Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 1։37. «Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ»

Ղուկաս 1։37. «Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ»

 «Չէ՞ որ չկա մի խոսք, որ Աստված ասի ու չկարողանա կատարել» (Ղուկաս 1։37, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1։37, «Արարատ» թարգմանություն)։

Ղուկաս 1։37-ի նշանակությունը

 Ամենակարող Աստված կարող է անել բաներ, որ մարդկային տեսանկյունից անհնարին են։ Ոչինչ չի կարող հետ պահել նրան իր խոստումները կատարելուց։

 Քանի որ Եհովա a Աստծու խոսքերը միշտ իրականանում են, Ղուկաս 1։37-րդ համարը կարող է նաև թարգմանվել «Աստծու խոստումները երբեք չեն ձախողվում» կամ «Աստծու համար ոչինչ անհնարին չէ»։ Հունարեն բնագիր տեքստի այս թարգմանությունները փոխանցում են միևնույն հիմնական ճշմարտությունը. Աստծու տված ոչ մի խոստում առանց կատարվելու չի մնա, քանի որ նրա համար անհնարին ոչինչ չկա (Եսայիա 55։10, 11

 Աստծու խոստումների մասին նմանատիպ արտահայտություններ հանդիպում են ամբողջ Աստվածաշնչում։ Օրինակ՝ Եհովան հրեշտակի միջոցով հայտնեց Աբրահամին, որ նրա ամուլ կին Սառան կհղիանա՝ չնայած տարեց հասակին։ Հետո Աստված ասաց. «Կա՞ արդյոք Եհովայի համար որևէ անհնարին բան» (Ծննդոց 18։13, 14)։ Հետագայում Հոբ նահապետը, Աստծու ստեղծագործությունների շուրջ խորհրդածելով, նշեց. «Չկա մի մտադրություն, որ անիրագործելի լինի քեզ համար» (Հոբ 42։2)։ Իսկ երբ Հիսուսի հետևորդները մտահոգություն հայտնեցին, որ փրկության համար Աստծու սահմանած չափանիշներով ապրելը վեր է իրենց ուժերից, Հիսուսը հիշեցրեց նրանց. «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19։25, 26 b

Ղուկաս 1։37-ի համատեքստը

 Ղուկաս 1։37-ում գրվածը ասել է Գաբրիել անունով մի հրեշտակ, երբ խոսում էր Մարիամ անունով մի երիտասարդ հրեա կույսի հետ։ Գաբրիելը դրանից քիչ առաջ հայտնել էր, որ Մարիամը ծնելու է «Բարձրյալի որդուն» և պետք է «նրա անունը Հիսուս դնի»։ Վերջինս դառնալու էր Աստծու Թագավորության Թագավորը, որը իշխելու էր հավիտյան (Ղուկաս 1։26-33; Հայտնություն 11։15

 Մարիամը հարցրեց, թե նման բան ինչպես է հնարավոր, չէ՞ որ ամուսնացած չէր և «հարաբերություն չէր ունեցել տղամարդու հետ» (Ղուկաս 1։34, 35)։ Գաբրիելն էլ պատասխանեց, որ Աստված օգտագործելու է սուրբ ոգին՝ իր գործուն ուժը։ Այդ ժամանակ Հիսուսը երկնքում Աստծու ոգեղեն Որդին էր։ Ուստի Եհովան, օգտագործելով իր սուրբ ոգին, Որդու կյանքը երկնքից տեղափոխեց Մարիամի արգանդ (Հովհաննես 1։14; Փիլիպպեցիներ 2։5-7)։ Այսպիսով Մարիամը հրաշքով հղիացավ։ Աստծու զորության հանդեպ նրա հավատը ամրացնելու համար հրեշտակն ասաց, որ վերջերս նրա բարեկամ Եղիսաբեթը «ծեր հասակում» հղիացել է։ Եղիսաբեթը և նրա ամուսինը՝ Զաքարիան, երեխաներ չունեին, քանի որ Եղիսաբեթը ամուլ էր (Ղուկաս 1։36)։ Նրանց որդի Հովհաննես Մկրտչի ծառայության մասին Եհովան նույնպես մարգարեացել էր (Ղուկաս 1։10-16; 3։1-6

 Այս ամենից հետո Գաբրիել հրեշտակը ասաց Ղուկաս 1։37-ի խոսքերը՝ թերևս ի մտի ունենալով Մարիամին ու Եղիսաբեթին։ Այս խոսքերը այսօր էլ են վստահեցնում Եհովայի ծառաներին, որ նա կշարունակի պահել իր խոստումները։ Դրանցից մեկի համաձայն՝ նա մարդկային կառավարությունները փոխարինելու է իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի արդար իշխանությամբ, ով նշանակված է որպես Աստծու երկնային Թագավորության Թագավոր (Դանիել 2։44; 7։13, 14

 Դիտիր «Ղուկաս» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։