11 «Շեոլ», «հադես»՝ մարդկության համընդհանուր գերեզման, գերեզմանոց
եբր.՝ שאול (շեոլ), հուն.՝ ᾅδης (հադես), լատ.՝ in·ferʹnus (ինֆեռնուս), ասոր.՝ shiul (շիուլ)
«Շեոլ» բառը հանդիպում է վաթսունվեց անգամ
«Եբրայերեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» հայերեն հրատարակության մեջ «շեոլ» բառը թարգմանվել է «գերեզման» 66 համարներում՝ Ծն 37։35; 42։38; 44։29, 31; Թվ 16։30, 33; 2Օր 32։22; 1Սմ 2։6; 2Սմ 22։6; 1Թգ 2։6, 9; Հոբ 7։9; 11։8; 14։13; 17։13, 16; 21։13; 24։19; 26։6; Սղ 6։5; 9։17; 16։10; 18։5; 30։3; 31։17; 49։14, 14, 15; 55։15; 86։13; 88։3; 89։48; 116։3; 139։8; 141։7; Առ 1։12; 5։5; 7։27; 9։18; 15։11, 24; 23։14; 27։20; 30։16; Ժղ 9։10; Երգ 8։6; Ես 5։14; [7։11]; 14։9, 11, 15; 28։15, 18; 38։10, 18; 57։9; Եզկ 31։15, 16, 17; 32։21, 27; Օս 13։14, 14; Ամս 9։2; Հվն 2։2; Ամբ 2։5։
Եբրայերեն Գրություններում «շեոլ» բառը հանդիպում է 65 անգամ, ինչպեսև M-ում, իսկ մի համարում՝ Ես 7։11-ում, «շեոլ» բառը գրված է մի փոքր փոփոխությամբ՝ մեկ այլ ձայնավոր ցույց տվող նշանով։ Հունարեն «Յոթանասնից»-ում շեոլ բառը հիմնականում թարգմանվել է հադես։
Թեև եբրայերեն շեոլ բառի ծագման վերաբերյալ մի քանի տարբերակներ կան, սակայն, ամենայն հավանականությամբ, այն ծագում է եբրայերեն שּׁאל (շաալ) բայից, որը նշանակում է «խնդրել», «պահանջել»։ Սա ցույց է տալիս, որ շեոլը վայր է (ոչ թե վիճակ), որը «խնդրում» կամ «պահանջում» է, որ բոլոր մահացածները, առանց խտրականության, իր մոտ մտնեն։ Այն երկրի վրա է, միշտ գործածվում է մահացածների առնչությամբ և պարզապես նշանակում է մարդկության ընդհանուր գերեզման, գերեզմանոց կամ երկրի (ոչ թե ծովի) այն մասը, որտեղ գտնվում են մահացածները։ Մինչդեռ եբրայերեն քեվեր բառը նշանակում է առանձին գերեզման կամ թաղելու տեղ (Ծն 23։4, 6, 9, 20)։
«Հադես» բառը հանդիպում է տասը անգամ
«Հադես» բառը, որը հավանաբար նշանակում է «անտեսանելի վայր», «Քրիստոնեական Հունարեն Գրությունների Նոր աշխարհ թարգմանության» հայերեն հրատարակության մեջ թարգմանվել է «գերեզման»։ Այն հանդիպում է տասը անգամ հետևյալ համարներում՝ Մթ 11։23; 16։18; Ղկ 10։15; 16։23; Գրծ 2։27, 31; Հտն 1։18; 6։8; 20։13, 14։
Պետրոսը Գրծ 2։27-ում մեջ է բերում Սղ 16։10-ը, ինչը ցույց է տալիս, որ «հադես» բառը «շեոլ» բառի համարժեքն է և վերաբերում է մարդկության համընդհանուր գերեզմանին (ի հակադրություն հունարեն տաֆոս բառի, որը նշանակում է առանձին գերեզման)։ «Հադես» բառի լատիներեն համարժեքը ինֆեռնուս բառն է (երբեմն՝ ինֆեռուս)։ Այն նշանակում է «ներքևում գտնվող. ավելի ցածր տեղանք» և համապատասխանում է «գերեզման» բառին։ Ուստի այս բառը իմաստով մոտ է հունարեն և եբրայերեն բառերին։
Աստվածաշնչում «շեոլ» և «հադես» բառերը գործածվում են մահվան ու մահացածների առնչությամբ և ոչ թե կյանքի ու կենդանի լինողների (Հտն 20։13)։ Այս բառերը չեն հաղորդում երանության մեջ լինելու կամ տանջվելու իմաստը։ Այդ մասին ակնարկ անգամ չկա։