Եկ շրջենք, զմայլվենք

Եկ շրջենք, զմայլվենք
  1. 1. Թռչում եմ ես, աչքերս փակ,

    Խաղաղ աշխարհ՝ մեր Աստծու քաղաք։

    Հետս եկ,

    Եկ շրջենք,

    Զմայլվենք։

  2. 2. Երազ չէ սա, այլ հենց կյանքն է մեր.

    Եհովան զուր չի թափում խոսքեր։

    Դու հետս եկ,

    Եկ շրջենք,

    Զմայլվենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Շուրջը քո

    Ուրախ կարկաչ է ու սեր միայն։

    Հոր կամքով՝

    Մենք վայելում ենք, օ՜հ, կյանքն իսկական.

  3. 3. Նոր զարթնած սրտում՝ կյանքի թրթիռ.

    Աստված հարթեց մեղքի ամեն կնճիռ։

    Հետս եկ,

    Եկ շրջենք,

    Զմայլվենք։

  4. 4. Ցավի այն գետը հովտում մռայլ...

    Ընդմիշտ կորած մի հուշ է, հին անցյալ։

    Հետս եկ,

    Եկ շրջենք,

    Զմայլվենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Շուրջը քո

    Ուրախ կարկաչ է ու սեր միայն։

    Հոր կամքով՝

    Մենք վայելում ենք, օ՜հ, կյանքն իսկական։

  5. 5. Ունի հավատն իմ ժայռե խոր հիմք.

    Յահի սուրբ խոսքն է անեղծ կնիք։

    (ՄԻՋԵՐԳ)

    Եկ ու տես

    Քո աչքով

    Կյանքն անխռով՝

    Լցված անվերջ բերկրանքով։

    Եկ, տես։

  6. 6. Դե՛, թռիր, աչքերդ փակ,

    Խաղաղ մի աշխարհ՝ Աստծու քաղաք։

    Հետս եկ,

    Եկ շրջենք,

    Զմայլվենք։