Աստվածաշնչում մարգարեացված են շատ բաներ, որոնց կատարումը տեսնում ենք այսօր։ Այնտեղ ասվում է, որ մարդիկ լինելու են փողասեր, ծնողներին անհնազանդ, դաժան և հաճոյասեր։
Լինելու են մեծ երկրաշարժեր, պատերազմներ, սովեր և համաճարակներ։ Հիմա տեսնում ենք այս ամենը։
Հիսուսը նաև ասել է, որ Թագավորության բարի լուրը քարոզվելու է ամբողջ աշխարհում (Մատթեոս 24։14)։
Այդ Թագավորությունը կվերացնի չարությունը երկրի վրայից։ 2 Պետրոս 3։13
Եհովան շուտով ոչնչացնելու է բոլոր չարերին։
Սատանան և դևերը պատժվելու են։
Ովքեր կլսեն Աստծուն, կապրեն արդար նոր աշխարհում, որտեղ ոչ մի վախեցնող բան չի լինի։ Այնտեղ ապրող մարդիկ կսիրեն ու կվստահեն իրար։