Աստծու անունը Հիսո՞ւս է
Աստվածաշնչի պատասխանը
Տարբեր առիթներով Հիսուսը հայտնել էր, որ ինքը «Աստծու Որդին» է (Հովհաննես 10:36; 11:4)։ Նա երբեք չի ասել, որ ինքը Ամենակարող Աստված է։
Բացի այդ, Հիսուսը աղոթում էր Աստծուն (Մատթեոս 26։39)։ Ավելին, նա իր հետևորդներին սովորեցրեց աղոթել հետևյալ կերպ. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6:9)։
Հիսուսը օգտագործեց Աստծու անունը, երբ մեջբերում արեց Հին Կտակարանից՝ ասելով. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Աստված Եհովան մեկ Եհովա է» (Մարկոս 12:29; 2 Օրենք 6:4)։