5 Եհովայի տիտղոսներն ու նրան բնութագրող արտահայտությունները
ԱԶԳԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ։ Եբր.՝ Մելեխ հագգոհյիմ (Եր 10։7)։
ԱՄԵՆԱԲԱՐՁՐՅԱԼ։ Արամ.՝ Էլյոհնին (Դն 7։18, 22, 27)։
ԱՄԵՆԱԿԱՐՈՂ։ Եբր.՝ Շադդայ։ Դրված է հոգնակի թվով՝ գերազանցություն ցույց տալու համար, հանդիպում է 41 անգամ և թարգմանվել է «Ամենակարող» (Ծն 49։25; Սղ 68։14)։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում համապատասխան Պանտոկրատոր բառը նշանակում է «Ամենակարող», կամ՝ «ամեն ինչի Կառավարիչ, Մեկը, ում պատկանում է ամբողջ իշխանությունը» (2Կթ 6։18; Հտն 15։3)։ Էլ Շադդայ՝ «Ամենակարող Աստված» արտահայտությունը M-ում հանդիպում է յոթ անգամ և մատնանշում է Եհովայի անսահման զորությունը (Ծն 17։1; Ելք 6։3)։
ԱՄԵՆԱՍՈՒՐԲ։ Եբր.՝ Քեդհոշիմ, արտահայտված է հոգնակի թվով՝ գերազանցություն ու մեծություն ցույց տալու համար (Առ 30։3)։
ԱՍՏՎԱԾ։ Եբր.՝ Էլ՝ առանց որոշիչ հոդի, հավանաբար նշանակում է «Զորավոր», «Հզոր» (Ծն 14։18)։
ԱՍՏՎԱԾ։ Եբր.՝ Էլոհահ, Էլոհիմ-ի եզակի թիվը՝ առանց որոշիչ հոդի։ Այս բառը 41 անգամ հանդիպում է «Հոբ» գրքում և 16 անգամ մյուս գրքերում (Հոբ 3։4)։
ԱՍՏՎԱԾ։ Եբր.՝ Էլոհիմ՝ առանց որոշիչ հոդի։ Ահարոն Էմբերը մի հանդեսում գրել է. «Հ[ին] Կ[տակարանում] אלהים [Էլոհիմ]-ը (երբ կիրառվում է Իսրայելի Աստծու առնչությամբ) ձևով հոգնակի է, սակայն չի մատնանշում մի քանի աստվածների։ Դա երևում է այն բանից, որ գրեթե միշտ գործածվում է եզակի բայական ստորոգյալի հետ և ընդունում է ածականով արտահայտված որոշիչ՝ դրված եզակի թվով.... אלהים [Էլոհիմ]-ը ավելի շուտ հարգանքի հոգնակի է, որն արտահայտում է մեծություն ու վեհություն։ Այն համարժեք է «Մեծ Աստված» արտահայտությանը և אדנים [ադոնիմ՝«տեր»] և בעלים [բեալիմ՝ «սեփականատեր»] բառերի նման դրվում է հոգնակի թվով։ Այս վերջին երկու բառերը կիրառվում են մարդկանց առնչությամբ» (Aaron Ember, The American Journal of Semitic Languages and Literatures, հ. XXI, Չիկագո և Նյու Յորք, 1905 թ., էջ 208)։ Էլոհիմը բնորոշում է Եհովային որպես հզոր Արարչի։ Արարչագործության պատմության մեջ այն հանդիպում է 35 անգամ (Ծն 1։1-2։4)։
ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԱՍՏՎԱԾ (ՏԵՐԵՐԻ ՏԵՐ) (2Օր 10։17; Դն 2։47)։
ԱՐԱՐԻՉ։ Եբր.՝ Բոհրե (Ես 40։28; 42։5)։ ՄԵԾ ԱՐԱՐԻՉ (Ժղ 12։1)։
ԲԱՐՁՐՅԱԼ։ Եբր.՝ Էլյոն (2Օր 32։8; Սղ 9։2; 83։18)։
ԳԵՐԻՇԽԱՆ ՏԵՐ (Ծն 15։2; Ղկ 2։29)։
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ (Ծն 2։4։ Տե՛ս հավելված 1)։
ԵՍ ԿԴԱՌՆԱՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԿԱՄԵՆԱՄ ԴԱՌՆԱԼ (Ելք 3։14)։
ԵՐՋԱՆԻԿ ԱՍՏՎԱԾ։ Հուն.՝ մակարիոս Թեոս (համեմատի՛ր 1Տմ 1։11)։
ԶՈՐՔԵՐԻ ՏԵՐ ԵՀՈՎԱ։ Այս արտահայտությունը աննշան փոփոխություններով M-ում հանդիպում է Հռ 9։29; Հկ 5։4)։ «Զորքերի Տեր Եհովա» արտահայտությունը ցույց է տալիս Տիեզերքի Գերիշխանի զորությունը, որի իշխանության տակ է ոգեղեն էակների մեծ բանակը (Սղ 103։20, 21; 148։2; Ես 1։24; Եր 32։17, 18)։
283 անգամ։ Իսկ Քրիստոնեական Հունարեն Գրություններում հանդիպում է այն երկու տեղերում, որտեղ Պողոսն ու Հակոբոսը մեջբերումներ են անում Եբրայերեն Գրությունների մարգարեություններից կամ հղում դրանց (տե՛սԽԱՆԴՈՏ։ Եբր.՝ Քաննա, նշանակում է «բացարձակ նվիրվածություն պահանջող» (Ելք 34։14; տե՛ս նաև Եզկ 5։13)։
ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏՎԱԾ։ Եբր.՝ Էլոհիմ, ածականը հոգնակի թվով՝ չայիմ (2Օր 5։26), իսկ եզակի թվով՝ չայ (Ես 37։4, 17)։ Հուն.՝ Թեոս զոն (համեմատի՛ր Եբ 3։12)։
ՀԱՅՐ։ Եբր.՝ Ավ, հուն.՝ Փաթեր, լատ.՝ Փաթեր՝«Արարիչ» (Ես 64։8), մեկը, ով հավիտենական կյանք է տալիս բոլոր նրանց, ովքեր հավատ են դրսևորում (Հվ 5։21)։ «Սուրբ Հայր» արտահայտությունը վերաբերում է միմիայն Եհովային (Հվ 17։11։ Համեմատի՛ր Մթ 23։9)։
ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐ։ Հուն.՝ Բասիլեուս թոն աիոնոն (համեմատի՛ր 1Տմ 1։17)։
ՀԱՎԻՏՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՍՏՎԱԾ։ Եբր.՝ Էլ օհլամ (Ծն 21։33)։
ՀԻՆԱՎՈՒՐՑ։ Արամ.՝ Աթթիկ Յոհմին, նշանակում է «Հին օրերից եկած» (Դն 7։9, 13, 22)։
ՁԵՐ ՀՈԳԻՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆ (1Պտ 2։25)։
[ՃՇՄԱՐԻՏ] ԱՍՏՎԱԾ։ Եբր.՝ հա·Էլոհիմ (Ես 37։16; 45։18)։
[ՃՇՄԱՐԻՏ] ԱՍՏՎԱԾ։ Եբր.՝ հա Էլ (Սղ 68։19; Դն 9։4)։
[ՃՇՄԱՐԻՏ] ՏԵՐ։ Եբր.՝ հա Ադոն (Ելք 23։17; Ես 1։24)։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ։ Եբր.՝ Էլ եմեթ, ցույց է տալիս, որ Եհովան հավատարիմ և ազնիվ է իր բոլոր գործերում (Սղ 31։5)։
ՄԵԾ ԱՍՏՎԱԾ։ Արամ.՝ Էլահ ռավ (Դն 2։45)։
ՄԵԾՈՒԹՅՈՒՆ։ Հուն.՝ Մեգալոսին, ցույց է տալիս նրա վեհությունը, բարձր դիրքը (համեմատի՛ր Եբ 1։3; 8։1)։ ՓԱՌԱՀԵՂ։ Եբր.՝ Ադդիր (Ես 33։21)։ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾ։ Եբր.՝ Էլոհիմ քեդոշիմ (Հս 24։19)։
ՍՏԵՂԾԻՉ։ Եբր.՝ Ովսեհ (Սղ 124։8; Ես 51։13)։ ՄԵԾ ՍՏԵՂԾԻՉ (Ես 54։5)։
ՍՈՒՐԲ, ՍՈՒՐԲ, ՍՈՒՐԲ։ Եբր.՝ քադոշ, քադոշ, քադոշ։ Այս արտահայտությունն օգտագործվում է Եհովայի առնչությամբ և ներառում է սուրբ, մաքուր և անբիծ բառերի գերադրական աստիճանը (Ես 6։3; Հտն 4։8)։
ՎԵՄ։ Եբր.՝ հացՑուր (2Օր 32։4)։ Փոխաբերական իմաստով գործածվում է բնութագրելու համար Եհովային որպես կատարյալ, արդարադատ, հավատարիմ, արդար ու ազնիվ Աստծու։ Բնութագրում է նրան նաև որպես հոր (2Օր 32։18)։ Համեմատում է ամրոցի (2Սմ 22։32; Ես 17։10), ապահով բարձունքի ու ապաստանի հետ (Սղ 62։7; 94։22) և բնութագրում որպես փրկության աղբյուրի (2Օր 32։15; Սղ 95։1)։
ՈՒՍՈՒՑԻՉ։ Եբր.՝ Մոհրեհ (Հոբ 36։22)։ ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ (Ես 30։20)։
ՓՐԿԻՉ։ Եբր.՝ Մոհշիա (Ես 43։11; 45։21)։ Հուն.՝ Սոթեր (համեմատի՛ր Ղկ 1։47)։