Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Եբրայեցիներ 11։1. «Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնն է»

Եբրայեցիներ 11։1. «Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնն է»

 «Հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան, և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբրայեցիներ 11։1, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւացող բաների ապացոյցն է» (Եբրայեցիներ 11։1, «Արարատ» թարգմանություն»)։

Եբրայեցիներ 11։1-ի նշանակությունը

 Այս համարը տալիս է հավատի ամենահակիրճ աստվածաշնչյան սահմանումը և ընդգծում է, որ այն ավելին է, քան պարզապես ինչ-որ բանի կուրորեն վստահելը։

 «Հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան»։ Եբրայեցիներ 11։1-ի բնագրային տեքստում հունարեն «հավատ» բառը ունի վստահության և հաստատապես համոզված լինելու իմաստ։ Այդպիսի հավատը հիմնված չէ ցանկությունների ու երազանքների վրա։ Այն «լիակատար համոզվածություն է»։ «Լիակատար համոզվածություն» a թարգմանված հունարեն արտահայտությունը կարող է թարգմանվել նաև որպես «սեփականության իրավունքի վկայական»։ Այն երաշխիք է և տալիս է համոզվածություն, որ տվյալ գույքը պատկանում է որևէ մեկին։

 «Հավատը.... ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն»։ Հավատը հիմնված է հավաստի փաստերի վրա։ Այդ փաստերը այնքան ծանրակշիռ են, որ մղում են մարդուն տեսնել այն, ինչ չի երևում։

Եբրայեցիներ 11։1-ի համատեքստը

 Աստվածաշնչի «Եբրայեցիներ» գիրքը գրել է Պողոս առաքյալը։ Այն ուղղված էր առաջին դարում Երուսաղեմում և դրա հարակից տարածքներում ապրող քրիստոնյաներին։ Իր նամակի այս հատվածում նա խոսում է հավատի կարևորության մասին։ Օրինակ՝ Պողոսը այսպիսի բան է գրում. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6)։ Եբրայեցիներ 11։1-ում հավատի սահմանումը տալուց հետո Պողոսը խոսում է մի շարք տղամարդկանց և կանանց մասին, որոնք դրսևորել են այս հատկությունը։ Նա պատմում է, թե աստվածաշնչյան այս կերպարներն ինչպես են հավատ դրսևորել՝ վարվելով Աստծու կամքին ներդաշնակ (Եբրայեցիներ 11։4–38

a «Լիակատար համոզվածություն» թարգմանված հունարեն հիպոստասիս բառը բառացի կարող է նշանակել «այն, ինչ ընկած է որևէ բանի տակ, հիմք»։