Ինչպե՞ս առավելագույնս օգուտ քաղել աստվածաշնչյան այս դասընթացից

Ինչպե՞ս առավելագույնս օգուտ քաղել աստվածաշնչյան այս դասընթացից

Ուսումնասիրիր ուսուցչի օգնությամբ։ Խնդրիր, որ այս գրքույկը տված անհատը քեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրի, կամ լրացրու հայտ jw.org կայքում։

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Կարդա բոլոր պարբերությունները, այդ թվում՝ թավատառով գրված հարցերը (Ա) և գլխավոր մտքերն ընդգծող աստվածաշնչյան համարները (Բ)։ Նկատի առ, որ որոշ համարներից առաջ գրված է «կարդա»։

ՄԻՋՆԱՄԱՍ

«Իմանանք ավելին» բաժնում տեղ գտած նախաբանը (Գ) ցույց է տալիս, թե ինչի մասին է խոսվելու։ Ենթավերնագրերը (Դ) ներկայացնում են գլխավոր մտքերը։ Կարդա աստվածաշնչյան համարները, պատասխանիր հարցերին և դիտիր տեսանյութերը (Ե)։

Ուշադրություն դարձրու նկարներին, նկարների մակագրություններին (Զ) և մտածիր, թե ինչ կարող ես պատասխանել «Ոմանք ասում են» (Է) բաժնում տեղ գտած պնդումներին։

ՎԵՐՋԻՆ ՄԱՍ

«Ամփոփում» և «Վերհիշենք» (Ը) բաժինները ամփոփում են դասը։ Լրացրու դասն ավարտելու ամսաթիվը։ «Նպատակ դիր» (Թ) բաժնում առաջարկվում է, թե ինչպես կիրառես սովորածդ։ «Բացահայտիր ավելին» (Ժ) բաժնում տեղ են գտել հավելյալ նյութեր, որոնք կարող ես ինքդ կարդալ և դիտել։

Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչում գտնել համարները

Աստվածաշնչյան համարները մեջբերելու համար նախ նշվում է գրքի անունը (Ա), գլուխը (Բ), ապա՝ համարը կամ համարները (Գ)։ Օրինակ՝ Հովհաննես 17։3 նշանակում է «Հովհաննես» գրքի 17-րդ գլխի 3-րդ համարը։