Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Փիլիպպեցիներ 4։8. «Ինչը որ ճշմարիտ է.... շարունակ այս բաների մասին մտածեք»

Փիլիպպեցիներ 4։8. «Ինչը որ ճշմարիտ է.... շարունակ այս բաների մասին մտածեք»

 «Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք» (Փիլիպպեցիներ 4։8, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութիւնով է, ինչ որ պարկեշտութիւնով, ինչ որ արդարութիւնով, ինչ որ մաքրութիւնով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբաւով, ինչ առաքինութիւն եւ ինչ գովութիւն որ կայ, անոնց մասին խորհեցէք» (Փիլիպպեցիներ 4։8, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։

Փիլիպպեցիներ 4։8-ի նշանակությունը

 Աստված հետաքրքրված է նրանով, թե ինչ են մարդիկ մտածում, քանի որ մտքերը շատ հաճախ առաջնորդում են գործերի (Սաղմոս 19։14; Մարկոս 7։20-23)։ Այդ իսկ պատճառով Աստծուն հաճեցնել ցանկացող մարդիկ չեն ուզում նրան տհաճ բաների մասին մտածել, այլ ձգտում են աստվածահաճո բաների վրա կենտրոնանալ։

 Աստվածաշնչյան այս համարում 8 բաներ են նշվում, որոնց շուրջ քրիստոնյաները պետք է «շարունակ մտածեն», կամ՝ սովորություն դարձնեն խորհելը։

  •   «Ճշմարիտ»։ Այս բառով նկարագրվում է այն ամենը, ինչը ճիշտ է և վստահարժան, օրինակ՝ դրանցից են Աստծու Խոսքում գրված տեղեկությունները (1 Տիմոթեոս 6։20

  •   «Լուրջ ուշադրության արժանի»։ Այս արտահայտությունը վերաբերում է իսկապես կարևոր բաներին։ Այն անկարևոր, չնչին կամ մակերեսային հարցերին չի վերաբերում։ Այսպիսի բաների շուրջ խորհելը օգնում է քրիստոնյային ճիշտն անելու վճռականությամբ լցվել (Տիտոս 2։6-8

  •   «Արդար»։ Այս բառը վերաբերում է այն մտադրություններին և գործերին, որոնք հիմնված են Աստծու սկզբունքների, ոչ թե մարդկային սահմանափակ իմաստության վրա (Առակներ 3։5, 6; 14։12

  •   «Մաքուր»։ Այս բառը նշանակում է՝ ունենալ անաղարտ և սուրբ մտքեր ու մղումներ ոչ միայն սեռական հարցերի վերաբերյալ, այլ ընդհանրապես (2 Կորնթացիներ 11։3

  •   «Սեր առաջ բերող»։ Այս արտահայտությունը այն ամենի մասին է, ինչը չի առաջացնում ատելություն, դառնություն կամ վեճեր, այլ հաճելի է և մղում է սեր դրսևորել (1 Պետրոս 4։8

  •   «Ինչի մասին որ լավն են խոսում»։ Այս արտահայտությունը վերաբերում է այն ամենին, ինչը նպաստում է լավ համբավ ձեռք բերելուն, և ինչը ընդունելի է նաև Աստծուն հարգող այլ մարդկանց համար (Առակներ 22։1

  •   «Առաքինի»։ Այս բառը վերաբերում է այն ամենին, ինչը բարոյական առումով բարձր է և համապատասխանում է Աստծու չափանիշներին։ Խոսքը միանշանակ բարի բաների մասին է (2 Պետրոս 1։5, 9

  •   «Գովասանքի արժանի»։ Այս արտահայտությունը վերաբերում է Աստծու տեսանկյունից գովեստի արժանի բաներին։ Այս բառը վերաբերում է նաև Աստծու գործերին, որոնց շուրջ խորհրդածելը կարող է շատ օգուտներ բերել (Սաղմոս 78։4

Փիլիպպեցիներ 4։8-ի համատեքստը

 Երբ Պողոս առաքյալը այս նամակն էր գրում Փիլիպպեի քրիստոնյաներին, նա գտնվում էր Հռոմում՝ տնային կալանքի տակ։ Աստվածաշնչագետները այս նամակը անվանում են նաև «ուրախության նամակ», քանի որ այն դրական ոգով է գրված և լի է սեր ու ջերմություն արտահայտող բառերով (Փիլիպպեցիներ 1։3, 4, 7, 8, 18; 3։1; 4։1, 4, 10

 Պողոսը շատ էր սիրում Փիլիպպեի եղբայրներին ու քույրերին և ուզում էր, որ նրանք էլ իր պես ուրախ լինեն և ներքին խաղաղություն վայելեն (Փիլիպպեցիներ 2։17, 18)։ Ուստի իր նամակի վերջում նա հորդորեց նրանց դրական մտածելակերպ զարգացնել, խոհեմ լինել, շարունակ աղոթել ու վստահել Աստծուն և կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք անդորր և Աստծու հետ խաղաղություն կպարգևեն (Փիլիպպեցիներ 4։4-9

 Դիտիր «Փիլիպպեցիներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։