6 Հիսուս՝ աստվածանման, աստվածային
«Եվ Խոսքը աստված էր (աստվածանման, աստվածային)» (Հովհաննես 1։1)
հուն.՝ καὶ θεὸς ἦν ὁ λόγος (կե թեոս ին օ լոգոս)
1808 |
|
The New Testament, in An Improved Version, Upon the Basis of Archbishop Newcome’s New Translation: With a Corrected Text, London. |
1864 |
|
The Emphatic Diaglott (J21, interlinear reading), by Benjamin Wilson, New York and London. |
1879 |
|
La Sainte Bible, Segond-Oltramare, Geneva and Paris |
1896 |
|
«Աստվածաշունչ. Մատեան Հին եւ Նոր Կտակարանների» (Bible in Armenian Modern (Ararat) Reproduced by photography from the 1896 edition, 063) |
1928 |
|
La Bible du Centenaire, Société Biblique de Paris [Translated from French] |
1935 |
|
The Bible— An American ranslation,by J. M. P. Smith and E. J. Goodspeed, Chicago |
1950 |
|
New World Translation of the Christian Greek Scriptures, Brooklyn |
1975 |
|
Das Evangelium nach was the Word» Johannes, by SiegfriedSchulz, Göttingen, Germany |
1978 |
|
Das Evangelium nach Johannes, by Johannes Schneider, Berlin |
1979 |
|
Das Evangelium nac Johannes, by Jürgen Becker, Würzburg, Germany. |
Անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն այս թարգմանություններում օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «աստված», «աստվածային» կամ «աստվածանման», որովհետև հունարեն θεός (Թեոս) բառը անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչն է, որը եզակի թվով արտահայտված գոյական է և դրված է հանգույցից առաջ, և որից առաջ որոշիչ հոդ չկա։ Սա Թեոս բառն է՝ գրված առանց հոդի։ Այն Աստվածը, որի մոտ սկզբում գտնվում էր Խոսքը, կամ՝ Լոգոսը, այստեղ ներկայացվում է հունարեն ὁ θεός արտահայտությամբ, այսինքն՝ Թեոս բառից առաջ դրված է ho որոշիչ հոդը։ Իսկ սա Թեոս բառն է՝ հոդ ստացած։ Հունարենում, երբ գոյականը հոդ է ստանում, այն ցույց է տալիս որևէ անձնավորություն, մինչդեռ անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը, երբ արտահայտված է լինում գոյականի եզակի թվով և առանց հոդի, հանգույցից առաջ դրվելիս ցույց է տալիս անձնավորության ինչ-որ հատկություն։ Հետևաբար, այն, որ Հովհաննեսը գրեց, թե Խոսքը, կամ՝ Լոգոսը, «աստված», «աստվածային» կամ «աստվածանման» էր, չի նշանակում, որ Խոսքը այն Աստվածն էր, որի հետ էր ինքը Խոսքը։ Այն պարզապես ցույց է տալիս Խոսքի, կամ՝ Լոգոսի որոշակի հատկությունը, սակայն չի բնորոշում նրան որպես Աստծու։
Հունարեն տեքստում շատ տեղերում է հանդիպում, որ անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը, որը եզակի թվով արտահայտված գոյական է և գրված է առանց հոդի, նախորդում է բային։ Օրինակ՝ Մկ 6։49; 11։32; Հվ 4։19; 6։70; 8։44, 48; 9։17; 10։1, 13, 33; 12։6 համարներում։ Որոշ լեզուներում թարգմանիչները այս համարներում անվանաբայական ստորոգյալի՝ գոյականով արտահայտված անվանական բաղադրիչից առաջ անորոշ հոդ են ավելացնում, որպեսզի ցույց տան ենթակայի հատկանիշը կամ նրան բնորոշող գիծը։ Քանի որ այսպիսի համարներում անորոշ հոդը դրված է անվանաբայական ստորոգյալի՝ գոյականով արտահայտված անվանական բաղադրիչից առաջ, ուստի միանգամայն տեղին է Հովհաննես 1։1-ում ստորոգյալի մաս կազմող առանց հոդի գրված θεός բառը հայերենում թարգմանել փոքրատառ «աստված» ձևով՝ առանց որոշյալ հոդի։ Աստվածաշունչը հաստատում է, որ այսպես թարգմանելը ճշգրիտ է։
Ֆիլիպ Հարները մի պարբերագրում հրատարակված իր հոդվածում ասում է, որ այնպիսի նախադասությունները, ինչպիսին է, օրինակ, Հվ 1։1-ում արձանագրվածը, որտեղ կա «անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչ՝ արտահայտված առանց հոդի գոյականով, հիմնականում հատկանիշ ցույց տվող իմաստ են կրում։ Դրանք ցույց են տալիս, որ Լոգոս բառն իր էությամբ նման է Թեոս բառին։ Հիմքեր չկան ընդունելու, որ անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը՝ Թեոս բառը, որոշյալ է»։ Իր հոդվածի 87-րդ էջում Հարները հետևյալ եզրակացությունն է անում. «Իմ կարծիքով՝ այն, որ Հովհաննես 1։1-ում անվանաբայական ստորոգյալի անվանական բաղադրիչը հատկանիշ է ցույց տալիս, այնքան ակնհայտ է, որ այդ գոյականը չի կարող որոշյալ լինել» (Philip B. Harner, Journal of Biblical Literature, հ. 92, Ֆիլադելֆիա, 1973թ., էջ 85, «Qualitative Anarthrous Predicate Nouns։ Mark 15։39 and John 1։1»)։