Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 40։31-ի բացատրությունը. «Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը»

Եսայիա 40։31-ի բացատրությունը. «Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը»

 «Բայց Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը։ Նրանք կբարձրանան դեպի վեր, ասես արծվի թևերով, կվազեն և ուժասպառ չեն լինի, կքայլեն և չեն հոգնի» (Եսայիա 40։31, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Բայց Տիրոջն ապաւինողները կ’նորոգուին ոյժով, թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս, կ’վազեն եւ չեն վաստակիլ, կ’գնան եւ չեն յոգնիլ» (Եսայիա 40։31, «Արարատ» թարգմանություն)։

Եսայիա 40։31-ի նշանակությունը

 Եհովա a Աստված հավաստիացնում է, որ երբ իր ծառաները դժվարությունների բախվեն, նրանց կտա անհրաժեշտ զորությունը, որպեսզի հաղթահարեն դրանք։

 «Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը»։ Նրանք, ովքեր հավատում են, որ Աստված զորություն ունի և ցանկանում է օգնել իր ծառաներին, կարող են իրենց հույսը դնել նրա վրա (Առակներ 3։5, 6)։ Աստված մեզ կարող է զորացնել տարբեր կերպերով. դրանցից մեկը նրա գործուն ուժն է, կամ՝ սուրբ ոգին (Ղուկաս 11։13

 «Նրանք կբարձրանան դեպի վեր, ասես արծվի թևերով»։ Այս համեմատությունը ցույց է տալիս, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Աստծու զորությունը մարդու վրա։ Արծիվը վեր է բարձրանում՝ օգտվելով տաք օդի վերընթաց հոսանքներից։ Երբ նա վերընթաց հոսանք է գտնում, տարածում է իր թևերը և պտույտներ գործելով այդ հոսանքի մեջ՝ ավելի ու ավելի է բարձրանում դեպի վեր։ Մի տաք հոսանքից մյուսը տեղափոխվելով՝ արծիվները կարող են նվազագույն էներգիա ծախսելով ժամեր շարունակ մնալ օդում։

 «Կվազեն և ուժասպառ չեն լինի»։ Կյանքի խնդիրները մեզ ուժասպառ են անում թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ առումներով, բայց Աստծու տված զորության շնորհիվ մենք կարող ենք դիմանալ։ Այն կարող է մեզ ուժ տալ, որ ճիշտ վարվենք՝ չնայած խիստ ճնշումներին։ Պողոս առաքյալը, ով լուրջ խնդիրներ էր դիմագրավել, հետևյալը գրեց. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13

Եսայիա 40։31-ի համատեքստը

 Աստված ներշնչել է Եսայիա մարգարեին գրել այս խոսքերը մ.թ.ա. 8-րդ դարում։ Թեև աստվածաշնչյան այս համարը վերաբերում է Աստծու բոլոր ծառաներին, սակայն Եհովան այս խոսքերով հավանաբար ցանկացավ քաջալերել այն հրեաներին, որոնք 70 տարի գերի էին լինելու Բաբելոնում։ Երբ հրեաները վերադառնում էին գերությունից, նրանք տեսան, թե ինչպես են իրականանում Աստծու այս խոստումները (Եսայիա 40:1–3)։ Աստված ուժ տվեց նրանց, որպեսզի մ.թ.ա. 537 թ.-ին անցնեն Բաբելոնից Երուսաղեմ տանող երկար ու դժվար ճանապարհը (Եսայիա 40։29 b

a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18

b Գերիների անցած ճանապարհը մոտ 1 600 կմ (1 000 մղոն) էր։