3 Աստծու անունը հին հունարեն թարգմանություններում
Վերջին տասնամյակներում հայտնաբերվել են Եբրայերեն Գրությունների հունարեն հին թարգմանությունների բազմաթիվ պատառիկ ձեռագրեր։ Դրանցում Աստծու անունը գրված է հիմնականում եբրայերեն տառերով։ Այս փաստը վկայում է այն մասին, որ Աստծու անունը օգտագործվել է հունարեն թարգմանություններում մինչև մ.թ. իններորդ դարի կեսերը։ Ստորև ներկայացված են տասը ձեռագրեր, որոնցում գրված է Աստծու անունը։
1) LXXP. Fouad Inv. 266-ում Աստծու անունը քառագրի տեսքով գրված է եբրայերեն քառակուսաձև գրերով () հետևյալ համարներում՝ 2Օր 18։5, 5, 7, 15, 16; 19։8, 14; 20։4, 13, 18; 21։1, 8; 23։5; 24։4, 9; 25։15, 16; 26։2, 7, 8, 14; 27։2, 3, 7, 10, 15; 28։1, 1, 7, 8, 9, 13, 61, 62, 64, 65; 29։4, 10, 20, 29; 30։9, 20; 31։3, 26, 27, 29; 32։3, 6, 19։ Քառագիրը Երկրորդ Օրենքի այս համարներում հանդիպում է 49 անգամ։ Բացի այդ, այն երեք անգամ հանդիպում է նաև 116, 117 ու 123-րդ պատառիկ ձեռագրերում։ Եգիպտոսում հայտնաբերված այս պապիրուսը թվագրվում է մ.թ.ա. առաջին դարով։
1944 թ.-ին Վ. Ուոդդելը այս պապիրուսի մի պատառիկ տպագրեց մի հանդեսում (W. G. Waddell, JThS, հ. 45, էջ. 158-161)։ 1948 թ.-ին «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» երկու միսիոներներ, որոնք սովորել էին «Գաղաադ» դպրոցում, Կահիրե քաղաքում (Եգիպտոս) ձեռք բերեցին այս պապիրուսի 18 պատառիկների լուսանկարները և դրանք հրատարակելու թույլտվություն ստացան։ Հետագայում այս պատառիկներից 12-ը տպագրվեցին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» մեջ (1950 թ., էջ 13, 14, անգլ.)։ Այս հրատարակության մեջ տպագրված լուսանկարների հիման վրա լույս տեսան հետևյալ երեք աշխատությունները. 1) Ա. Վակարի (A. Vaccari, Papiro Fuad, Inv. 266. Analisi critica dei Frammenti pubblicati in։ ‘New World Translation of the Christian Greek Scriptures.’ Brooklyn (N. Y.) 1950 p. 13s., հրատարակված Studia Patristica-ում, հ. 1, մաս I՝ Կուրտ Ալանդի (Kurt Aland) և Ֆ. Լ. Քրոսի (F. L. Cross) խմբագրությամբ, Բեռլին, 1957 թ., էջ 339-342)։ 2) Վ. Բաարս (W. Baars, Papyrus Fouad Inv. No. 266, հրատարակված Nederlands Theologisch Tijdschrift, հ. XIII, Վագենինգեն, 1959 թ., էջ 442-446)։ 3) Ջորջ Հովարդ (George Howard, The Oldest Greek Text of Deuteronomy, հրատարակված Hebrew Union College Annual-ում, հ. XLII, Ցինցինատի, 1971 թ., էջ 125-131)։
Այս պապիրուսի մասին խոսելով՝ Պաուլ Կահլեն մի աշխատության մեջ, որը հրատարակվել էր Կուրտ Ալանդի (Kurt Aland), Ֆ. Քրոսի (F.L. Cross), Ժան Դանիելուի (Jean Danielou), Հարալդ Ռիզենֆելդի (Harald Riesenfeld) և Վ. վան Ուննիկի (W. C. van Unnik) կողմից (Paul Kahle, Studia Evangelica, Բեռլին, 1959 թ., էջ 614), հետևյալն է գրել. «Այս նույն պապիրուսի մյուս կտորները վերատպվեցին պապիրուսի լուսանկարից «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» կողմից և ընդգրկվեցին Նոր Կտակարանի անգլերեն թարգմանության ներածության մեջ (Բրուքլին, Նյու Յորք, 1950 թ.)։ Պապիրուսի առանձնահատկություններից մեկն այն է, որ այնտեղ Աստծու անունը գրվել է քառագրով եբրայերեն քառակուսաձև տառերով։ Իմ խնդրանքով՝ հայր Վակարին քննության ենթարկեց այդ
պապիրուսի տպագրված պատառիկ ձեռագրերը։ Նա եկավ այն եզրահանգման, որ պապիրուսը, որը գրվել է Վատիկանյան ձեռագրից մոտավորապես 400 տարի առաջ, պարունակում է «Յոթանասնից» թարգմանության «Երկրորդ Օրենք» գրքի՝ մեզ հասած ամենաճշգրիտ տեքստը»։LXXP. Fouad Inv. 266-ի 117 պատառիկ ձեռագրերն ընդհանուր առմամբ տպագրվել են մի աշխատության մեջ (Études de Papyrologie, հ. 9, Կահիրե, 1971թ., էջ. 81-150, 227, 228)։ Այս պապիրուսի բոլոր պատառիկ ձեռագրերի լուսանկարները հրատարակվեցին Զակի Ալիի (Zaki Aly) և Լյուդվիգ Կոենենի (Ludwig Koenen) կողմից հետևյալ վերնագրով՝ «Three Rolls of the Early Septuagint։ Genesis and Deuteronomy»՝ «Papyrologische Texte und Abhandlungen» շարքում (հ. 27, Բոնն, 1980 թ.)։
2) LXXVTS 10a-ում Աստծու անունը քառագրի տեսքով գրված է հին եբրայերեն գրերով () հետևյալ համարներում՝ Հվն 4։2; Մք 1։1, 3; 4։4, 5, 7; 5։4, 4; Ամբ 2։14, 16, 20; 3։9; Սփ 1։3, 14; 2։10; Զք 1։3, 3, 4; 3։5, 6, 7։ Այս մագաղաթը գտել են Հուդայի անապատում՝ Նահալ Հեվեր քարանձավում։ Այն թվագրվում է մ.թ. առաջին դարի վերջով։ Այս ձեռագրի հատվածները հրատարակվել են «Supplements to Vetus Testamentum» աշխատության մեջ (հ. X, Լեյդեն, 1963 թ., էջ 170-178)։
3) LXXIEJ 12-ում Աստծու անունը քառագրի տեսքով գրված է հին եբրայերեն գրերով () Հվն 3։3-ում։ Այս մագաղաթի մի մասը հայտնաբերվել է Հուդայի անապատի Նավալ Հեվեր քարանձավում և թվագրվում է մ.թ. առաջին դարի վերջով։ Տպագրվել է «Israel Exploration Journal»-ում (հ. 12, 1962 թ., էջ 203)։
4) LXXVTS 10b-ում Աստծու անունը քառագրի տեսքով գրված է հին եբրայերեն գրերով () հետևյալ համարներում՝ Զք 8։20; 9։1, 1, 4։ Այս մագաղաթը հայտնաբերվել է Հուդայի անապատի Նավալ Հեվեր քարանձավում։ Թվագրվում է մ.թ. առաջին դարի կեսերով։ Այն տպագրվել է «Supplements to Vetus Testamentum»-ում (հ. X, 1963 թ., էջ 178)։
5) 4Q LXX Levb-ում Աստծու անունը գրվել է հունարեն գրերով (ԻԱՕ) Ղև 3։12; 4։27։ Այս պապիրուսը հայտնաբերվել է Կումրանի չորրորդ քարանձավում։ Թվագըրվում է մ.թ. առաջին դարով։ Ձեռագրի ուսումնասիրությունների արդյունքները առաջին անգամ տպագըրվել են «Supplements to Vetus Testamentum»-ում (հ. IV, 1957 թ., էջ 157)։
6)LXXP. Oxy. VII.1007-ում Աստծու անունը գրված է երկու տառով ()՝ Yohdh Ծն 2։8, 18-ում։ Այս մագաղաթը թվագրվում է մ.թ. երրորդ դարով։ Տպագրվել է «The Oxyrhynchus Papyri»-ում (մաս VII)։ Թարգմանություններով ու ծանոթագրություններով այս հրատարակությունը խմբագրվել է Արթուր Հանթի կողմից (Լոնդոն, 1910 թ., էջ 1, 2)։
7)AqBurkitt-ում Աստծու անունը քառագրի տեսքով գրված է հին եբրայերեն գրերով () հետևյալ համարներում՝ 1Թգ 20։13, 13, 14; 2Թգ 23։12, 16, 21, 23, 25, 26, 27։ Աքվիլայի հունարեն տեքստի թարգմանության այս հատվածները տպագրվել են Քրոֆորդ Բարքիթի աշխատությունում (F. Crawford Burkitt, Fragments of the Books of Kings According to the Translation of Aquila, Քեմբրիջ, 1898 թ., էջ 3-8)։ «Թագավորներ» գրքի այս կրկնագիր հատվածները հայտնաբերվել են Եգիպտոսում՝ Կահիրեի սինագոգի գենիզայում (սինագոգի այն սենյակը, որտեղ պահվում էին Աստվածաշնչի հին ձեռագրերը)։ Դրանք թվագրված են մ.թ. հինգերորդ դարի վերջով կամ վեցերորդ դարի սկզբով։
8)AqTaylor -ում Աստծու անունը քառագրի տեսքով գրվել է հին եբրայերեն գրերով () հետևյալ համարներում՝ Սղ 91։2, 9; 92։1, 4, 5, 8, 9; 96։7, 7, 8, 9, 10, 13; 97։1, 5, 9, 10, 12; 102։15, 16, 19, 21; 103։1, 2, 6, 8։ Աքվիլայի հունարեն տեքստի թարգմանության այս հատվածները տպագրվել են Ս. Թեյլորի աշխատությունում (C. Taylor, Hebrew-Greek Cairo Genizah Palimpsests, Քեմբրիջ, 1900 թ., էջ 54-65)։ Դրանք թվագըրվում են մ.թ. հինգերորդ դարով կամ վեցերորդ դարի սկզբով։
9) SymP. Vindob. G. 39777-ում Աստծու անունը քառագրի տեսքով գրված է եբրայերենի հնագույն գրերով ( կամ ) հետևյալ համարներում՝ Սղ 69։13, 30, 31։ Այս մագաղաթի պատառիկը 69-րդ Սաղմոսի մի մասի հետ (Սիմմաքոսի թարգմանությամբ) պահպանվել է Վիեննայի գրադարանում (Österreichische Nationalbibliothek)։ Այն թվագրվում է մ.թ. երրորդ կամ չորրորդ դարերով։ Տպագրվել է Կարլ Վեսելի կողմից «Studien zur Palaeographie und Papyruskunde»-ում (հ. XI, Լեյպցիգ, 1911 թ., էջ 171)։
Ներկայացնում ենք վերոհիշյալ մագաղաթից մի հատված, որում գրված է Աստծու անունը։
10) Ambrosian O 39 ձեռագրի հավելվածում Աստծու անունը քառագրի տեսքով () գրված է եբրայերեն քառակուսաձև գրերով հետևյալ համարների բոլոր հինգ սյունակներում՝ Սղ 18։30, 31, 41, 46; 28։6, 7, 8; 29։1, 1, 2, 2, 3, 3; 30։1, 2, 4, 7, 8, 10, 10, 12; 31։1, 5, 6, 9, 21, 23, 23, 24; 32։10, 11; 35։1, 22, 24, 27; 36։0, 5, 46։7, 8, 11; 89։49 (1, 2 և 4 սյունակներում), 51, 52։ Այս ձեռագիրը թվագրվում է մ.թ. 9-րդ դարի վերջով և ունի հինգ սյունակ։ Առաջին սյունակը պարունակում է եբրայերենից հունարեն գրադարձությունը, երկրորդը՝ Աքվիլայի հունարեն թարգմանությունը, երրորդը՝ Սիմմաքոսի հունարեն թարգմանությունը, չորրորդը՝ LXX-ը, իսկ հինգերորդը պարունակում է Կվինտայի հունարեն թարգմանությունը։ Այս կրկնագիր ձեռագրի ֆաքսիմիլեն (ճշգրիտ լուսանկարը) տեքստի պատճենի հետ միասին տպագըրվել է Հռոմում 1958 թ.-ին Ջովանի Մերկատիի կողմից։ Այն վերնագըրվել է «Psalterii Hexapli reliquiae . . . Pars prima. Codex rescriptus Bybliothecae Ambrosianae O 39 sup. phototypice expressus et transcriptus»։
Այս 10 ձեռագրերի հատվածները ցույց են տալիս, որ թարգմանիչները, ովքեր եբրայերեն տեքստը թարգմանել են հունարեն, Աստծու անունն օգտագործել են այն տեղերում, որոնք եղել են եբրայերեն տեքստում։ Եվ այն փաստը, որ Զք 9։4-ում քառագիրը գրված է, ապացուցում է, որ հրեա սոփերիմները այն փոխարինել են Ադոնայ (Ամենակարող Տեր) բառով եբրայերեն բնագրի 134 տեղերում (տե՛ս հավելված 2)։
[նկարներ 1981–րդ էջի վրա]
LXXP. Fouad Inv. 266-ում (հուն., մ.թ.ա. առաջին դար) 2Օր 32։3, 6-ում պահպանվել է Աստծու անունը (יהוה)։
Ալեքսանդրյան ձեռագրում (A) (հուն., մ.թ. հինգերորդ դար) 2Օր 32։3, 6-ում Աստծու անունը (יהוה) փոխարինվել է Կիրիոս բառի կարճ ձևով։
Հալեպի ձեռագրում (Al) (եբր., մ.թ. տասներորդ դար) պահպանվել է Աստծու անունը (יהוה), որը կար հին եբրայերեն բնագրում՝ 2Օր 32։3, 6-ում a։
[ծանոթագրություն]
a Հատված Հալեպի ձեռագրից(edited by Moshe H. Goshen-Gottstein (Jerusalem: Magnes Press, 1976). Copyright © by Hebrew University Bible Project and reprinted with their permission.