Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ, երբ վհատված եմ
Աստվածաշնչի պատասխանը
Այո՛, քանի որ լավագույն օգնությունը գալիս է Աստծուց, «որը մխիթարում է վհատվածներին» (2 Կորնթացիներ 7։6)։
Ինչ է Աստված անում վհատվածներին օգնելու համար
Զորացնում է։ Աստված «մխիթարում է» քեզ ոչ թե բոլոր խնդիրներդ հեռացնելով, այլև պատասխանելով աղոթքներիդ, երբ ուժ ես խնդրում պայքարելու համար (Փիլիպպեցիներ 4։13)։ Դու կարող ես վստահ լինել, որ նա պատրաստ է լսելու քեզ, քանի որ Աստվածաշունչը ասում է. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34։18)։ Իրականում, նա կարող է լսել քո օգնության կանչը, եթե անգամ բառեր չես գտնում արտահայտվելու (Հռոմեացիներ 8։26, 27)։
Լավ օրինակներ է տալիս։ Աստվածաշունչ գրողներից մեկը աղոթեց Աստծուն. «Խոր տեղերից ես քեզ եմ կանչում»։ Այս սաղմոսերգուն հաղթահարում էր իր վհատությունը՝ հիշելով, որ Աստված ներում է մեր մեղքերը։ Նա շարունակում է. «Եթե դու.... անօրենությունները զննես..... ով կարող է կանգնել։ Սակայն դու իսկապես ներում ես մարդկանց, որպեսզի վախենան քեզանից» (Սաղմոս 130։ 1, 3, 4)։
Հույս է տալիս։ Բացի նրանից, որ Աստված հիմա է մխիթարում, նա խոստանում է վերացնել բոլոր խնդիրները, որ վհատություն են պատճառում։ Երբ նա կատարի իր խոստումը, «նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Եսայիա 65։17)։
Ուշադրություն. թեև Եհովայի վկաներն ընդունում են, որ Աստված կարող է օգնել իրենց, նրանք նաև դիմում են բժշկական օգնության, երբ վատառողջ են լինում, օրինակ՝ կլինիկական դեպրեսիայի դեպքում (Մարկոս 2։17)։ Սակայն մենք կոնկրետ որևէ բուժում չենք առաջարկում, յուրաքանչյուր անհատ ինքը պետք է որոշի, թե ինչ բուժման ձև ընտրի։