Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 16։33. «Ես հաղթեցի աշխարհին»

Հովհաննես 16։33. «Ես հաղթեցի աշխարհին»

 «Այս բաները ձեզ ասացի, որ իմ միջոցով խաղաղություն ունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16։33, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16։33, «Արարատ» թարգմանություն)։

Հովհաննես 16։33-ի նշանակությունը

 Այս ջերմ խոսքերով Հիսուսը վստահեցրեց իր հետևորդներին, որ նրանք նույնպես կարող են հաճեցնել Աստծուն՝ չնայած հալածանքին ու հակառակությանը։

 «Այս բաները ձեզ ասացի, որ իմ միջոցով a խաղաղություն ունենաք»։ Համարի շարունակությունը ցույց է տալիս, որ այս խաղաղությունը պայմանավորված չէր լինելու դժվարությունների բացակայությամբ։ Իրականում անհատը ունենալու էր մտքի և սրտի խաղաղություն։ Այս ներքին հանգստությունը հնարավոր է ունենալ միայն Հիսուսի «միջոցով», ով խոստացել էր ուղարկել սուրբ ոգին։ Այս զորեղ «օգնականը» Հիսուսի աշակերտներին օգնելու էր հաղթահարել ցանկացած դժվարություն (Հովհաննես 14։16, 26, 27

 «Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք»։ Հիսուսն անկեղծորեն զգուշացրեց իր աշակերտներին, որ նրանք բախվելու էին այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են անարդարությունն ու հալածանքը (Մատթեոս 24։9; 2 Տիմոթեոս 3։12)։ Այնուամենայնիվ, նրանք քաջ լինելու պատճառ ունեին (Հովհաննես 16։33)։

 «Ես հաղթեցի աշխարհին»։ Համարում օգտագործված «աշխարհ» բառը վերաբերում է Աստծուց b օտարացած անարդար մարդկանց հասարակությանը։ 1 Հովհաննես 5։19-ում ասվում է. «Ամբողջ աշխարհը Չարի [կամ Սատանայի] իշխանության տակ է»։ Այդ իսկ պատճառով «աշխարհի» մարդիկ մտածում և գործում են Աստծու կամքին հակառակ (1 Հովհաննես 2։15–17

 Սատանան և նրա աշխարհը փորձեցին խանգարել Հիսուսին՝ կատարելու Աստծու կամքը, որը ներառում էր ուրիշներին Աստծու մասին սովորեցնելը և իր կատարյալ կյանքը որպես փրկագին տալը (Մատթեոս 20։28; Ղուկաս 4։13; Հովհաննես 18։37)։ Սակայն Հիսուսը թույլ չտվեց, որ աշխարհը ազդի իր մտածելակերպի վրա և հեռացնի իրեն Աստծուց։ Նա մինչև մահ հավատարիմ մնաց Աստծուն։ Այդպիսով նա կարողացավ ասել, որ հաղթել է աշխարհին, և որ Սատանան՝ «աշխարհի իշխանը», «իշխանություն չունի [իր] վրա» (Հովհաննես 14։30

 Իր օրինակով Հիսուսը ցույց տվեց, որ իր աշակերտները նույնպես կարող են հավատարիմ մնալ Աստծուն, նույնիսկ երբ նրանց անարատությունը փորձվի։ Այլ խոսքերով Հիսուսը կարծես ուզում էր ասել. «Եթե ես հաղթեցի աշխարհին, դուք էլ կհաղթեք»։

Հովհաննես 16։33-ի համատեքստը

 Հիսուսն այս խոսքերն ասաց իր մահվանը նախորդող գիշերը։ Առիթից օգտվելով՝ նա ցանկացավ իր վերջին խորհուրդը տալ հավատարիմ առաքյալներին։ Նա որոշ կարևոր տեղեկություններ հայտնեց նրանց. առաքյալներն այլևս չէին տեսնելու իրեն, հալածվելու էին և նույնիսկ սպանվելու (Հովհաննես 15։20; 16։2, 10)։ Քանի որ դա կարող էր վախեցնել նրանց, Հիսուսը իր խոսքը եզրափակեց Հովհաննես 16։33-ում արձանագրված քաջալերական ու սրտապնդիչ բառերով։

 Հիսուսի խոսքերն ու օրինակը նաև այսօր կարող են քաջալերական լինել իր հետևորդների համար։ Բոլոր քրիստոնյաները կարող են հավատարիմ մնալ՝ չնայած փորձություններին։

a Հունարեն «իմ միջոցով» արտահայտությունը կարող է նաև թարգմանվել «ինձ հետ միության մեջ»։ Այսինքն՝ այս խոսքերով Հիսուսն ուզում էր ասել, որ իր աշակերտները խաղաղություն կունենան, եթե միության մեջ լինեն իր հետ։

b «Աշխարհ» բառը նույն իմաստով է օգտագործված նաև Հովհաննես 15։19 և 2 Պետրոս 2։5 համարներում։