարդկանց միջից»+։
27 Ո՜ւր էր թե չվախենայի թշնամու վիրավորանքներից+,
Այն բանից, ինչը նրանց հակառակորդները սխալ կմեկնաբանեն+
Ու կասեն. «Մեր ձեռքն ավելի ուժեղ էր+,
Եվ այս ամենը Եհովան չի արել»+։
28 Սա մի ազգ է, որ զուրկ է դատողությունից+,
Նրանց մեջ մի հասկացող էլ չկա+։
29 Երանի՜ թե իմաստուն+ լինեին, այդ ժամանակ կմտածեին այդ բանի մասին+։
Նրանք կխորհեին, թե ինչ է լինելու իրենց վերջը+։
30 Ինչպե՞ս կարող է մեկը հետապնդել հազարին,
Եվ երկուսը փախուստի մատնել տասը հազարին+։
Միայն այն դեպքում, եթե նրանց Վեմը վաճառի նրանց+,
Եվ Եհովան նրանց թշնամիների ձեռքը մատնի։
31 Նրանց վեմը նման չէ մեր Վեմին+.
Նույնիսկ մեր թշնամիներն են ընդունում դա+։
32 Նրանց որթատունկը Սոդոմի որթատունկից է
Եվ Գոմորի+ դարավանդներից։
Նրանց խաղողը թունավոր խաղող է,
Նրանց ողկույզները դառն են+։
33 Նրանց գինին մեծ օձերի թույնն է
Եվ կոբրաների անողորմ թույնը+։
34 Մի՞թե այդ ամենը չի պահվում ինձ մոտ՝
Իմ ամբարում կնիքով կնքված+։
35 Վրեժխնդրությունն ու հատուցումը իմն են+,
Նշանակված ժամանակին նրանց ոտքերը կերերան+,
Որովհետև նրանց աղետի օրը մոտ է+,
Նրանց համար պատրաստված դեպքերը շտապում են»+։
36 Եհովան կդատի իր ժողովրդին+
Եվ կխղճա իր ծառաներին+,
Քանի որ կտեսնի, որ նրանց ուժը անհետացել է,
Եվ միայն անօգնականն ու անպետքն են մնացել։
37 Նա կասի. «Ո՞ւր են նրանց աստվածները+՝
Այն վեմը+, որի մոտ ապաստան փնտրեցին,
38 Որոնք ուտում էին նրանց զոհերի ճարպը+
Եվ խմում էին նրանց ըմպելիքի ընծաների գինին+։
Թող նրա՛նք վեր կենան ու օգնեն ձեզ+։
Թող նրա՛նք թաքստոց լինեն ձեզ համար+։
39 Այժմ տեսե՛ք, որ ես եմ Աստվածը+,
Եվ ինձնից բացի, ուրիշ աստվածներ չկան+։
Ես սպանում եմ, ես էլ կենդանացնում եմ+։
Ես ծանր վիրավորել եմ+, ես էլ կբուժեմ+,
Եվ չկա մեկը, որ կարողանա ազատել իմ ձեռքից+։
40 Բարձրացնում եմ ձեռքս դեպի երկինք ու երդվում+.
«Ես կենդանի եմ հավիտյան»+։
41 Երբ սրեմ իմ փայլատակող սուրը+,
Եվ ձեռքս դատաստան անի+,
Հակառակորդներիցս վրեժ կառնեմ+
Եվ կհատուցեմ նրանց, ովքեր սաստիկ ատում են ինձ+։
42 Նետերս արյունով կհարբեցնեմ+,
Իսկ սուրս միս կուտի+
Մորթվածների ու գերիների արյունով,
Թշնամու առաջնորդների գլուխներով»+։
43 Ցնծացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ+,
Քանի որ նա վրեժ կառնի իր ծառաների արյան համար+,
Նա վրեժ կլուծի իր թշնամիներից+
Եվ քավություն կանի իր ժողովրդի երկրի համար»։
44 Այդպես Մովսեսը և Նավեի որդի Օսեան*+ այս երգի բոլոր խոսքերը բարձրաձայն ասացին ժողովրդին+։
45 Երբ Մովսեսը ամբողջ Իսրայելին այս խոսքերն ասաց,
46 շարունակեց ասել. «Ձեր սրտում պահեք այն բոլոր խոսքերը, որոնք այսօր իբրև նախազգուշացում հայտնում եմ ձեզ+, որպեսզի ձեր որդիներին պատվիրեք ճշգրտորեն կատարել այս օրենքի բոլոր խոսքերը+։
47 Սրանք փուչ խոսքեր չեն ձեզ համար+, այլ կյանք են տալիս ձեզ+, և այս խոսքերով դուք երկար օրեր կապրեք այն երկրում, որին տիրելու համար անցնում եք Հորդանանը»+։
48 Նույն օրը Եհովան Մովսեսին ասաց.
49 «Բարձրացիր Աբարիմում+ գտնվող այս լեռը՝ Նաբավ+ լեռը, որը Մովաբի երկրում է՝ Երիքովի դիմաց, և տես Քանանի երկիրը, որը Իսրայելին եմ տալիս որպես սեփականություն+։
50 Այդ լեռան վրա, ուր բարձրանում ես, պիտի մեռնես ու միանաս քո ժողովրդին+, ինչպես որ քո եղբայր Ահարոնը մահացավ Հոր+ լեռան վրա և միացավ իր ժողովրդին,
51 քանի որ դուք Ցին անապատում՝ Մերիբայի+ ջրերի մոտ, որը Կադեսի մոտ է, չհնազանդվեցիք ինձ Իսրայելի որդիների մեջ+ և չսրբացրիք ինձ Իսրայելի որդիների մեջ+։
52 Այն երկիրը, որը տալիս եմ Իսրայելի որդիներին, դու հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ»+։