Մո՛տ եկ ինձ

Մո՛տ եկ ինձ
  1. 1. Զգում եմ՝ տանն եմ ես.

    Հայրը ինձ գտավ, իր ջերմ սիրով պատեց։

    Երբ անզոր դարձա կռվում,

    Հույսն իսպառ մարեց իմ ներսում։

    Մեկնեց այդժամ իր ձեռքն Աստված

    Եվ սրբեց աչքերս թաց։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հոր կոչն է. «Մո՛տ եկ ինձ, մո՛տ եկ ինձ,

    Կմոտենամ ես քեզ։

    Դու գանձն ես իմ, գանձն ես իմ.

    Հոգիդ ադամանդ է, տե՛ս։

    Ե՛կ, որ օգնեմ՝ փայլես»։

  2. 2. Ա՜խ, սրտիս խորքում

    Իմ հուշերը սև հին վերքեր են միշտ բացում։

    Ինձ ներելն է շատ դժվար,

    Բայց աղոթքն է ուժ, ուժ անսպառ։

    Գիտեմ՝ Յահի գրկում եմ ես.

    Իր աջով ինձ վեր հանեց։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հոր կոչն է. «Մո՛տ եկ ինձ, մո՛տ եկ ինձ,

    Կմոտենամ ես քեզ։

    Դու գանձն ես իմ, գանձն ես իմ.

    Հոգիդ ադամանդ է, տե՛ս։

    Ե՛կ, որ օգնեմ՝ փայլես»։

    (ՄԻՋԵՐԳ)

    Ծանոթ չէր ինձ անունն իմ Հոր,

    Երբ լավն իմ մեջ տեսավ։

    Շատ մոտ է՝ մեկ աղոթք այն կողմ.

    Նա ինձ Ընկեր դարձավ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հոր կոչն է. «Մո՛տ եկ ինձ, մո՛տ եկ ինձ,

    Կմոտենամ ես քեզ։

    Դու գանձն ես իմ, գանձն ես իմ.

    Հոգիդ ադամանդ է, տե՛ս։

    Ե՛կ, որ օգնեմ՝ փայլես»։