1 Աստծու անունը Եբրայերեն Գրություններում Եբր.՝ יהוה (ՅՀՎՀ)
Եբր.՝ יהוה (ՅՀՎՀ)
Աստծու անունը՝ Եհովա (եբր.՝ יהוה, ՅՀՎՀ(, առաջին անգամ հանդիպում է Ծն 2։4-ում։ Այն անցյալ անկատար ժամանակով դրված եբրայերեն הוה (հավահ) «դառնալ» բայի պատճառական ձևն է։ «Եհովա» անունը նշանակում է «նա դարձնում է»։ Այսինքն՝ Եհովան, աստիճանաբար իրագործելով իր նպատակները, դառնում է իր նպատակներն Իրականացնողը, Մեկը, ով միշտ կատարում է իր խոստումները։
Ցավալի է, սակայն, որ ժամանակակից թարգմանիչները անհարգալից վերաբերմունք են դրսևորել Աստվածաշնչի Հեղինակի հանդեպ՝ հանելով կամ թաքցնելով նրա անձնական անունը։ Իրականում, Աստծու անունը եբրայերեն բնագրում հանդիպում է 6 828 անգամ՝ יהוה (ՅՀՎՀ) քառագրի տեսքով։ Մենք օգտագործում ենք «Եհովա» անունը և այդպիսով՝ հավատարիմ ենք մնում բնագրին։ Նաև չենք հետևում այն ավանդույթին, որի համաձայն՝ Աստծու անվան կամ քառագրի փոխարեն պետք է օգտագործել «Տեր», «Ադոնայ» կամ «Աստված» տիտղոսները։
Ուշագրավ է այն, որ բացի հունարեն «Յոթանասնից»-ի որոշ հին պատառիկ ձեռագրերից, որոնցում Աստծու սուրբ անունը պահպանվել է եբրայերենով, այդ կարևոր անունը հանդիպում է քառագրի տեսքով՝ יהוה (ՅՀՎՀ) միայն եբրայերեն տեքստում։ Ճշգրիտ արտասանությունը, սակայն, մեզ հայտնի չէ։ Մեզ հասած «Յոթանասնից» (LXX), ասորերեն «Պեշիթո» (Sy) և լատիներեն «Վուլգատա» (Vg) թարգմանություններում Աստծու անզուգական անվան փոխարեն գրված է «Տեր» տիտղոսը (տե՛ս հավելված 3)։
Հետաքրքիր է, որ Լենինգրադյան ձեռագրում (B19A), որն օգտագործվել է «Շտուտգարտի Եբրայերեն Աստվածաշնչի» (BHS) թարգմանության համար, քառագրին ավելացրել են ձայնավորներ և կարդացել են Յեհվահ, Յեհվիհ, իսկ որոշ տեղերում, ինչպես օրինակ՝ Ծն 3։14-ում՝ Յեհովահ։ Գինսբուրգի Եբրայերեն տեքստի հրատարակությունում (Gins) ՅՀՎՀ-ին ավելացված են ձայնավորներ, ուստի այն կարդացվում է Յեհովահ։ Թեև որոշ թարգմանիչներ նախընտրում են Յահվեհ ձևը, սակայն «Նոր աշխարհ թարգմանությունը» օգտագործում է Եհովա անունը, քանի որ այն ծանոթ է եղել մարդկանց դարեր շարունակ։
Ցավալի է, սակայն, որ Աստծու անվան փոխարեն տիտղոսներ օգտագործելու ավանդույթը, որ տարածված էր հրեաների մեջ, անդրադարձել է «Յոթանասնից»-ի հետագա օրինակների, լատիներեն «Վուլգատայի» և այլ հին ու ժամանակակից թարգմանությունների վրա։ Լիդելի և Սկոտի հունարեն-անգլերեն բառարանում (LSJ, էջ 1013) գրված է հետևյալը. «ὁ Κύριος,=եբր. Յահվե (LXX) Ծն 11։5-ում և այլն»։ Իսկ մեկ այլ բառարանում κύριος (Կիրիոս) բառի մասին հետևյալն է նշվում. ««Յոթանասնից»-ում հաճախ հանդիպող Տեր բառը գրված է יהוה քառագրի փոխարեն» (Greek Lexicon of the Roman and Byzantine Periods, Ի. Սոֆոկլես, Քեմբրիջ, ԱՄՆ և Լեյպցիգ, 1914 թ., էջ 699)։ Մի ուրիշ բառարանում էլ ասվում է, որ ««Յոթանասնից» և «Վուլգատա» թարգմանություններում հանդիպում են Κύριος և Dominus (Տեր) բառերը, որոնց փոխարեն բնագրում գրված է եղել «Եհովա»» (Dictionnaire de la Bible, Ֆ. Վիգուրուն, Փարիզ, 1926, հ. 1, սյունակ 223)։ Բառարաններից մեկում գրված է նաև, որ քառագիրը «ՀԿ-ի [ասորերեն] «Պեշիթոյի» թարգմանությունում փոխարինվել է Մարյա բառով» (A Compendious Syriac Dictionary, խմբագրված է Ջ. Փեյն Սմիթի կողմից, Օքսֆորդ, վերատպված 1979 թ.-ին, էջ 298)։
Հիշարժան է այն, որ 1530 թ.-ին Վիլյամ Թինդալը թարգմանեց Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը։ Այդ գրքերում առաջին անգամ անգլերենով գրվեց Եհովայի անունը՝ «Iehouah» (Եհոուահ) (Ծն 15։2; Ելք 6։3; 15։3; 17։16; 23։17; 33։19; 34։23) և «Iehoua» (Եհոուա) (2Օր 3։24)։ Այս հրատարակության ծանոթագրությունում Թինդալը գրել է. «Աստծու անունն է Եհովահ (Iehovah).... Ամեն անգամ, երբ հանդիպում ենք մեծատառերով գրված «ՏԵՐ» բառին (եթե, իհարկե, դա տպագրական սխալ չէ), հաշվի առնենք, որ դրա փոխարեն եբրայերենով գրված է եղել «Եհովահ»»։ Դրանից ելնելով՝ թարգմանիչները սկսեցին օգտագործել Եհովայի անունը մի քանի տեղերում։ Բայցև շարունակեցին գրել «ՏԵՐ» կամ «ԱՍՏՎԱԾ» բառերը այնտեղ, որտեղ եբրայերենով գրված էր քառագիրը։
Իսկ մի աշխատությունում ասվում էր, որ «Աստծու անունը (ՅՀՎՀ) զուր տեղը օգտագործելուց խուսափելու համար բարեպաշտ հրեաները Աստծու անվան փոխարեն սկսեցին օգտագործել ʼǎdōnā(y) (Ադոնայ) բառը» (Theological Wordbook of the Old Testament, հ.1, Չիկագո (1980 թ.), էջ 13)։ Թեև մասորեթները տեքստում թողեցին չորս բաղաձայնները, սակայն ավելացրին ē (այլ պատճառներով ǎ-ի փոխարեն) և ā ձայնավորները, որպեսզի ընթերցողին հիշեցվի, որ անկախ բաղաձայններից՝ պետք է արտասանվի ʼǎdōnā(y)։ Եբրայերեն Աստվածաշնչում այս ձևը հանդիպում է վեց հազար անգամ։
ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ ԵԲՐԱՅԵՐԵՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱ)
Այն, որ Աստծու անունը հաճախակի է օգտագործվում, վկայում է այն մասին, որ այդ անունը կարևոր է Աստվածաշնչի Հեղինակի համար, քանի որ դա նրա անունն է։ Եբրայերեն տեքստում՝ Կիթելի «Եբրայերեն Աստվածաշնչում» (BHK) և «Շտուտգարտի Եբրայերեն Աստվածաշնչում» (BHS), քառագիրը հանդիպում է 6 828 անգամ։ Սա է հաստատում Ի. Ջենի և Ս. Վեսթերմանի կողմից հրատարակված աշխատություններից մեկը (Theologisches Handwörterbuch zum Alten Testament, Մյունխեն և Ցյուրիխ, հ. 3, 1978 թ., սյուն. 703, 704)։ «Նոր աշխարհ թարգմանությունը» քառագիրը թարգմանել է «Եհովա» բոլոր տեղերում, բացի Դտ 19։18-ից։
2Օր 30։16; 2Սմ 15։20; 2Տգ 3։1։ BHK-ի ծանոթագրություններում այս համարներում գրված է יהוה։
Հիմնվելով LXX-ի վրա՝ մենք վերականգնել ենք քառագիրը երեք տեղերում և այն թարգմանել ենք «Եհովա»։ Այդ համարներն են՝Ըստ BHK և BHS աշխատությունների ծանոթագրությունների՝ Ես 34։16-ում «նրա» և Զք 6։8-ում «իմ» անձնական դերանունների փոխարեն պետք է լինի Աստծու անունը։ Մենք այս երկու համարներում վերականգնել ենք «Եհովա» անունը։
Աստծու անունը վերականգնվել է նաև 141 տեղերում (տե՛ս հավելված 2)։
Նշենք նաև, որ «Եհովա» անունը «Նոր աշխարհ թարգմանության» Եբրայերեն Գրություններում հանդիպում է 6 973 անգամ։ Ընդ որում «Եհովա» անունը երեք անգամ հանդիպում է այլ բառերի հետ (Ծն 22։14; Ելք 17։15; Դտ 6։24)։ Իսկ Սաղմոսների ենթախորագրերում՝ վեց անգամ (7, 18 [3 անգամ], 36, 102)։ BHK և BHS-ում Աստծու անունը հանդիպում է 6 828 անգամ (այդ թվում նաև այս ինը համարները)։
«Եհովա»՝ ՆԱ-ի ԵԳ-ում
6 827 ՅՀՎՀ-ն թարգմանվել է Եհովա
146 Վերականգնված տեղերը
Ընդամենը՝ 6 973 Եհովա՝ Ծն-Մղք
ԱՍՏԾՈՒ ԱՆՎԱՆ ԿԱՐՃ ՁԵՎԸ
Աստծու անվան կարճ ձևը՝ Յահ, 50 անգամ հանդիպում է մասորեթական տեքստում։ Այդ համարներն են՝ Ելք 15։2; 17։16; Սղ 68։4, 18; 77։11; 89։8; 94։7, 12; 102։18; 104։35; 105։45; 106։1, 48; 111։1; 112։1; 113։1, 9; 115։17, 18, 18; 116։19; 117։2; 118։5, 5, 14, 17, 18, 19; 122։4; 130։3; 135։1, 3, 4, 21; 146։1, 10; 147։1, 20; 148։1, 14; 149։1, 9; 150։1, 6, 6; Երգ 8։6; Ես 12։2; 26։4; 38։11, 11։
Իսկ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունում» «Եհովա» անունը հանդիպում է 237 անգամ (տե՛ս հավելված 4)։