Մենք մի սիրտ ենք, մի բռունցք ենք

Մենք մի սիրտ ենք, մի բռունցք ենք
  1. 1. Պատում է մեզ մութ ամպը

    Ու բերում մրրիկ հուժկու։

    Վայրագ քամին՝ հալածանքը,

    Դուռն է մեր կրկին թակում։

    Բայց անվախ են մեր սրտերը.

    Մենք ունենք ամրոց անառ։

    Եվ Չարի շինած զենքերը

    Չեն կոտրի մեր կամքը, Հա՛յր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք մի սիրտ ենք, մի բռունցք ենք,

    Որ երկրում էլ որ ապրենք։

    Գերիշխա՛ն, դու մեզ թիկունք ես.

    Միասին կանգուն ենք մենք,

    Միասին կանգուն ենք մենք։

  2. 2. Աչքերը մեր ուղղում ենք

    Քեզ, Եհո՛վա, մեր Փրկի՛չ։

    Ոգիդ տալով մեզ՝ փաստում ես

    Սերը քո՝ անսպառ ու ջինջ։

    Օվկիանի նման այն խորն է.

    Դու երբեք մեզ չես լքի։

    Առհավետ, մեր Հա՛յր, մենք քոնն ենք.

    Քեզանից մեզ չեն խլի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք մի սիրտ ենք, մի բռունցք ենք,

    Որ երկրում էլ որ ապրենք։

    Գերիշխա՛ն, դու մեզ թիկունք ես.

    Միասին կանգուն ենք մենք։

    (ՄԻՋԵՐԳ)

    Կտանենք զրկանքը,

    Չէ՞ որ դու ես մեր կողքին։

    Մեր սրտի ամեն մի զարկը

    Քեզ համար է, Հա՛յր անգին:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք մի սիրտ ենք, մի բռունցք ենք,

    Որ երկրում էլ որ ապրենք։

    Գերիշխա՛ն, դու մեզ թիկունք ես.

    Միասին կանգուն ենք մենք,

    Միասին կանգուն ենք մենք։