Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 12։2. «Վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ»

Հռոմեացիներ 12։2. «Վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ»

 «Եվ այլևս մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիներ 12։2, «Արարատ» թարգմանություն (Նոր))։

Հռոմեացիներ 12։2-ի նշանակությունը

 Այն մարդիկ, որոնք ուզում են հաճեցնել Աստծուն, պետք է ոչ միայն խուսափեն վատ ազդեցությունից, այլ նաև փոխեն իրենց հատկությունները։ Սակայն Աստված իրեն պաշտողներին չի ստիպում փոխվել. նրանք դա անում են, որովհետև սիրում են իրենց Ստեղծչին և հասկանում են, որ նրա չափանիշները ողջամիտ են, բարությունից են մղված և մեր օգտի համար են (Եսայիա 48։17

 «Այլևս մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը»։ «Այս աշխարհ» արտահայտությունը վերաբերում է մարդկային հասարակությանը, որի չափանիշները, սկզբունքները և վարվելակերպը չեն արտացոլում Աստծու արժեքներն ու մտածելակերպը (1 Հովհաննես 2։15–17)։ Աշխարհը շարունակ ճնշում է բանեցնում բոլորի վրա, և այդ ճնշումը կարող է ձևավորել անհատի հատկությունները և ազդել վարքագծի վրա։ Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցելու համար անհատը պետք է դիմադրի այս ճնշմանը, այլապես նա կորդեգրի Աստծուն տհաճ հատկություններ, որոնք կվնասեն իրեն (Եփեսացիներ 2։1–3; 4։17–19

 «Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը»։ Անհատը նաև պետք է փորձի փոխվել ներքուստ։ Հունարեն բառը, որը թարգմանվել է «վերափոխվել», հուշում է մեզ, որ խոսքը մեծ փոփոխությունների մասին է, ինչպես, օրինակ, թրթուռի՝ թիթեռի վերածվելը։ Այն մարդիկ, որոնք երկրպագում են Աստծուն, պետք է հագնեն «նոր անձնավորությունը» (Եփեսացիներ 4։23, 24; Կողոսացիներ 3։9, 10

 «Հավաստիա[ցեք], թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը»։ Աստված ուզում է, որ իրեն պաշտողները իրենց հավատալիքների հետ կապված կասկածներ չունենան։ Դրա համար նրանք պետք է ուսումնասիրեն Աստծու Խոսքը, կիրառեն այնտեղ գրվածները և իրենց փորձով համոզվեն, որ Աստծու չափանիշներով ապրելը միայն օգուտներ է բերում (Սաղմոս 34։8

Հռոմեացիներ 12։2-ի համատեքստը

 Հռոմեացիներ 12-րդ գլխում խոսվում է Աստծուն ընդունելի երկրպագության մասին, որն առնչվում է մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Կուրորեն հավատալու և զգացմունքներով առաջնորդվելու փոխարեն անհատից ակնկալվում է գործի դնել իր «բանականությունը» (Հռոմեացիներ 12։1, 3)։ Այդ գլխում նաև գործնական խորհուրդներ են տրվում այն մասին, թե ինչպես Աստծուն հաճելի հատկություններ դրսևորենք, ինչպես վարվենք ուրիշների հետ և թե ինչ անենք, երբ մեզ վատ են վերաբերվում (Հռոմեացիներ 12։9–21