Իսկական կյանքը

Իսկական կյանքը
  1. 1. Օր է նոր բացվում, սիրտն է մեր ցնծում. հին աշխարհն անհետ գնաց:

    Շուրջն է մեր խաղաղ. չկա տագնապ ու վախ.

    Սա պատրանք չէ կամ երազ:

    Եկ վայելենք մենք միասին Յահի գործերը:

    Ամեն մի պահը նոր կյանքի նրա նվերն է:

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Բայց մինչ դա հույսը մեզ ուժ կտա:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ու կշողա դրախտը, և կզգանք մենք բերկրանք ամեն վայրկյան,

    Եվ Եհովա Հայրը մեզ կտա այդ կյանքը իսկական,

    Կյանքը իսկական:

  2. 2. Եռանդն է վառ, առույգ ենք ու կայտառ. նոր աշխարհ ենք կառուցում:

    Տե՛ս, մեր կողքին ընկերներն են մեր անգին. խինդ ու սեր՝ ամեն սրտում:

    Դառն արցունքներ էլ չեն հոսի քո աչքերից:

    Հավերժ պիտի ցոլա դեմքիդ վառ ժպիտ, ժպիտ:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ու կշողա դրախտը, և կզգանք մենք բերկրանք ամեն վայրկյան,

    Եվ Եհովա Հայրը մեզ կտա այդ կյանքը իսկական,

    Կյանքը իսկական:

    (ՄԻՋԵՐԳ)

    Իսկ մինչ այդ թող այս պատկերը միշտ պահենք մեր առաջ.

    Մոտ է շատ... Հույսով լցված գնանք առաջ աննահանջ:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ու կշողա դրախտը, և կզգանք մենք բերկրանք ամեն վայրկյան,

    Եվ Եհովա Հայրը մեզ կտա այդ կյանքը իսկական:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Կշողա դրախտը, և կզգանք մենք բերկրանք ամեն վայրկյան,

    Եվ Եհովա Հայրը մեզ կտա այդ կյանքը իսկական,

    Կյանքը իսկական:

    (ՎԵՐՋԵՐԳ)

    Կտեսնես, կտեսնես

    Կյանքն իսկական:

    Կտեսնես, կտեսնես

    Կյանքն իսկական:

    Կտեսնես, կտեսնես

    Կյանքն իսկական:

    Կտեսնես, կտեսնես

    Կյանքն իսկական: