ՄԱՍ 14

Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ նվիրված ես Եհովային

Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ նվիրված ես Եհովային

Աստծու կողմը կանգնիր։ 1 Պետրոս 5։6–9

Մի՛ մասնակցիր որևէ արարողության, որը չի համապատասխանում Աստվածաշնչին։ Դրա համար պետք է համարձակ լինես։

Մի՛ խառնվիր ազգերի քաղաքական գործերին. նրանք չեն աջակցում Եհովային և նրա Թագավորությանը։

Ճիշտ ընտրություն կատարիր. լսիր Աստծուն։ Մատթեոս 7։24, 25

Ընկերակցիր Եհովայի վկաների հետ։ Նրանք կօգնեն քեզ մոտենալ Աստծուն։

Շարունակիր սովորել Աստծու մասին և աշխատիր հետևել նրա պատվերներին։

Երբ քո հավատը ամրանա, լավ կլինի, որ նվիրվես Եհովային և մկրտվես (Մատթեոս 28։19

Լսիր Աստծուն։ Կարդա Աստվածաշունչը և խնդրիր Եհովայի վկաներին օգնել քեզ հասկանալու այն։ Կիրառիր այն, ինչ սովորում ես։ Եթե այդպես անես, դու կապրես հավիտյան (Սաղմոս 37։29