Մենք չենք լռի

Մենք չենք լռի
  1. 1. Շատ մոտ է օրն Աստծու.

    Նշանն ենք հստակ տեսնում։

    Սակայն շուրջը մեր դեռ կան հեզեր,

    Որ հույս չունեն սրտում։

  2. 2. Պիտի նրանց փնտրենք,

    Չքնաղ մեր հույսով սփոփենք։

    Թող դիմենք Յահին. կտա ոգին,

    Որ լուրն անվախ պատմենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ջերմ կրակ է խոսքն Աստծու.

    Վառվում է մեր սրտում։

    Երբեք այն չի մարի։

    Չենք կարող պահել մեր մեջ

    Յահի խոսքերն անշեջ։

    Անշուշտ մենք չենք լռի։

    Մենք չենք լռի։

  3. 3. Ողջ ուժը մեր լարենք,

    Հրատապ այս գործն անենք։

    Թող վստահ ու քաջ գնանք առաջ,

    Մինչև Հոր հետ հաղթենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ջերմ կրակ է խոսքն Աստծու.

    Վառվում է մեր սրտում։

    Երբեք այն չի մարի։

    Չենք կարող պահել մեր մեջ

    Յահի խոսքերն անշեջ։

    Անշուշտ մենք չենք լռի։

    Մենք չենք լռի։

    (ՄԻՋԵՐԳ)

    Ամեն վայրկյանը թանկ է. լույսը թող սփռենք։

    Աստված կօրհնի մեր ջանքը. թող կանգ չառնենք,

    Հոր կամքն անենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ջերմ կրակ է խոսքն Աստծու.

    Վառվում է մեր սրտում։

    Երբեք այն չի մարի։

    Չենք կարող պահել մեր մեջ

    Յահի խոսքերն անշեջ։

    Անշուշտ մենք չենք լռի։

    Մենք չենք լռի։

    Մենք չենք լռի։

    Մենք չենք լռի։