ՄԱՍ 7

Ո՞վ էր Հիսուսը

Ո՞վ էր Հիսուսը

Եհովան Հիսուսին երկիր ուղարկեց։ 1 Հովհաննես 4։9

Եթե ուզում ենք Եհովային հաճելի լինել, մենք պետք է լսենք նաև մեկ այլ կարևոր անձնավորության։ Ադամին ստեղծելուց շատ առաջ Եհովան երկնքում ստեղծեց մի զորեղ ոգեղեն էակ։

Հետագայում Եհովան ուղարկեց նրան երկիր։ Նա ծնվեց Բեթլեհեմում Մարիամ անունով մի կույսից։ Նորածնին անվանեցին Հիսուս (Հովհաննես 6։38

Հիսուսը կատարելապես դրսևորեց Աստծու հատկությունները։ Նա բարի մարդ էր, սիրում էր բոլորին, և մարդիկ անկաշկանդ շփվում էին նրա հետ։ Հիսուսն անվախորեն սովորեցրեց մարդկանց Եհովայի մասին ճշմարտությունը։

Հիսուսը բարի գործեր արեց, բայց նրան ատեցին։ 1 Պետրոս 2։21–24

Հիսուսը բուժեց հիվանդների և հարություն տվեց մահացածների։

Կրոնական առաջնորդները ատեցին Հիսուսին, քանի որ նա մարդկանց առաջ բացահայտեց իրենց կեղծ ուսմունքները և չար գործերը։

Կրոնական առաջնորդների դրդմամբ հռոմեացիները ծեծեցին Հիսուսին և սպանեցին նրան։