Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

14 «Պոռնկություն»՝ ամեն տեսակ անօրինական սեռական հարաբերություն (Մթ 5։32)

14 «Պոռնկություն»՝ ամեն տեսակ անօրինական սեռական հարաբերություն (Մթ 5։32)

հուն.՝ πορνεία (պոռնիա), լատ.՝ fornicaʹtio (ֆոռնիկացիո)

Հունարեն պոռնիա բառը լայն իմաստ ունի։ Բաուերը իր աշխատության 693-րդ էջում պոռնիա բառի տակ գրում է, որ այն նշանակում է «մարմնավաճառություն, անառակություն, պոռնկություն, ամեն տեսակ անօրինական սեռական հարաբերություն»։

«Նոր Կտակարանի աստվածաբանական բառարանում», որտեղ մեկնաբանվում են Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Մթ 5։32 և 19։9 համարներում, ասվում է, որ πορνεία [պոռնիա] բառը վերաբերում է ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններին» («Theological Dictionary of the New Testament», հ. VI, էջ 592)։ Հետևաբար, Աստվածաշնչում պոռնիա բառը օգտագործվում է ամուսնացած անհատների առնչությամբ։ Նույն բառարանի 594-րդ էջում Եփ 5։3, 5 համարների վերաբերյալ ասվում է, որ Պողոսը «գիտակցում է, որ ամեն մեկը չէ, որ զսպվածության պարգև ունի, 1Կ. 7։7։ Պոռնկություն չգործելու համար [ամուրի] տղամարդը, որը [զսպվածություն] չունի, պետք է օրինականապես ամուսնանա, ինչպես որ սահմանել է Աստված, 1Կ. 7։2»։ Ուստի Աստվածաշնչում պոռնիա բառը օգտագործվում է նաև չամուսնացած անհատների առնչությամբ, որոնք անօրինական սեռական հարաբերություններ են ունենում և անբարո արարքներ են գործում (տե՛ս 1Կթ 6։9

Վեստկոտը՝ «Վեստկոտի և Հորտի հունարեն տեքստի» խմբագիրներից մեկը, իր՝ «Սուրբ Պողոսի նամակը՝ եփեսացիներին» աշխատությունում Եփ 5։3 համարի ծանոթագրության մեջ խոսում է այն մասին, թե Աստվածաշնչում պոռնիա բառը ինչ տարբեր իմաստներով է գործածվում՝ ասելով. «Սա մի ընդհանուր տերմին է բոլոր անօրինական սեռական հարաբերությունների համար. 1) շնություն. Օս ii. 2, 4 (LXX); Մթ v. 32; xix. 9. 2) անօրինական ամուսնություն. IԿթ v. I. 3) պոռնկություն՝ ընդհանուր իմաստով, ինչպես որ այստեղ է [Եփ 5։3-ում]» («Saint Paul’s Epistle to the Ephesians», Լոնդոն և Նյու Յորք, 1906 թ., էջ 76)։ Օգտագործված «ընդհանուր իմաստ» արտահայտությունը, ըստ ամենայնի, այն իմաստն է, որով օգտագործվում է այդ բառն այսօր։ Այսինքն վերաբերում է միայն չամուսնացած անհատներին։

Բացի վերոհիշյալ բառացի իմաստից, Քրիստոնեական Հունարեն Գրություններում որոշ տեղերում պոռնիա բառը օգտագործվում է նաև փոխաբերական իմաստով։ Այդ իմաստով գործածվելու վերաբերյալ Ֆ. Զորելի (F. Zorell)՝ աշխատության մեջ պոռնիա բառի տակ հետևյալն է ասվում. «Ճշմարիտ հավատից ամբողջությամբ կամ մասամբ հեռանալը, միակ ճշմարիտ Աստված Յահվեից հեռանալը դեպի օտար աստվածները [4Թգ 9։22; Եր 3։2, 9; Օս 6։10 և այլն. քանի որ Աստծու միությունը իր ժողովըրդի հետ հոգևոր ամուսնության պես մի բան էր]. Հտն 14։8; 17։2, 4; 18։3; 19։2» (փակագծերն ու շեղագրերը հեղինակինն են։ LXX-ի «4 Թգ»-ը համընկնում է M-ի «2 Թգ» գրքին։ «Lexicon Graecum Novi Testamenti», երրորդ հրատ., 1961 թ., սյունակ 1106)։

Հունարեն տեքստում պոռնիա բառը հանդիպում է հետևյալ 25 համարներում՝ Մթ 5։32; 15։19; 19։9; Մկ 7։21; Հվ 8։41; Գրծ 15։20, 29; 21։25; 1Կթ 5։1, 1; 6։13, 18; 7։2; 2Կթ 12։21; Գղ 5։19; Եփ 5։3; Կղ 3։5; 1Թղ 4։3; Հտն 2։21; 9։21; 14։8; 17։2, 4; 18։3; 19։2։

Այս բառի արմատից կազմված՝ պոռնեվո բայը, «Նոր աշխարհ թարգմանության» մեջ թարգմանվել է «պոռնկությամբ զբաղվել» կամ «պոռնկություն գործել» ձևերով և հանդիպում է հետևյալ ութ համարներում՝ 1Կթ 6։18; 10։8, 8; Հտն 2։14, 20; 17։2; 18։3, 9։

Պոռնիա բառից ծագող էկպոռնեվո բայը «Նոր աշխարհ թարգմանության» մեջ թարգմանվել է «մխրճվել պոռնկության մեջ» ձևով և հանդիպում է միայն մեկ անգամ՝ Հուդա 7-ում։

Պոռնե գոյականը «Նոր աշխարհ թարգմանության» մեջ թարգմանվել է «պոռնիկ» բառով, որը հունարեն լեզվում դրված է իգական սեռով և հանդիպում է հետևյալ 12 համարներում՝ Մթ 21։31, 32; Ղկ 15։30; 1Կթ 6։15, 16; Եբ 11։31; Հկ 2։25; Հտն 17։1, 5, 15, 16; 19։2։

Պոռնոս գոյականը, որը հունարեն լեզվում դրված է արական սեռով, «Նոր աշխարհ թարգմանության» մեջ նույնպես թարգմանվել է «պոռնիկ» բառով և հանդիպում է հետևյալ տասը համարներում՝ 1Կթ 5։9, 10, 11; 6։9; Եփ 5։5; 1Տմ 1։10; Եբ 12։16; 13։4; Հտն 21։8; 22։15։ Մի այլ բառարանում այս բառը սահմանվում է հետևյալ իմաստներով՝ «արվամոլի կողմից օգտագործվող տղա երեխա, համասեռամոլ, պոռնիկ, կռապաշտ» (LSJ, էջ 1450)։