Էլ ո՞ւմ մոտ պիտի գնամ

Էլ ո՞ւմ մոտ պիտի գնամ
  1. 1. Աշխարհում մահամերձ

    Ես լսեցի Հիսուսին։

    Ճամփաս նա լուսեց,

    Որ հասնեմ նոր կյանքին։

    Բարի Հովվիս հետ

    Ուղիս կանցնեմ անմոլոր։

    Կգամ վերջնակետ՝

    Մեղմ ձայնին անսալով։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Շուրջս հնչող խորթ կանչը

    Երբեք չի լսի ականջս։

    Ինչ էլ օտարն ասի,

    Ճիշտ ուղին ես չեմ թողնի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Էլ ո՞ւմ մոտ պիտի գնամ,

    Որտե՞ղ ծածկվեմ, երբ օրն ամպած է։

    Էլ ո՞ւմ մոտ պիտի գնամ։

    Օտար ձայնը խայծ է,

    Մահվան ձիգ մի ցանց է։

    Միայն Հովվիս ձայնին միշտ կանսամ։

  2. 2. Ես Հովվիս ջերմ գրկում

    Գառնուկ եմ՝ սիրտս խաղաղ։

    Վառ սեր է ցողում

    Ընտանիքս չքնաղ։

    Լսում եմ Փրկչի

    Խոսքերն՝ անվերջ կյանք տվող,

    Տեսնում դրախտի

    Ջինջ արևը ծագող։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Չի լսի ականջս

    Իմ շուրջը հնչող խորթ կանչը։

    Յահն է տվել ինձ կյանք.

    Չեմ թողնի ճամփան շիտակ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Էլ ո՞ւմ մոտ պիտի գնամ,

    Որտե՞ղ ծածկվեմ, երբ օրն ամպած է։

    Էլ ո՞ւմ մոտ պիտի գնամ։

    Օտար ձայնը խայծ է,

    Մահվան ձիգ մի ցանց է։

    Միայն Հովվիս ձայնին միշտ կանսամ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Էլ ո՞ւմ մոտ պիտի գնամ,

    Որտե՞ղ ծածկվեմ, երբ օրն ամպած է։

    Էլ ո՞ւմ մոտ պիտի գնամ։

    Օտար ձայնը խայծ է,

    Մահվան ձիգ մի ցանց է։

    Միայն Հովվիս ձայնին միշտ կանսամ։

    Էլ ո՞ւմ մոտ պիտի գնամ...

    Չեմ թողնի երբեք ճամփան իմ Սյան։