2 Օրենք 33:1-29

33  Ահա այն օրհնությունը+, որով ճշմարիտ Աստծու մարդ+ Մովսեսը իր մահից առաջ օրհնեց Իսրայելի որդիներին։  Նա ասաց. «Եհովան Սինայից եկավ+, Սեիրից նա ծագեց նրանց վրա+, Փառանի+ լեռնային շրջանից փայլատակեց։ Նրա հետ էին սուրբ բյուրավորները*+, Եվ նրանց ռազմիկները նրա աջ կողմում էին+։   Նա ջերմորեն սիրում էր իր ժողովրդին+։ Նրանց բոլոր սրբերը քո ձեռքում են+, Նրանք նստեցին քո ոտքերի մոտ+ Եվ սկսեցին լսել քո խոսքերը+։   (Մովսեսը պատվիրեց մեզ պահել մի օրենք+, Որը պատկանում է Հակոբի ժողովին)+։   Հեսուրունում*+ նա թագավոր դարձավ, Երբ հավաքվեցին ժողովրդի գլուխները+, Իսրայելի բոլոր ցեղերը+։   Թող Ռուբենն ապրի ու չմահանա+, Եվ թող նրա մարդիկ սակավաթիվ չլինեն»+։  Ահա Հուդայի օրհնությունը+։ Նա ասաց. «Ո՛վ Եհովա, լսի՛ր Հուդայի+ ձայնը Եվ նրան իր ժողովրդի մո՛տ բեր։ Նրա բազուկները պայքարում են իր ունեցածի համար։ Օգնակա՛ն եղիր նրան իր հակառակորդների դեմ պայքարում»+։  Ղևիի մասին ասաց+. «Քո թումիմը և ուրիմը+ քեզ նվիրված մարդուն են պատկանում+, Որին դու ստուգեցիր Մասսայում+։ Նրա հետ դու վիճեցիր Մերիբայի+ ջրերի մոտ՝   Այն մարդու հետ, որը իր հորն ու մորն ասաց. «Ես չեմ տեսնում նրանց»։ Նա նույնիսկ իր եղբայրներին չէր ընդունում+ Եվ իր որդիներին չէր ճանաչում։ Նա հետևեց քո խոսքին+ Եվ քո ուխտը շարունակեց պահել+։ 10  Թող նա Հակոբին սովորեցնի քո դատավճիռները+ Եվ Իսրայելին՝ քո օրենքը+։ Թող քո ռունգերի առաջ նա խունկ մատուցի+ Եվ ամբողջական զոհ՝ քո զոհասեղանի վրա+։ 11  Ո՛վ Եհովա, օրհնի՛ր նրա զորությունը+ Եվ հավանությո՛ւն տուր նրա ձեռքի գործերին+։ Վնա՛ս հասցրու նրա դեմ դուրս եկողների մեջքին+, Նաև նրան սաստիկ ատողներին, որպեսզի վեր չկենան»+։ 12  Բենիամինի մասին ասաց+. «Թող Եհովայի սիրելին+ ապահով բնակվի նրա մոտ+։ Ամբողջ օրը նա պատսպարում է նրան+, Եվ նա նրա ուսերի միջև կբնակվի»+։ 13  Հովսեփի մասին ասաց+. «Թող Եհովան շարունակ օրհնի նրա երկիրը+ Երկնքի ընտիր բաներով՝ ցողով+, Ներքևում գտնվող ջրերի անդունդով+, 14  Արևի լավագույն արդյունքներով+, Լուսնային ամիսների ընտիր բերքով+, 15  Արևելքի լեռների ամենալավ պտուղներով+ Դարավոր բլուրների չքնաղ պարգևներով, 16  Երկրի և նրա հարստության ընտիր բարիքներով+ Եվ փշոտ թփում Բնակվողի հավանությամբ+։ Թող այդ ամենը Հովսեփի+ գլխին իջնի Եվ իր եղբայրներից առանձնացածի գագաթին+։ 17  Նա շքեղ է, ինչպես ցլի առաջնեկը+, Նրա եղջյուրները վայրի ցլի եղջյուրներ են+։ Դրանցով նա հետ կմղի ժողովուրդներին+, Բոլորին հետ կմղի մինչև երկրի ծայրերը։ Նրա եղջյուրները Եփրեմի+ տասնյակ հազարավորներն են, Դրանք Մանասեի հազարավորներն են»։ 18  Զաբուղոնի մասին ասաց+. «Ուրախացի՛ր, ո՛վ Զաբուղոն, երբ դուրս ես գալիս+, Եվ դու, ո՛վ Իսաքար+՝ քո վրաններում։ 19  Ժողովուրդներին նրանք դեպի լեռը կկանչեն։ Այնտեղ նրանք արդարության զոհեր կմատուցեն+, Նրանք կուտեն ծովերի առատ հարստությունը+ Եվ ավազի թաքնված գանձերը»։ 20  Գադի մասին ասաց+. «Օրհնյա՜լ է Գադի սահմաններն ընդարձակողը+։ Նա առյուծի պես կբնակվի+, Բազուկը և նույնիսկ գլխի գագաթը կհոշոտի+։ 21  Լավագույն մասը նա իրեն կվերցնի+, Որովհետև օրենսդրի բաժինը այնտեղ է պահված+։ Ժողովրդի գլուխները կհավաքվեն մեկտեղ։ Նա Եհովայի արդարությունն ի գործ կդնի Եվ նրա դատավճիռները կիրականացնի Իսրայելի համար»։ 22  Դանի մասին ասաց+. «Դանը առյուծի ձագ է+, Նա դուրս կցատկի Բասանից»+։ 23  Նեփթաղիմի մասին ասաց+. «Նեփթաղիմը կշտացել է Եհովայի հավանությամբ Եվ նրա առատ օրհնությամբ։ Տիրի՛ր արևմուտքին և հարավին»+։ 24  Ասերի մասին ասաց+. «Ասերը որդիներով է օրհնված+։ Թող նա հավանություն ստանա իր եղբայրներից+ Եվ իր ոտքը յուղի մեջ թաթախի+։ 25  Դարպասիդ կողպեքները երկաթ ու պղինձ են+, Եվ կյանքիդ բոլոր օրերում հանգիստ ու հանդարտ կընթանաս։ 26  Հեսուրունի+ ճշմարիտ Աստծու նմանը չկա+, Որը երկնքով գալիս է քեզ օգնության+ Եվ իր վսեմությամբ գալիս է ամպոտ երկինքներով+։ 27  Վաղեմի Աստվածը թաքստոց է+, Նրա դարավոր բազուկները աջակցում են քեզ+։ Թշնամուն նա կքշի քո առաջից+ Ու կասի՝ ոչնչացրե՛ք նրանց+։ 28  Իսրայելը ապահով կբնակվի+, Հակոբի աղբյուրը մենակ կբնակվի+ Հացահատիկի և նոր գինու երկրում+, Ու նրա երկինքը ցող կիջեցնի+։ 29  Երջանի՜կ ես դու, ո՛վ Իսրայել+, Ո՞վ է քեզ նման+։ Դու մի ժողովուրդ ես, որի փրկությունը Եհովան է+, Նա քո օգնության վահանն է+ Եվ քո փառահեղ սուրը+։ Թշնամիներդ կքծնեն քո առաջ+, Իսկ դու նրանց բարձր տեղերում կքայլես»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տասնյակ հազարավոր սրբերը»։
Տե՛ս 32։15-ի ծնթ.։