ՄԱՍ 13

Ի՞նչ պետք է անենք Աստծուն հաճեցնելու համար

Ի՞նչ պետք է անենք Աստծուն հաճեցնելու համար

Խուսափիր վատ գործերից։ 1 Կորնթացիներ 6։9, 10

Եթե սիրում ենք Եհովային, չենք անի բաներ, որ նա ատում է։

Եհովան չի ուզում, որ գողություն անենք, հարբեցողությամբ զբաղվենք կամ թմրադեղեր օգտագործենք։

Աստված ատում է համասեռամոլությունը, մարդասպանությունն ու աբորտը։ Նա չի ուզում, որ լինենք ագահ կամ կռիվ անենք։

Մենք չպետք է երկրպագենք պատկերների կամ արձանների։ Չպետք է նաև ոգեհարցությամբ զբաղվենք։

Դրախտում, որը շուտով լինելու է երկրի վրա, չեն լինի վատ գործեր անող մարդիկ։

Արա այն, ինչ բարի է։ Մատթեոս 7։12

Աստծուն հաճելի լինելու համար պետք է ընդօրինակենք իրեն։

Սիրիր մարդկանց ու նրանց հանդեպ եղիր բարի և առատաձեռն։

Ազնիվ եղիր։

Պատմիր բոլորին Եհովայի և նրա նպատակների մասին (Եսայիա 43։10

Եղիր ողորմած ու ներող։