16 «Ուխտ» բառի իմաստը հին եբրայերենում (Եբ 9։16)
հուն.՝ διαθήκη (դիաթիկի)
1896 «Որովհետև որտեղ որ կտակ կայ, «Աստվածաշունչ. Մատեան
հարկավոր է որ կտակարարի Հին եւ Նոր Կտակարանների»
մահը մէջ մտնէ» (Bible in Armenian
Modern (Ararat)
Reproduced by
photography from the
1896 edition, 063)
Cincinnati.
1950 «Ուխտի դեպքում անհրաժեշտ է, New World
որ ուխտ կապողը մահանա» Translation of the
Christian Greek
Scriptures, (Բրուքլին)
1981 «Քանզի ուր կտակ մը կայ, «Աստվածաշունչ. գիրք Հին եւ
հարկ է որ կտակ ընողը մեռնի» Նոր Կտակարաններու»
(Western Armenian
Bible, M63, Բեյրութ)
1994 «որովհետեւ, ուր որ կտակ կայ, «Աստվածաշունչ. Մատեան
կտակարարի մահը պէտք է Հին եւ Նոր Կտակարանների»
հաստատուի» (Արեւելահայերէն նոր
թարգմանութիւն)
2001 «Որևէ ուխտի, այսինքն՝ «Աստվածաշունչ. Նոր Կտակարան
որևէ կտակի դեպքում, Հիսուս Քրիստոսի» (Աշխարհաբար
նախ անհրաժեշտորեն պետք է նոր թարգմանություն)
հաստատվի կտակագրի մահը»
Դիաթիկի բառը հունարեն տեքստում հանդիպում է 33 անգամ հետևյալ համարներում՝ Մթ 26։28; Մկ 14։24; Ղկ 1։72; 22։20; Գրծ 3։25; 7։8; Հռ 9։4; 11։27; 1Կթ 11։25; 2Կթ 3։6, 14; Գղ 3։15, 17; 4։24; Եփ 2։12; Եբ 7։22; 8։6, 8, 9, 9, 10; 9։4, 4, 15, 15, 16, 17, 20; 10։16, 29; 12։24; 13։20; Հտն 11։19։ «Նոր աշխարհ թարգմանությունը» այդ բառը 33 տեղերում էլ թարգմանել է «ուխտ»։
Յոթ անգամ դիաթիկի բառը գործածվում է Եբրայերեն Գրություններից արված մեջբերումներում՝ Հռ 11։27 (Ես 59։21-ից); Եբ 8։8 (Եր 31։31-ից), 9 (երկու անգամ Եր 31։32-ից), 10 (Եր 31։33-ից); 9։20 (Ելք 24։8-ից); 10։16 (Եր 31։33-ից)։ M-ում այս մեջբերումներում օգտագործվում է եբրայերեն ברית (բերիթ, «ուխտ») բառը, իսկ LXX-ում՝ հունարեն διαθήκη (դիաթիկի) բառը։
Թեև Քրիստոնեական Հունարեն Գրություններում դիաթիկի բառն օգտագործվում է հին եբրայերենի «ուխտ» իմաստով, ժամանակակից շատ թարգմանիչներ Եբ 9։16, 17-ում այն թարգմանել են իբրև «կտակ» կամ «կտակարան»։ Դրանով նրանք ցույց են տվել, որ «Եբրայեցիներ» գիրքը գրողը այլ իմաստով է օգտագործել հունարեն այս բառը։
Սակայն մի հանրագիտարանում ասվում է. «Այն, որ «Յոթանասնից» թարգմանությունը בְּרִית բառը (որը ամենևին էլ չի նշանակում «կտակ» կամ «կտակարան», այլ՝ «ուխտ» կամ «պայմանագիր») ՀԿ-ում հետևողականորեն թարգմանել է διαθήκη բառով, ուստի տրամաբանական է Եբ ix, 16, 17-ում (խոսքեր, որոնք շատերը բարդ են համարում) διαθήκη բառը գործածվում է բացառապես «կտակ» կամ «կտակարան» իմաստով։ Սակայն պետք է նշել, որ համեմատելով Եբ ix, 15 և viii, 8 (διαθήκη καινή [դիաթիկի կայնի, «նոր ուխտ»]), ինչպես նաև Եբ ix, 16, 17 և Եբ ix, 20 ու Ելք xxiv, 8 (διαθήκη) համարները՝ գալիս ենք այն եզրակացության, որ Եբ ix, 16, 17-ում երկու անգամ հիշատակվող בְּרִית, բառը գործածվում է միմիայն «ուխտ» իմաստով, ինչպես ՆԿ-ի մյուս համարներում» (Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature, Ջոն Մըքքլինթոքի և Ջեյմս Սթրոնգի խմբագրությամբ, Գրանդ Րապիդս, Միչիգան, 1981 թ. վերատպված, հ. II, էջ 544)։
եզրակացնել, որ ՆԿ-ի գրողները, գործածելով այդ բառը, իրենց ընթերցողներին, որոնց մեծ մասը ծանոթ էր հունարեն ՀԿ-ին, ցանկացել են հաղորդել հենց այդ իմաստը։ ....Չնայած դրան՝ բազմաթիվ մեկնաբաններ պնդում են, թեՆմանապես, «Վեստկոտի և Հորտի հունարեն տեքստի» խմբագիրներից մեկը՝ Բ.Վեստկոտը, իր աշխատությունում գրել է հետևյալը.
«Աստվածաշնչում այդ բառը օգտագործվում է «ուխտ» իմաստով և կիրառվում է հիմնականում Աստծու ուխտի առնչությամբ։ Ինչ վերաբերում է ix գլխի 15-րդ և դրան հաջորդող համարներում գրված διαθήκη բառին, ապա դրա իմաստը պարզելու համար հարկավոր է հաշվի առնել մի ուշագրավ առանձնահատկություն. 15-18-րդ համարները սերտորեն կապված են։ Դա երևում է այն բանից, որ 16-րդ համարը սկսվում է ὅπου γάρ [հոփուգար] «քանի որ» բառով, իսկ 18-րդ համարը՝ ὅθεν οὐδέ [հոթեն ուդե] «հետևաբար» բառով....։
Քանի որ այդ համարները տրամաբանորեն փոխկապակցված են, դժվար է պատկերացնել, որ վերոհիշյալ հունարեն բառը այդ խոսքերում օգտագործվում է տարբեր իմաստներով։ Եվ առավել ևս տրամաբանական չէ մտածել, թե 16-րդ համարում διαθήκη բառը, որը 15, 18-րդ համարներում թարգմանվում է որպես «նախորդ ուխտ» (πρώτη διαθήκη [փրոթե դիաթիկի), գործածվում է «կտակ» իմաստով։ Վերոհիշյալ համարներում խոսվում է այն զոհաբերությունների մասին, որոնցով ուժի մեջ մտավ Հին Ուխտը, ինչը ոչ մի կապ չունի կտակի հետ։ Ակնհայտ է, որ διαθήκη բառը այդտեղ չէր կարող գրված լինել «կտակ» իմաստով։
Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ διαθήκη բառը բոլոր տեղերում միևնույն իմաստն ունի, և այդ միակ իմաստը «ուխտ»-ն է։ Այլ կերպ մեկնաբանելու համար ծանրակշիռ հիմքեր են հարկավոր» (The Epistle to the Hebrews, Լոնդոն, 1892 թ., էջ 300)։
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ կարող ենք ասել, որ Եբ 9։16, 17 համարներում դիաթիկի բառը ունի «ուխտ» իմաստը (եբրայերեն՝ բերիթ), ինչպես նախորդ ու հաջորդ համարներում։ 9-րդ գլխում Պողոսը զուգահեռ է անցկացնում նոր ուխտի և դրա նախատիպի՝ Մովսիսական օրենքի ուխտի միջև։ Նա խոսում է այն մասին, որ ուխտի վավերացման համար անհրաժեշտ է այդ ուխտի միջնորդի մահը։ Օրինակ՝ Օրենքի ուխտը ուժի մեջ մտավ կենդանական զոհերի արյան հիման վրա։ Դրանք մատուցվեցին այդ ուխտի միջնորդի՝ Մովսեսի փոխարեն։ Իսկ Նոր ուխտը ուժի մեջ մտավ Հիսուս Քրիստոսի՝ այդ ուխտի միջնորդի թափած արյան հիման վրա, երբ նա զոհեց իր կատարյալ կյանքը (Եբ 9։17)։