Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 5։8. «Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք»

Հռոմեացիներ 5։8. «Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք»

 «Բայց Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմեացիներ 5։8, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռաւ» (Հռոմեացիներ 5։8, «Արարատ» թարգմանություն)։

Հռոմեացիներ 5:8-ի նշանակությունը

 Եհովա a Աստված ցույց տվեց մեր հանդեպ ունեցած իր մեծ սերը, երբ թույլ տվեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մահանալ մեղավոր մարդկանց համար (Հովհաննես 3։16)։ Լինելով մեղավոր՝ մարդիկ հակված են Աստծու հաստատած չափանիշներին հակառակ մտածել և գործել (Կողոսացիներ 1։21, 22)։ Սակայն Աստված մեզ հնարավորություն է տվել հաշտվել իր հետ «նրա Որդու մահով» (Հռոմեացիներ 5։10)։ Արդյունքում մենք կարող ենք լավ փոխհարաբերություններ հաստատել Աստծու հետ այսօր և վայելել հավիտենական կյանք ապագայում (Հռոմեացիներ 5։11; 1 Հովհաննես 4։9, 10

Հռոմեացիներ 5:8-ի համատեքստը

 Պողոս առաքյալը այս խոսքերը գրեց Հռոմում ապրող քրիստոնյաներին։ Հռոմեացիներին ուղղված նամակի 5-րդ գլխում Պողոսը բացատրեց, թե քրիստոնյաները ուրախ լինելու և ամուր հույս ունենալու ինչ հիմքեր ունեն (Հռոմեացիներ 5։1, 2)։ Այդ հույսը «չի հիասթափեցնում», քանի որ հիմնված է Աստծու մեծ սիրո վրա, որը նա դրսևորեց՝ Հիսուսին մեզ համար զոհաբերելով (Հռոմեացիներ 5։5, 6)։ Հիսուսը լիովին հնազանդվեց Աստծուն, ինչում թերացավ մեր նախածնողը՝ Ադամը (Հռոմեացիներ 5։19)։ Ադամի անհնազանդության պատճառով իր սերունդները մեղք ու մահ ժառանգեցին (Հռոմեացիներ 5։12)։ Դրան հակառակ՝ Հիսուսի հնազանդությունը և մահը մարդկության առաջ բաց արեցին հավիտենական կյանքի դռները (Հռոմեացիներ 5։21

a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83:18