9 «Երեք վկաներ»
«Կան երեք վկաներ՝ ոգին, ջուրը և արյունը, և երեքն էլ համաձայնության մեջ են» (1Հվ 5։7, 8)։
Այս թարգմանությունը համապատասխանում է Կ. Տիշենդորֆի (8-րդ հր., 1872 թ.), Վեստկոտի և Հորտի (1881 թ.), Օգոստինոս Մերկի (9-րդ հր., 1964 թ.), Խոսե Մարիա Բովերի (5-րդ հր., 1968 թ.), UBS-ի, Nestle-Aland-ի հունարեն թարգմանություններին։
«Վկաներ» բառից հետո № 61 (16-րդ դար) և № 629 ձեռագրերում (լատիներեն և հունարեն, 14-15-րդ դար) և Vgc -ում ավելացվել են հետևյալ բառերը՝ «երկնքում, Հայրը, Խոսքը և սուրբ ոգին, և այս երեքը մեկ են։ (8) Եվ երեք վկաներ կան երկրի վրա»։ Բայց այս խոսքերը բացակայում են א ABVgSyh,p– ում։