Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

15 «Հին կտակարան» և «Նոր կտակարան» արտահայտությունները (2Կթ 3։14)

15 «Հին կտակարան» և «Նոր կտակարան» արտահայտությունները (2Կթ 3։14)

հուն.՝ ἐπὶ τῇ ἀναγνώσει τῆς παλαιᾶς διαθήκης (էպի տի անագնոսի տիս պալեաս դիաթիկիս),

լատ.՝ ին լեկցիոնե վետերիս տեստամենտի

1896 «Հին Կտակարանի կարդացմունքի վերայ» «Աստվածաշունչ. Մատեան

Հին եւ Նոր Կտակարանների»

(Bible in Armenian Modern

(Ararat) Reproduced by

photography from the

1896 edition, 063)

1950 «երբ ընթերցվում է հին ուխտը» New World

Translation

of the Christian

Greek Scriptures,

(Բրուքլին)

1981 «հին կտակարանին վրայ» «Աստվածաշունչ. գիրք

Հին եւ Նոր Կտակարաններու»

(Western Armenian Bible

M63, Բեյրութ)

1994 «Հին Կտակարանի ընթերցուածների վրայ» «Աստվածաշունչ. Մատեան

Հին եւ Նոր Կտակարանների»

(Արեւելահայերէն նոր թարգմ.)

2001 «երբ կարդում են Հին Կտակարանը» «Աստվածաշունչ. Նոր

Կտակարան Հիսուս Քրիստոսի»

(Աշխարհաբար նոր թարգմ.)

Այսօր ընդունված է Եբրայերեն և Արամերեն Գրություններն անվանել Հին Կտակարան։ Այս արտահայտությունը վերցված է 2Կթ 3։14-ից և այս ձևով հանդիպում է տարածված շատ թարգմանություններում։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները սովորաբար կոչվում են Նոր Կտակարան։ Սակայն պետք է նկատի առնել, որ 2Կթ 3։14-ում դիաթիկիս բառը պարզապես նշանակում է «ուխտ», ինչպեսև մնացած այն 32 տեղերում, որտեղ հունարեն տեքստում հանդիպում է այդ բառը։

Լատիներեն թեսթամենթում (սեռ. հոլ.՝ թեսթամենթի) բառի նշանակության մասին Էդվին Հաթչը իր աշխատություններից մեկում գրել է, որ «ավելի ուշ շրջանի լատիներենի լեզվաբանությունը չիմանալու պատճառով նախկինում կարծում էին, թե թեսթամենթում-ը, որը [դիաթիկի] բառի թարգմանված ձևն է, վաղ լատիներեն թարգմանություններում, այդ թվում նաև «Վուլգատայում», նշանակում է «համաձայնագիր» կամ «կտակ», սակայն իրականում այն նաև, եթե ոչ բացառապես, նշանակում է «ուխտ»» (Edwin Hatch, Essays in Biblical Greek, Օքսֆորդ, 1889 թ., էջ 48)։ Նմանապես, Վ. Մոուլտոնը իր աշխատություններից մեկում գրել է, որ «Աստվածաշնչի վաղ լատիներեն թարգմանություններում [դիաթիկի] բառը սովորաբար թարգմանել են թեսթամենթում բառով։ Այս բառը հանդիպում է այնպիսի տեղերում, որոնցում ըստ համատեքստի՝ հնարավոր չէ հասկանալ «կտակ» (օրինակ՝ ոչ ոք չի մտածում, որ Սղ lxxxiii, 5-ում սաղմոսերգուն ուզում էր ասել, որ «Աստծու թշնամիները կտակ են կազմել Նրա դեմ»)։ Հետևաբար պարզ է, որ լատիներեն թեսթամենթում-ը գործածվել է լայն իմաստով՝, քանի որ հունարեն բառն էլ լայն կիրառություն ունի» (W. F. Moulton, A Bible Commentary for English Readers by Various Writers, խմբագրված Չարլզ Էլիկոտի կողմից, Նյու Յորք, հ. VIII, էջ 309)։

Վերոհիշյալի համաձայն՝ «Արարատ» թարգմանությունում 2Կթ 3։14-ում «հին կտակարան» արտահայտությունը ճիշտ չէ թարգմանված։ Ժամանակակից շատ թարգմանություններում այդ արտահայտությունը գրվել է ճիշտ ձևով՝ «հին ուխտ»։ Այս համարում Պողոս առաքյալը նկատի չուներ Եբրայերեն և Արամերեն Գրություններն ամբողջությամբ։ Նաև նա չէր ասում, որ Աստվածաշնչի Հունարեն Գրությունները «նոր կտակարան (ուխտ)» են կազմում։ Այստեղ առաքյալը նկատի ուներ Օրենքի հին ուխտը, որի մասին գրեց Մովսեսը Հնգամատյանում, և որը կազմում է նախաքրիստոնեական սուրբ գրքերի միայն մի մասը։ Այդ պատճառով հաջորդ համարում նա ասում է՝ «երբ ընթերցում են Մովսեսի գրածները»։

Այսպիսով՝ ոչ մի հիմք չկա Եբրայերեն և Արամերեն Գրությունները անվանելու Հին կտակարան, իսկ Քրիստոնեական Հունարեն Գրությունները՝ Նոր կտակարան։ Հիսուս Քրիստոսը բոլոր ներշնչյալ գրքերը կոչեց «Սուրբ Գրքեր» (Մթ 21։42; Մկ 14։49; Հվ 5։39)։ Պողոս առաքյալը անվանում էր դրանք «Սուրբ Գրքեր», «Գիրք» և «Սուրբ Գիրք» (Հռ 1։2; 4։3; Գղ 3։8