2 Օրենք 8:1-20

8  «Դուք պետք է պահեք բոլոր պատվիրանները+, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ պահել, որպեսզի ապրեք+ ու շատանաք և գնաք ու տիրեք այն երկրին, որի մասին Եհովան երդվել է ձեր նախահայրերին+։  Հիշիր այն ողջ ճանապարհը, որով քո Աստված Եհովան այս քառասուն տարիների ընթացքում անապատում տարավ քեզ+, որպեսզի քեզ խոնարհություն սովորեցնի+, ստուգի քեզ+ և իմանա, թե ինչ կա քո սրտում+՝ արդյոք կպահես նրա պատվիրանները, թե ոչ։  Նա խոնարհություն էր սովորեցնում քեզ, թողնում էր, որ քաղցած լինես+, կերակրում էր մանանայով+, որը ո՛չ քեզ էր ծանոթ, ո՛չ էլ քո հայրերին, որպեսզի իմանաս, որ մարդ ոչ միայն հացով է ապրում, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով+։  Այս քառասուն տարիների ընթացքում ո՛չ թիկնոցդ մաշվեց, ո՛չ էլ ոտքերդ ուռեցին+։  Քո սրտում դու լավ գիտես, որ ինչպես մարդն է ուղղում իր որդուն, այնպես էլ քո Աստված Եհովան է ուղղում քեզ+։  Պահիր քո Աստված Եհովայի պատվիրանները՝ քայլելով նրա ճանապարհներով+ ու վախենալով նրանից+։  Քո Աստված Եհովան մի լավ երկիր է տանում քեզ+՝ մի երկիր, որտեղ գետահովիտներում ջուր է հոսում, որտեղ աղբյուրներ ու ջրերի անդունդներ կան դաշտահովիտներում+ և լեռնային շրջանում,  ցորենի, գարու, որթատունկերի, թզերի ու նռների+ երկիր՝ մի երկիր, որտեղ մեղր կա և ձիթապտուղ, որից յուղ են ստանում+,  մի երկիր, որտեղ հացի պակասություն չես ունենա, որտեղ ոչնչի կարիք չես ունենա, մի երկիր, որի քարերը երկաթ են պարունակում և որի լեռներից պղինձ կհանես։ 10  Երբ ուտես ու կշտանաս+, օրհնիր+ քո Աստված Եհովային այն լավ երկրի համար, որը նա տվել է քեզ+։ 11  Զգույշ եղիր, որ չլինի թե մոռանաս+ քո Աստված Եհովային ու չպահես նրա պատվիրանները, դատավճիռներն ու կանոնները, որոնք այսօր պատվիրում եմ քեզ պահել+։ 12  Միգուցե երբ ուտես, կշտանաս, լավ տներ շինես ու ապրես դրանցում+, 13  քո նախիրներն ու հոտերը շատանան, քո արծաթն ու ոսկին շատանան, քո ողջ ունեցվածքը շատանա, 14  այդ ժամանակ քո սիրտը հպարտանա+, և դու մոռանաս քո Աստված Եհովային, որը հանեց քեզ Եգիպտոսից՝ ստրուկների տնից+, 15  որը տարավ քեզ մեծ և ահազդու անապատի միջով+, որտեղ թունավոր օձեր+ ու կարիճներ կան, որի գետինը չոր է և անջուր, որը քեզ համար ջուր հանեց կայծքարե ժայռից+, 16  որը անապատում քեզ մանանայով կերակրեց+, ինչը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի խոնարհություն սովորեցնի քեզ+, ստուգի քեզ և հետագայում բարիք անի+։ 17  Եվ միգուցե սրտումդ ասես. «Իմ զորությամբ ու ձեռքերիս ուժով ձեռք բերեցի այս հարստությունը»+։ 18  Հիշիր քո Աստված Եհովային, որովհետև նա է քեզ ուժ տալիս, որ հարստություն ձեռք բերես+, և դա անում է մինչև օրս, որպեսզի կատարի իր ուխտը, որի մասին երդվել է քո նախահայրերին+։ 19  Իսկ եթե մոռանաս քո Աստված Եհովային, գնաս ուրիշ աստվածների հետևից, ծառայես նրանց ու խոնարհվես նրանց առաջ, ապա այսօր վկայում եմ ձեր դեմ՝ դուք անհետ կվերանաք+։ 20  Դուք կվերանաք այնպես, ինչպես այն ազգերը, որոնց Եհովան կործանում է ձեր առաջից, քանի որ չլսեցիք ձեր Աստված Եհովայի ձայնին»+։

Ծանոթագրություններ