Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Ձեր կարծիքով՝

  • սրտի վիճա՞կ է

  • երկնային երանությո՞ւն է

  • երկնային կառավարությո՞ւն է

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու» (Դանիել 2։44

«Մեզ համար մի երեխա ծնվեց.... Իշխանությունը նրա ուսերին կլինի» (Եսայիա 9։6

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ ՁԵԶ ՀԱՄԱՐ

  • Կհաստատվի արդար կառավարություն, որը օգուտներ կբերի անձամբ ձեզ (Եսայիա 48։17, 18

  • Կլինի նոր աշխարհ, որտեղ մարդիկ կունենան կատարյալ առողջություն և իսկական երջանկություն (Հայտնություն 21։3, 4

ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ

Այո՛, և դրա համար կա առնվազն երկու պատճառ.

  • Հիսուսը ցույց տվեց, թե ինչ է իրագործելու Աստծու Թագավորությունը։ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել, որ Աստծու Թագավորությունը գա, և Աստծու կամքը կատարվի երկրի վրա (Մատթեոս 6։9, 10)։ Նա ցույց տվեց, թե ինչպես է Աստված պատասխանելու այդ աղոթքին։

    Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը կերակրեց սոված մարդկանց, բուժեց հիվանդներին և հարություն տվեց մահացածներին (Մատթեոս 15։29–38; Հովհաննես 11։38–44)։ Այդ հրաշքներն անելով՝ նա՝ որպես Աստծու Թագավորության ապագա Թագավոր, ցույց տվեց, թե ինչ է իրագործելու իր հպատակների համար այդ Թագավորության ներքո (Հայտնություն 11։15

  • Աշխարհի իրավիճակը փաստում է, որ Աստծու Թագավորությունը շուտով գալու է։ Հիսուսը կանխագուշակեց, որ մինչ այդ Թագավորությունը խաղաղություն կհաստատի երկրի վրա, կլինեն պատերազմներ, սովեր, երկրաշարժեր (Մատթեոս 24։3, 7

    Մենք այդ ամենը տեսնում ենք այսօր։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ Աստծու Թագավորությունը շուտով վերջ կդնի բոլոր խնդիրներին։

ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ

Ինչպիսի՞ն է լինելու կյանքը Աստծու Թագավորության ներքո։

Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ՍԱՂՄՈՍ 37։29; ԵՍԱՅԻԱ 65։21–23